Մամուլի տեսություն 28.09.2022
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i183030-Մամուլի_տեսություն_28.09.2022
ԻԻՀ նախագահ Այաթոլլահ Ռայիսիի հրամանից մոտ յոթ ամիս անց, երկրի հյուսիսում գտնվող Միանքալայի ծովածոցը վերականգնման ճանապարհին է, ուրախացնելով տեղի բնակիչներին:
(last modified 2026-04-22T06:18:21+00:00 )
Սեպտեմբեր 28, 2022 13:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28.09.2022

ԻԻՀ նախագահ Այաթոլլահ Ռայիսիի հրամանից մոտ յոթ ամիս անց, երկրի հյուսիսում գտնվող Միանքալայի ծովածոցը վերականգնման ճանապարհին է, ուրախացնելով տեղի բնակիչներին:

Քեյհան օրաթերթ

Իրանի ժողովուրդը ոտնահարեց ԱՄն-ի ու Իսրայելի երազանքները

Ուրբաթ օրը, Իրանում տեղի ունեցած անկարգությունների դեմ համաժողովրդական բողոքի ցույցից երկու օր անց, Թեհրանում և այլ քաղաքներում տեղի ունեցավ հերթական մեծ հավաքը, որի մասնակիցները դատապարտելցին երկրում տեղի ունեցող անկարգությունները:

Իսլամական Իրանի գիտակից ու խորաթափանց ժողովուրդն իր ատելությունն  է հայտնել վարձու ահաբեկիչների կողմից Սուրբ Ղուրանը, մզկիթներն ու երկրի  սուրբ դրոշը պղծելու նկատմամբ և  իր հավատարմությունը հայտնել Իսլամական հեղափոխության սկզբունքներին և իդեալներին:

ԱՄՆ-ն, Իսրայելը, Բրիտանիան և որոշ եվրոպական կառավարություններ, օտարերկրյա լրտեսական կազմակերպություններ, թշնամական խմբավորումներ, ծայրահեղականները, որոնք պահանջում են բարեփոխումներ իրականացնել, վերջին ապստամբության  հրահրողներն են, սակայն իսլամական Իրանի ժողովուրդը չեզոքացրեց  նրանց չար մտադրությունները:

Թեհրանում կայացած երթի մասնակիցները բացականչել են. «Ես ատում եմ խռովարարին, ես սիրում եմ իմ երկիրը», «Մենք իմամների բանակն ենք, մենք պատրաստ ենք դիմակայության», «Մենք կամքի սար ենք, մենք կոտրեցինք ԱՄՆ-ին» կարգախոսները։ 

 

Էթելաաթ օրաթերթ

Դամասկոսը հայտարարել է, որ Սիրիայի վերականգնման համար ծախսվել էէ 107 միլիարդ դոլար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է փոխել բռնագրավված Գոլանի սոցիալական կառուցվածքը եւ աջակցում է ահաբեկիչներին։

Նա ասել է. «Սիրիական ճգնաժամը շատ ցավալի փորձ էր այս երկրի ժողովրդի համար, քանի որ այն 2011 թվականից ի վեր ավելի քան 107 միլիարդ դոլարի վնաս է պատճառել»:

Ֆեյսալ Մեղդադն ասել է, որ Սիրիայում ցանկացած ռազմական ներկայություն առանց այս երկրի կառավարության համաձայնության անօրինական է և պետք է անհապաղ դադարեցվի։

Նա նշել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը գնալով ավելի ու ավելի կոշտ գործողություններ է իրականացնում պաղեստինցիների դեմ, ավանաշինության քաղաքականության ընդլայնման շրջանակում  և  միևնույն ժամանակ աջակցում է ԻԼԻՊ-ին և Ջաբհաթ ան-Նուսրային, ինչպես նաև թիրախավորում   Սիրիայի օդանավակայաններն ու քաղաքացիական օբյեկտները.

 

Վաթան Էմռուզ օրաթերթ

Եվրոպայում փայտի գինն աճել է 100 տոկոսով

Եվրոպան պատրաստվում է  դժվար ձմռանը: Տները գնալով ավելի են սառչում, արձանների ու պատմական շենքերի լուսավորությունը դադարեցվել է, իսկ հացի փռերի տերերը մտածում են ձմռանը դրանք փակելու մասին, քանի որ չեն կարողանալու վառել վառարանները:

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը, որը շարունակվում է արդեն 7 ամիս, վերափոխել է համաշխարհային էներգետիկ շուկաները և ստիպել տարբեր երկրների, հատկապես Եվրոպայում, կտրուկ նվազեցնել էներգիայի սպառումը, որպեսզի փոխհատուցեն էներգիայի ծախսերի կտրուկ աճը։

 

Իրան օրաթերթ

Իրանի հյուսիսում գտնվող Միանքալե  ծովածոցը, որտեղ առկա են   բնապահպանական բազմաթիվ խնդիրներ, վերականգնվում է:

7 ամիս առաջ Մազանդարան կատարած իր 17-րդ նահանգային այցի ժամանակ, ԻԻՀ նախագահն այցելել էր Միանքալա ճահճուտ  և տեղեկանալով տարածքի բնապահպանական խնդիրների մասին, հրամայել  լուծել առկա խնդիրները:

Նախագահի հրամանը հույս ներշնչեց  բնապահպանների և տարածքի բնակիչների մոտ, որ այս եզակի տարածքի վերածննդի ականատեսը  կլինեն:

 

armenpress.am

ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ Է արել ամերիկացիներին՝ լքել ՌԴ-ն

 Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին հանձնարարում Է՝ անհապաղ լքել Ռուսաստանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «ԱՄՆ-ի քաղաքացիները չպետք Է այցելեն Ռուսաստան: Նրանք, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք Է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ սահմանափակ հնարավորություններ են մնում առեւտրային ուղեւորությունների համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 28-ին հրապարակվել Է դիվանագիտական ներկայացուցչության կայքում:

Դեսպանությունում նշել են, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են զինվորական ծառայության կանչվել մասնակի մոբիլիզացման շրջանակներում. նման քաղաքացիների համար Ռուսաստանից մեկնումը կարող Է սահմանափակվել:

Հաղորդագրության մեջ ասվում Է. «Եթե դուք ցանկանում եք լքել Ռուսաստանը, հարկ Է, որ դուք որքան կարելի Է արագ ինքնուրույն պատրաստվել մեկնելու: Միացյալ Նահանգների քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար ԱՄՆ-ի դեսպանության հնարավորությունները եւ պայմանները, ներառյալ տրանսպորտի հասանելիությունը, կարող են անսպասելիորեն Էլի ավելի սահմանափակվել»,-, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

armenpress.am

Միգրացիայի միջազգային կազմակերպությունում  հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ աճ են նշել

 Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Անտոնիու Վիտորինուն հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ ավելացում Է արձանագրել ամբողջ աշխարհում եւ միջազգային հանրակցությանը կոչ Է արել շտապ ակտիվացնելու միջոցները:

«Մենք խնդրում ենք հավասար հարգանքով վերաբերվել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր լքում են իրենց երկիրը լավ կյանքի որոնումներով: Մենք աշխարհում հումանիտար ճգնաժամերի թվի կտրուկ ավելացման վկաներն ենք, եւ միջազգային հանրակցությունը պետք Է շտապ ակտիվացնի միջոցները»,- հայտարարել Է նա սեպտեմբերի 28-ին la Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները նա բնորոշել Է որպես «արտակարգ հումանիտար իրավիճակ, որը Եվրոպան պետք Է լուծի այժմ»: «Ավելի քան 7 միլիոն մարդ հարկադրված Է որպես փախստական ապրելու այլ երկրներում, նրանց 50 տոկոսը կորցել Է եկամտի ցանկաած աղբյուր:

Նրանք, ովքեր վերադարձել են, համալրում են տեղահանված անձանց շարքերը. նրանք այլեւս տուն, աշխատանք չունեն: 78 տոկոսը տնտեսական աջակցության կարիք ունի: Հիմնականում դրանք կանայք են, երեխաներ, տարեց մարդիկ»,- ասել Է Վիտորինուն: Նա նաեւ նշել Է, որ «Աֆրիկայի երկրներում դիտվում Է իրադրության վատթարացում կլիմայի փոփոխության եւ պարենի ու Էներգիայի աղբյուրներից օգտվելու դժվարության պատճառով, ինչի վրա նաեւ ազդեցություն Է գործում ուկրաինական ճգնաժամը»: 

«2021 թվականին 23,7 միլիոն մարդ հարկադրված Է եղել մեկնելու  տնտեսական եւ քաղաքական պատճառներով, եւ նրանց թիվը շարունակում Է աճել»,- նշել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության ղեկավարը: Ավելի վաղ ՄԱԿ-ի Փաստականների գործերով գերագույն կոմիսարի վարչությունը հաշվել Է, որ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչեւ սեպտեմբերի 13-ն Ուկրաինայից Եվրոպայի երկրներ Է ժամանել ընդհանուր առմամբ ավելի քան 7,2 միլիոն փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Ավստրիան ստուգումներ կանցկացնի Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հոսքի պատճառով

 Ավստրիայի իշխանությունները որոշել են լույս սեպտեմբերի 29-ի գիշերը փաստաթղթերի ստուգում անցկացնել Սլովակիայի հետ սահմանին անօրինական միգրանտների հավանական հոսքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ORF-ն: Ստուգումները կանցկացվեն առնվազն տասը օր՝ 11 հսկիչ անցակետերի համար, ասել Է Ավստրիայի ՆԳ նախարարության ղեկավար Գերհարդ Քառները:

Ավելի վաղ Սլովակիայի հետ սահմանին ստուգումների տասնօրյա ժամանակաշրջան Է անցկացրել Չեխիան: Քառները բացատրել Է, որ անօրինական միգրանտներ Ավստրիայի սահմանին դեռ չեն երեւացել, բայց ստուգումներն անցկացվում են կանխիչ կարգով, սպասելով, որ նրանք կփորձեն փոխել երթուղիները: Նա հիշեցրել Է, որ Հունգարիայի եւ Սլովենիայի հետ սահմանին հսկողությունն ուժեղացված Է արդեն վաղուց:

Չեխիան, Ավստրիան եւ Սլովակիան մտնում են Շենգենյան գոտու մեջ, որը ենթադրում Է ազատ տեղաշարժ երկրների միջեւ եւ սահմանային հսկողության բացակայություն: Սակայն Շենգենյան գոտու երկրներն իրավունք ունեն առանձին դեպքերում առանց Եվրահանձնաժողովի նախնական համաձայնության սահմանային հսկողություն իրականացնել ժամանակավոր հիման վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panorama.am

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի շուրջ համաձայնագրի կատարման հարցը

ՌԴ ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Արցախի շուրջ եռակողմ համաձայնագրի կատարմանն առնչվող հարցեր: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջում տարածված հաղորդագրության մեջ։

«Սեպտեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ.Լավրովի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դ.Ա.Բայրամովի միջև։

Նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համապատասխան աշխատանքները»,-հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

 

panorama.am

Սեպտեմբերի 21-ից Վրաստան է ժամանել Ռուսաստանի 78 742 քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը վիճակագրություն է հրապարակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից վրացական սահմանները հատելու վերաբերյալ։ Jnews-ի հաղորդմամբ, գերատեսչությունում նշել են, որ սեպտեմբերի 21-ից Վրաստան ժամանող ՌԴ քաղաքացիների թիվն ավելացել է։

Մասնավորապես, ներկայացված է հետևյալ վիճակագրությունը.

սեպտեմբերի 17-ին ժամանել է 6 986 մարդ, մեկնել՝ 7 406սեպտեմբերի 18-ին ժամանել է 6 606 մարդ, մեկնել՝ 6 743սեպտեմբերի 19-ին ժամանել է 6 411 մարդ, մեկնել՝ 6 782սեպտեմբերի 20-ին ժամանել է 5 603 մարդ, մեկնել՝ 6 199սեպտեմբերի 21-ին ժամանել է 6 402 մարդ, մեկնել՝ 6 011սեպտեմբերի 22-ին ժամանել է 6 150 մարդ, մեկնել՝ 6 050սեպտեմբերի 23-ին ժամանել է 9 307 մարդ, մեկնել՝ 6 214սեպտեմբերի 24-ին ժամանել է 9 330 մարդ, մեկնել՝ 6 249սեպտեմբերի 25-ին ժամանել է 11 143 մարդ, մեկնել՝ 5 519սեպտեմբերի 26-ին ժամանել է 10 804, մեկնել՝ 4 947Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում Վրաստան է ժամանել Ռուսաստանի 78 742 քաղաքացի, մեկնել՝ 62 120։

Վրաստանի ՆԳՆ-ն նշել է, որ այցելուների հոսքն արդյունավետ կառավարելու նպատակով Դարիալիի անցակետում տեղակայվել են ոստիկանների լրացուցիչ պարեկախմբեր՝ հասարակական կարգն ապահովելու և հնարավոր իրավախախտումները կանխելու համար։

Անվտանգությունն ապահովելու և ռիսկերը բացահայտելու համար սահմանին գործում է նաև ՊԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ վերջին շրջանում ավելացել է այն անձանց թիվը, ում մուտքն արգելվել է։ Հրաժարականի որոշումները, ինչպես բացատրում են գերատեսչությունում, սահմանապահը կայացնում է տարբեր գործոնների և հանգամանքների գնահատման հիման վրա, օրինակ՝ ուղևորության նպատակով փաստաթղթերի համապատասխանությունը, Վրաստանում մնալու և մեկնելու համար միջոցների առկայությունը, երկրում նախորդ այցելության տեւողությունը և այլն։

 

panorama.am

Մերկելը կոչ է արել լուրջ վերաբերվել Պուտինի խոսքերին

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել լուրջ վերաբերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին: «ՌԱԻ նովոստի»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերել է գերմանական Süddeutsche Zeitung-ը։

Նա մասնակցել է Դաշնային կանցլեր Հելմուտ Կոլի հիմնադրամի բացմանը։ Մերկելն իր ելույթի ժամանակ անդրադարձավ ներկայիս քաղաքական օրակարգին և հիշեց, որ մեկ անգամ արդեն ասել է, որ պետք է լուրջ վերաբերվել Ռուսաստանի ղեկավարի խոսքերին, իսկ այժմ կրկին ընդգծել է դրա կարևորությունը։

«Դրանց (Ռուսաստանի ղեկավարի հայտարարությունները) չանտեսելը որպես բլեֆ, դրանք լուրջ ընդունելը ոչ մի դեպքում թուլության նշան չէ, այլ՝ քաղաքական իմաստության , որը օգնում է մանևրելու տեղ պահպանել կամ, ինչը պակաս կարևոր չէ, նույնիսկ նորը մշակելու համար»,-պարբերականը մեջբերում է Գերմանիայի նախկին կանցլերի խոսքերը։

Ավելի վաղ ռուսներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր նրանց, ովքեր «փորձում են միջուկային զենքով շանտաժի ենթարկել Ռուսաստանին», որ «քամու վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ»։