Մեկնաբանություն- SICA-ի ղեկավարների հանդիպումն ավարտվեց վեց փաստաթղթերի ստորագրմամբ
Աստանայում ավատվեց Ասիայի փոխգործակցության և վստահության ամրապնդման կազմակերպության՝ SICA-ի ղեկավարների հանդիպումը: Հանդիպման ավարտին ստորագրվեց վեց փաստաթուղթ:
Այս կապակցությամբ տարածած հայտարարության մեջ Կրեմլը նշել է. «SICA-ի ղեկավարները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հաստատել են համագործակցության 6 փաստաթուղթ»։
Հանդիպման ավարտին ստորագրված ամենակարևոր փաստաթուղթն Աստանայի բանաձևն է: Ըստ այս բանաձևի, SICA-ն պատրաստվում է համաժողովից վերածվել կազմակերպության: Դա հնարավորություն կտա այս կառույցին մասնակցել միջազգային մասշտաբով կարևոր և ազդեցիկ նախաձեռնությունների:
Աստանայի բանաձևում ներառված են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ապահովման համար համագործակցության և ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության իրականացման օպերատիվ ծրագրեր:
Աստանայի հանդիպման ժամանակ հաստատվել է Քուվեյթի անդամակցությունը, ընտրվել 2024 թվականին նիստի նախագահողն ինչպես նաև որոշում է կայացվել անցկացնել Ղեկավարների խորհրդի և Նախարարների խորհրդի կանոնավոր նիստեր։ Բացի այդ, հաստատվել է նաեւ SICA հիմանդրամի կանոնադրությունը։
Ակնհայտ է, որ ասիական կազմակերպություններին Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի ներկայությունն ու մասնակցությունը կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով աշխարհում ԱՄՆ-ի հաստատած միակողմանի համակարգի փլուզումը: Հետևաբար ամերիկյան ԶԼՄ-ներն ու միջազգային սիոնիստական շարժումը մշտապես մտահոգություն են հայտնում նման քայլերի կապակցությամբ, քանի որ դրանք կասկածի տակ են դնում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը:
Որպես օրինակ՝ սիոնիստական JPost կայքի վերլուծաբանները Ղրղզստանում և Տաջիկստանում Շանհայի և SICA համագործակցության ղեկավարների հանդիպման մասին հոդվածում գրել էին. «Եթե ցանկանում եք տեսնել, թե ինչպիսին է լինելու աշխարհն առանց ամերիկյան ազդեցության, կարող եք Ղրղզստանում որպես դիտորդ մասնակցել ՇՀԿ համաժողովին, իսկ շաբաթ օրը Տաջիկստանում ներկա գտնվել Ասիական փոխգործակցության և վստահության ամրապնդման համաժողովին»:
Ամերիկյան ու սիոնիստջական ԶԼՄ-նրեի մտահգությունները վկայում են, որ Սպիտակ Տանն անհանգստացած են ԱՄՆ-ի մեկուսացմամբ: Սիոնիստական վտանգավոր հոսանքը նույնպես ճգնաժամ է ապրում, քանի որ կորցնում է իր աջակցին:
Կասկած չկա, որ SICA անդամ երկրները, որոնք կազմում են Ասիական մայրցամաքի տարածքի 90%-ը և որտեղ բնակվում է աշխարհի բնակչության գրեթե կեսը, համագործակցում են այս միջազգային կազմակերպության շրջանակում։ SICA-ն, որը Քուվեյթի անդամակցությամբ ունի արդեն 28 անդամ, ներառում է կարևոր երկրներ, հատկապես Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։ Իսկ եթե այս համաժողովը վերածվի կազմակերպության, ինչպես ՇՀԿ-ն, ընթացիկ դարում կդառնա մեծ և ազդեցիկ կազմակերպություն՝ Ասիական մայրցամաքի և աշխարհի մակարդակով։