Մեկնաբանություն-Իրանական աստղադիտակ, պատժամիջոցների պայմաններում համաշխարհային մակարդակի գիտական ​​նախագծի իրականացում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185052-Մեկնաբանություն_Իրանական_աստղադիտակ_պատժամիջոցների_պայմաններում_համաշխարհային_մակարդակի_գիտական_նախագծի_իրականացում
Իրանի ազգային աստղադիտարանի աստղադիտակի կառուցմամբ աստղագիտության ոլորտում գիտության և տեխնոլոգիական առաջընթացի արտադրությունը հատում է գործիքակազմերի սահմանափակումները: Ընդամենը մի քանի հետազոտողներով սկսվեց Իրանի ազգային աստղադիտակի կառուցումը, բայց այսօր դրանում ակտիվ են հարյուրավոր գիտնականներ ու ուսանողներ, որոնք վառ հույսեր են խոստանում հզոր Իրանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2022 15:04 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանական աստղադիտակ, պատժամիջոցների պայմաններում համաշխարհային մակարդակի գիտական ​​նախագծի իրականացում

Իրանի ազգային աստղադիտարանի աստղադիտակի կառուցմամբ աստղագիտության ոլորտում գիտության և տեխնոլոգիական առաջընթացի արտադրությունը հատում է գործիքակազմերի սահմանափակումները: Ընդամենը մի քանի հետազոտողներով սկսվեց Իրանի ազգային աստղադիտակի կառուցումը, բայց այսօր դրանում ակտիվ են հարյուրավոր գիտնականներ ու ուսանողներ, որոնք վառ հույսեր են խոստանում հզոր Իրանին։

Երկրի ինժեներների և հետազոտողների 23 տարվա ջանքերից հետո,աստղագիտության ոլորտում  որպես երկրի ամենամեծ ազգային գիտական ​​նախագիծ վերջերս գործարկվեց Իրանի առաջին աստղադիտակը:

Իրանական այս աստղադիտակի առանձնահատկությունն այն էր, որ հենց սկզբից այն կարողացավ բարձր ճշգրտությամբ նկարելով գալակտիկան սկսել իր աշխատանքը։

Science ամսագիրը մի հոդվածում անդրադարձել է Իրանի ազգային աստղադիտարանի աստղադիտակով առաջին տիեզերական պատկերի ձայնագրմանը, նշելով, որ պատժամիջոցների պայմաններում նման մեծ նախագծի իրականացումն ապշեցնող է և վկայում է իրանցի գիտնականների՝ ինժեներական ոլորտում գրանցած առաջընթացի մասին:

Ազգային աստղադիտակի մասին Science ամսագրի արձագանքն հասկանալու համար  բավական է հասկանալ աստղադիտակը բացել է իր գմբեթը 25 օր առաջ՝ երկնքին համապատասխանեցնելու համար, իսկ հաջորդ գիշեր լուսանկարել է  Arp 282 մոլորակը։ Նույն դիրքով լուսանկարը վերջերս արվել է Hubble աստղադիտակով և  հայտնվել է  աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որպես եզակի ձեռքբերում։

Այն, ինչ առաջին քայլով Իրանի ազգային աստղադիտակը կարողացավ գրավել աստղագետների հանրության ուշադրությունն, ոչ միայն տեխնիկական ասպեկտներն էին, որ ավելացնում էին դրա գիտական ​​և ինժեներական բարդությունները աշխատանքի առաջընթացի յուրաքանչյուր փուլում, այլև ծրագրի իրականացման արագությունը չդանդաղեց և առաջընթաց ունեցավ: Նաև ճշգրիտ վակումային խցիկը, որը արտադրվել է ազգային աստղադիտարանի ինժեներների և իրանական ընկերության կողմից, որպեսզի դրա օգնությամբ դատարկ շերտերը ծածկվեն ալյումինով և փայլեցված ապակին վերածել աստղադիտակի հայելու, ստիպեց բոլորին բարձր գնահատել այն։ Այս հիացմունքն այն պատճառով էր երբ բրիտանացիները 2000-ականների սկզբին որոշեցին աստղագիտության ոլորտում տեսանելի և ինֆրակարմիր աստղադիտակներ պատրաստելու ալյումինե համակարգ արտադրել, դա երկար ժամանակ պահանջեց, սակայն իրանցի հետազոտողներին հաջողվեց շատ ավելի կարճ ժամանակահատվածում ավարտել այս նախագիծը։ Ազգային աստղադիտարանի ֆիքսված հատվածն ունի 15 մետր տրամագիծ և 9,5 մետր բարձրություն, որում օգտագործվել է ավելի քան 120 հազար մեխանիկական և օպտիկական մասեր։ 

Օդի և տիեզերքի ոլորտներում առաջընթացի ուղին` ազգային աստղադիտակի կառուցումից մինչև ազգային արբանյակի արձակում, հստակ ճանապարհ է սահմանել իրանցի գիտնականների համար: Թեև դաժան պատժամիջոցները խոչընդոտել են գիտատեխնիկական որոշ համագործակցություններին, սակայն դա չի խանգարել ուժեղ Իրանի կայացմանը։

Պետք է հիշել, որ ընդամենը մի քանի հետազոտողների մասնակցությամբ ազգային աստղադիտակի կառուցման նախագիծն այն ժամանակ է սկսվել, երբ ապագայի նկատմամբ անհուսալիությունը կարող էր հուսահատեցնել ինժեներներին, բայց ի վերջո մենք ականատես եղանք իրանական աստղադիտակի ծնունդին, որը զարմացրեց աշխարհին ու վառ հույսեր ներշնչեց իրանցի գիտնականներին ու աստղագիտության բնագավառի ակտիվիստներին։