Մեկնբանություն- Բրիտանիան շարունակում է միջամտել Իրանի ներքին գործերին
Վերջին երեք շաբաթվա ընթացքում և Լոնդոնի կողմից սահմանված հակաիրանական նոր պատժամիջոցների ֆոնին, Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը երրորդ անգամ կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, և տեղեկացվել, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել:
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների ժամանակ երկրի ներքին գործերին միջամտության շրջանակում, Բրիտանիօայի կառավարությունը երկուշաբթի օրը պատաժամիջոցների ցանկում է ներառել Իրանի բարոյական ոստիկանության և մի խումբ պաշտոնյաների անունները: Բրիտանական կառավարության այս քայլից հետո, Թեհրանում այս երկրի դեսպան Սայմոն Շերկլիֆը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն և նրան է փոխանցվել Լոնդոնի միջամտողական գործողությունների կապակցությամբ Թեհրանի խիստ բողոքը:
Շերկլիֆն ԱԳՆ էր կանչվել նաև սեպտեմբերի 24-ին՝ Լոնդոնում գործող ֆարսիալեզու լրատվամիջոցների կողմից տարածված լուրերի և հոկտեմբերի 5-ին՝ Իրանի ներքին գործերին բրիտանական իշխանությունների միջամտության կապակցությամբ:
Իրանի որոշ քաղաքներում տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնք շարունակվել են հիմնականում արևմտյան երկրների հրահրմամբ և նրանց գործակալների միջոցով, ԱՄՆ-ն և Բրիտանիան նոր պատժամիջոցներ սահմանեցին Իրանի նկատմամբ, փորձելով ճնբշում գործադրել երկրի իշխանությունների վրա:
Բրիտանիան Իրանի ներքին գործերին միջամտելու և սադրանքներ կազմակերպխելու երկար պատմություն ունի: Որպես օրինակ կարելի է նշել 2008թ Իրանում 10-րդ նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները: Նախքան ընտրությունները Բրիտանիան փորձեց ազդել դրանց արդյունքների վրա, Թեհրանում նշանակելով նոր դեսպան Սայմոն Գասին: Իրանի նախագահական 10-րդ ընտրություններից հետո տեղի ունեցած ապստամբության ժամանակ, Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը կից ուժերը Լոնդոնի հրահանգով միջամտեցին Իրանի ներքին գարոծերին: Արդյունքում, իրավապահները ձերբակալեցին դեսպանատան մի քանի աշխատակիցների և երկու դիվանագետների, որոնք ավելի ուշ վտարվեցին երկրից:
Վերջին շաբաթներին նույնպես Բրիտանիան միջամտում է Իրանի ներքին գործերին՝ աջակցելով անկարգությունները հրահրողներին: Բրիտանիան նաև հակաիրանական պատժամիջոցներ է սահմանել, ինչպես նաև օգտվում է քաղաքական ու մեդիա գործիքներից: Եվ դա մի իրավիճակում, երբ այդ երկիրը չի կատարում դիվանագիտական կառույցների և դիվանագետների անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները: Վերջին օրերին Լոնդոնում Իարնի դեսպանատունը ենթարկվել է մի քանի հարձակման:
Անդրադառնալով Իրանի նկատմամբ Արևմուտքի վերջին դիրքորոշմանն անգլիացի սոցիոլոգ և քաղաքական վերլուծաբան Դեյվիդ Միլլերն ասում է. «Իրականությունն այն է, որ նրանք ցանկանում էին խստացնել պատժամիջոցները, ուստի Իրանում անկարգություններ հրահրվեցին: ՀԳՀԾ-ի հակառակոդրներին այդ իրավիճակն օգուտ բերեց և հիմա նրանք փորձում են մեկուսացնել Իրանը»։
Ակնհայտ է, որ արևմտյան կառավարությունների, այդ թվում՝ Բրիտանիայի միջամտությունները և պատժամիջոցների կիրառումը տեղի են ունենում մի իրավիճակում, երբ Իրանը բազմիցս զգուշացրել է ցանկացած ճնշման, սպառնալիքի և միջամտության կապակցությամբ և հայտարարել, որ պատժամիջոցները միակողմանի են ու անօրինական: Թեհրանը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել Լոնդոնի գործողություններին:
Նշելով, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ենրքին գործն են ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է «Մենք վճռական և ամուր կանգնած ենք Արևմուտքի և ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցների, ճնշում գործադրելու ցանկացած փորձի դեմ, որոնց նպխատակն է ստիպել մեր երկրի իշխանություններին գնալ զիջումների: Եվ եմքն ժամանակին արձագանքում ենք այդ գորոծղություններին»: