Մեկնաբանություն - Բրիտանիայի դերն ու ազդեցությունը Բաքվի կառավարության կառուցվածքում
(last modified Tue, 11 Oct 2022 15:04:21 GMT )
Հոկտեմբեր 11, 2022 18:34 Asia/Tehran

Իլհամ Ալիևը Բրիտանիային ներկայացրել է որպես ամենախոշոր ներդրող և Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական գործընկեր։

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Բաքվում Բրիտանիայի նոր դեսպան  Ֆերգուս Օուլդի հավատարմագրերը, և անդրադառնալով   հարավ-կովկասյան տարածաշրջանում միակ մուսուլմանական երկրի  երեխաներին, դեռահասներին ներգրավելու և կրթելու նպատակով  «Բրիտանական խորհուրդ» (British Council)  ընկերության գործունեությանը, դրական է գնահատել կրթության ոլորտում Բաքվի և Լոնդոնի փոխադարձ համագործակցությունը: 

Բրիտանիայի նոր դեսպանի հետ հանդիպմանը Ադրբեջանի Հանրապետության նախագահի վերջին հայտարարություններում ադրբեջանական ժողովրդի նվաստացումը և Ալիևի  կեղծ համոզմունքն ու նսեմացումը պարզ ու հստակ են, և դա նշանակում է, որ արևմտյան գերտերությունները ,որ  տարածաշրջանում թրքամետ  քաղաքականություն են քարոզում,  ընտրել են ճիշտ մարդու իրենց գաղութատիրական ծրագրերն իրականացնելու համար, մանավանդ որ Իլհամ Ալիևը կրկնակի ջանքեր է գործադրել ժողովրդին պարտադրելու իր կեղծ համոզմունքները: Նա նախընտրությունը տվել է օտար կառավարություններին, քան Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդին։ 

Չնայած Իլհամ Ալիևը բարձր է գնահատում Բրիտանիայի  դերը Ադրբեջանի Հանրապետությունում, սակայն շատ քաղաքական գործիչներ, հատկապես Արևմտյան, Հարավային և Հարավարևելյան Ասիայում,  Բրիտանիային անվանում են գերիշխող ու կասկածելի երկիր: Աշխարհի ռազմավարական տարածաշրջաններում եվրոպական այս երկրի քաղաքականությունը միշտ էլ հիմքեր է ստեղծել անկախ ժողովուրդներին հալածելու համար։ Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի ստեղծումը և Թուրքիայի ափունքին գտնվող Էգեյան ծովի անմարդաբնակ կղզիները Հունաստանին հանձնելը այս երկրի քաղաքական գործիչների կասկածելի ջանքերի ընդամենը երկու օրինակներն են։ Բրիտանացի քաղաքական գործիչների հետքերը նկատելի և ակնհայտ են եղել պատմության բոլոր ժամանակաշրջաններում:

Այս առումով կարելի է նշել Բրիտանիայի դերը  1918 թվականին Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման գործում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանի և Իրանի վրա ճնշում գործադրելու համար Բրիտանիան ուժեղացրեց իր ռազմական ներկայությունը Արաքսի հյուսիսային հատվածում։ 20-րդ դարի երկրորդ տասնամյակի վերջին տարիներին այս գերիշխող երկրի ներկայացուցիչները հատուկ դեր են խաղացել Կենտրոնական Ասիայում և Կովկասում անկախ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման գործում։ Ի դեպ Արաքսի հյուսիսային հատվածի բնակիչների ինքնության, խորհրդանիշների և դրոշի բնութագրերի որոշումը նույնպես Բրիտանիայի միջամտության արդյունք է։

Գերտերությունների առաջարկությունների համաձայն՝ Ուկրաինայից հետո Ադրբեջանի Հանրապետությունը պետք է  Կովկասում նոր առաքելություն իրականացնի Ռուսաստանի և Իրանի դեմ։ Այդ նպատակով օտարերկրացիներից, այդ թվում՝ Սիոնիստական ​​ռեժիմից առաջադեմ ռազմական զենքեր և լստեսական սարքեր գնելը  կարող է այս երկիրը Հարավային Կովկասում վերածել վառոդի պահեստի: Միաժամանակ մշտապես օրակարգում են Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական և քաղաքական պաշտոնյաների այցերը Բաքու։ Այնուամենայնիվ Իլհամ Ալիևի կառավարությանը կից վերլուծաբանները հայտարարում են ,որ  օտարերկրացիներից ռազմական զենք գնելու քաղաքականությունը բխում է Ադրբեջանի Հանրապետության ազգային շահերից։

Հարց է առաջանում ՝ Հայաստանի հետ պատերազմի ավարտից և այս երկրի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ի՞նչ անհրաժեշտություն կա Սիոնիստական ​​ռեժիմից և Թուրքիայից ռազմական գնումների ակտիվացման և Բրիտանիայի գերիշխանական քաղաքականությանը ուղեկցելու համար։