Մեկնաբանություն-Ղազախստանում ընթանում է CICA-ի գագաթնաժողովը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i184306-Մեկնաբանություն_Ղազախստանում_ընթանում_է_cica_ի_գագաթնաժողովը
Հոկտեմբերի 13-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԻԻՀ նախագահի ներկայությամբ մեկնարկել է «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA)» 6-րդ գագաթնաժողովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2022 14:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Ղազախստանում ընթանում  է CICA-ի գագաթնաժողովը

Հոկտեմբերի 13-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ԻԻՀ նախագահի ներկայությամբ մեկնարկել է «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (CICA)» 6-րդ գագաթնաժողովը:

ԻԻՀ-ի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին   CICA-ի 6-րդ գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով:

Նա իր ելույթում ասել է.«Աշխարհն այսօր առավել քան երբևէ  տարածաշրջանային ավելի արդյունավետ մեխանիզմների կարիք ունի: Միջազգային համակարգում փոխակերպման և անցման գործընթացը հասել է որոշակի փուլի, իսկ իշխանության նոր վերաբաշխման ժամանակ մերժվում են հեգեմոն մոտեցումները և ավելի շատ լսվում ու դիտարկվում  են անկախ երկրների ձայնն ու դերը։

«Ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ արդյունավետ պայքարը, աֆղան փախստականներին և ներգաղթյալներին ցուցաբերվող  աջակցությունը, Պաղեստինից մինչև Եմեն ճնշված ժողովուրդների պաշտպանությունը, երկրների ազգային ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող աջակցությունը, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում, միակողմանիության և գերիշխանության դեմ առճակատումն իր բոլոր ձևերով և  դժվար պահերին հարևաններին օգնելը եղել է  Իրանի  հզորության ուղին և մշտական ​​ռազմավարությունը».-ասել է Ռայիսին:

Աստանայում CICA-ի 6-րդ գագաթնաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի անդամների, տարածաշրջանային երկրների և նույնիսկ համաշխարհային հանրության համար։ Հատկապես, որ ներմայրցամաքային այս կարեւոր կազմակերպությանը միացել են Ասիայի հսկայական մայրցամաքի շատ կարեւոր ու ազդեցիկ երկրներ։ CICA-ի 6-րդ գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով մասնակցել են տասնմեկ երկրներ, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Պակիստանը, Կատարը, Իրաքը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Պաղեստինը և Տաջիկստանը:

«Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսը»՝CICA-ն կարևոր միջազգային ֆորում է Ասիայում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում համագործակցության ամրապնդման համար: Այդիսկ պատճառով CICA-ի անդամ երկրների ղեկավարները մեծ կարևորություն են տալիս  Ասիական այս կարևոր կազմակերպությանը:

Արևմուտքին և միջազգային սիոնիզմին կապված լրատվամիջոցները միշտ իրենց դժգոհությունն են հայտնել Ասիայում տարածաշրջանային հանդիպումներ անցկացվելու կապակցությամբ։ Սիոնիստական ​​«J Post» կայքը  գրել է.«Շանհայի համագործակցության կազմակերպության և  Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված կոնֆերանսի՝ CICA-ի  վերջին երկու հանդիպումները, որոնք անցկացվել են Ղրղզստանում և Տաջիկստանում 30 երկրների ղեկավարների և միջազգային դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, վկայում են տարածաշրջանում ամերիկյան հզորության և ազդեցության թուլացման մասին: Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպես  կլինի աշխարհն առանց ամերիկյան ազդեցության, կարող եք որպես դիտորդ մասնակցել Տաջիկստանում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված  համաժողովին»:

ԱՄՆ-ից անկախ CICA-ի և Շանհայի  համագործակցության  կազմակերպությունների  հանդիպումներին Սիո իստների այս արձագանքները  վկայում են Ասիական մայրցամաքում ԱՄՆ դիրքերի թուլացման և անկարողության մասին: Այս տեսակետները ներկայացնում և կայունացնում են Ասիայի հսկայական մայրցամաքում աշխարհի անկախ երկրների թշնամիների զայրույթն ու ատելությունը։ Բացահայտելով և ներկայացնելով այս իրողությունները՝ ասիական երկրները կարող են  Արևմուտքի և ռասիստական ​​Իսրայելի ռեժիմի հետ համագործակցելու փոխարեն հակվել դեպի ասիական համագործակցություն: