Մեկնաբանություն- Հակաիրանական պատժամիջոցներին զոհ են գնում հատուկ հիվանդություններով տառապող իրանցիները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i183966-Մեկնաբանություն_Հակաիրանական_պատժամիջոցներին_զոհ_են_գնում_հատուկ_հիվանդություններով_տառապող_իրանցիները
Իրանի կառավարության խոսնակն ասել է, որ Արևմուտքն իրանցիներից վրեժ է լուծում հիվանդների ցեղասպանությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2022 07:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հակաիրանական պատժամիջոցներին զոհ են գնում հատուկ հիվանդություններով տառապող իրանցիները

Իրանի կառավարության խոսնակն ասել է, որ Արևմուտքն իրանցիներից վրեժ է լուծում հիվանդների ցեղասպանությամբ:

Բահադորի Ջահրոմին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Պատժամիջոցների պատճառով 2018 թվականին՝ 70, 2019 թվականին՝ 90,  2020 թվականին՝ 140 մարդ, իսկ անցյալ տարի 180 հիվանդ մահացել է թալասեմիայից: Այս թվերին գումարեք բոլոր նարնց, ովքեր տառտապումե ն Թեիթռի հիվանդությամբ և հատուկ դեղորայքի կարիք ունեցողներինբ»:

Այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է Իրանի առոջղապահության ոլորտի և բարդ հիվանդությոններով տառապող իարնցիների կյանքի վրա պատժամիջոցների անմիջական ազդեցության մասին: Եվ դա այն դեպքում, երբ Արևմուտքը պնդում է, թե առողջապահության ոլորտը պատժամիջոցների չի ենթարկվում: Սակայն բանկերի և դրամական ֆոնխանցումների վրա սահմանված պատժամիջոցների պատճառով, բարդացել է հատուկ հիվանդությոամբ տառապող հիվանդների համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերումը: Որոշ դեպքերում այն անհնար է դարձել: Այս պատժամիջոցները սպառնում են  թալասեմիայով, քաղցկեղով և թիթեռի հիվանդությամբ տառապող տասնյակ հազարավոր հիվանդների կյանքին։

Հակառակ ԱՄՆ-ի ու Արևմուտքի այն պնդումներին, թե առողջապահության և բժշկական սարքավորումների ներկրման ոլորտները պատժամիջոցների ենթարկված չեն, մեծ թվով ընկերություններ զգուշավոր են Իրանի հետ համագործակցության հարցում:

Որպես օրինակ, շվեդական Molnlycke ընկերությունը հրաժարվել է Իրանին վաճառել բժշկական հատուկ վիրակապեր, որոնք անհրաժեշտ են թիթռի հիվանդությամբ տառապող հիվանդներին: Իրանում այդ վիրակապերի կարիքն այս պահին ուի 1200 հիվանդ:  

Պատժամիջոցները սակայն չեն սահմանափակվում միայն թիթեռի հիվանդությամբ տառապողների կյանքին սպառնալով: Նույն խնդիրն ունեն նաև թալասեմիայով ու մի շարք այլ հիվանդություններով տառապող հիվանդները: Իրանի թալասեմիայի ասոցիացիայի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Յունես Արաբն անդրադառնալով թալասեմիայով հիվանդների համար անհրաժեշտ դեղերի մատակարարմանն, ընդգծել է, որ ըստ ուսումնասիրությունների՝ թալասեմիայով հիվանդների 10-ից 35%-ը, կախված հիվանդության տեսակից, չեն կարող ըդնունել իրանական արտադրության դեղորայք:

Նա նշել է. «Հակաիրանական դաժան պատժամիջոցների հետևանքով թալասեմիայով հիվանդների համար անհրաժեշտ դեղորայքի նրկրումն անհնար է, ինչը կարող է այս հիվանդների շրջանում ցեղասպանության հանգեցնել: Պատժամիջոցների պատճառով տուժել է  թալասեմիայով հիվանդ  8 հազար քաղաքացի: Գրանցվել են նաև  մահվան աբզմաթիվ դեպքեր»:

ԱՄՆ-ի հակաիրանական միակողմանի պատժամիջոցները, որոնք կանխում են ծառայությունների մատուցումը, բժշկական ու առողջապահական կենտրոնների վերազինումը, հատուկ դեղորայքի  և լաբորատոր սարքավորումների ներկրումը,  բացասական հետևանքներ են ունեցել մարդկանց վրա  և բազմաթիվ հիվանդների մահվան պատճառ  դարձել, ինչը վկայում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից մարդու իրավունքների ոտնահարման և հակամարդկային վարքագծի մասին:

ՄԱԿ-ի զեկուցողները մինչ այժմ բազմիցս անդրադարձել են այս հակամարդկային գործողություններին: ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ալենա Դոհանը մարդու իրավունքների վրա միակողմանի հարկադրական միջոցների բացասական ազդեցությունները ուսումանսիրելու նպատակով Իրան կատարած այցից հետո հայտարարեց, որ  պատժամիջոցները բացասական լուրջ ազդեցություն են թողել Իրանի առողջապահական համակարգի վրա:

Նա ասել է. «Ինձ մտահոգեց պատժամիջոցների ազդեցությունը առողջապահական համակարգի վրա: Ես խոսեցի շտապ բուժման կարիք ունեցող հիվանդների, գենետիկական հիվանդություններով և քաղցկեղով տառապողների հետ. Արդյունքում պարզ էր, որ նրանց անհրաժեշտ դեղորևայքը հասանելի չէ»:

Իրավապաշտպաններն ու առողջապահության ոլորտի փորձագետները ամերիկյան կառավարության միակողմանի և անօրինական պատժամիջոցները համարում են լուռ և թաքնված հանցագործություն Իրանի ժողովրդի դեմ, որը նպատակաուղղված շարունակվել է վերջին տարիներին հատկապես առողջապահության ոլորտում։

Իրանի կառավարության խոսնակը  հայտարարել է, որ հատուկ հիվանդների ցեղասպանությամբ Արևմուտքը վրեժ է լուծում Իրանի ժողովրդից: