ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը չինոֆոբիան է և Ռուսաստանին սպառնալիք ներկայացնելը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185544-ԱՄՆ_ազգային_պաշտպանության_նոր_ռազմավարությունը_չինոֆոբիան_է_և_Ռուսաստանին_սպառնալիք_ներկայացնելը
Պենտագոնում, ազգային պաշտպանության ռազմավարության ներկայացման ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլլոյդ Օստինը նշել է, որ չնայած Ռուսաստանի հարձակմանը Ուկրաինայի վրա, Չինաստանը դեռ ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2022 08:56 Asia/Tehran
  • ԱՄՆ ազգային պաշտպանության նոր ռազմավարությունը չինոֆոբիան է և Ռուսաստանին սպառնալիք ներկայացնելը

Պենտագոնում, ազգային պաշտպանության ռազմավարության ներկայացման ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլլոյդ Օստինը նշել է, որ չնայած Ռուսաստանի հարձակմանը Ուկրաինայի վրա, Չինաստանը դեռ ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի համար։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) այս ռազմավարական փաստաթղթում, որը հրապարակել է հինգշաբթի օրը, Չինաստանը համարում է ԱՄՆ-ի համար ամենակարևոր և համակարգված մարտահրավերը, սակայն ասել է, որ Ռուսաստանը սպառնում է Վաշինգտոնին ներքին և արտաքին առումով: ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ռազմավարության նոր փաստաթղթի հրապարակումը նշանակալից է նրանով, որ այն ծառայում է որպես ուղեցույց՝ ենթադրյալ գլոբալ և տարածաշրջանային սպառնալիքների դեմ ԱՄՆ ապագա գործողությունների համար:

ԱՄՆ-ի  ազգային պաշտպանության նոր ռազմավարության մեջ նշվում է, որ Չինաստանը փորձում է փոխել Հնդխաղաղօվկիանոսյան (Ինդօպասիֆիկ)տարածաշրջանը և միջազգային համակարգը՝ ըստ իր շահերի և ավտորիտար նախասիրությունների։ Այս ռազմավարության տեքստում այն ինչ կոչվում է Թայվանի նկատմամբ Չինաստանի թշնամական գործունեությունը, բնութագրվում է որպես ապակայունացնող և տարածաշրջանում խաղաղության մարտահրավեր:

Այս փաստաթղթի շարունակությամբ Ռուսաստանը ներկայացվել է կարևոր ոլորտներում լուրջ և հարատև  վտանգներ առաջացնող գործոն , այդ թվում՝ միջուկային սպառնալիքները Միացյալ Նահանգների և նրա գործընկերների դեմ, հեռահար թեւավոր հրթիռների սպառնալիքը, կիբեր և հետախուզական գործողությունները, հակատիեզերական հարձակումները, քիմիական և. կենսաբանական զենքերը, սուզանավային պատերազմը և ժողովրդավարության դեմ պայքսրը։ Մեկ այլ բաժնում Ռուսաստանի մասին նշվում է.«Մոսկվայից բխող վտանգը վերջին շրջանում ավելի ցայտուն է դարձել՝ Ուկրաինաի վրա  Ռուսաստանի վերջերս կատարած  անհիմն ներխուժմամբ: Պաշտպանության նախարարությունը խստագույնս կաշխատի զսպելու Ռուսաստանի ագրեսիան ուղղված մեր և մեր դաշնակիցների կենսական ազգային շահերի դեմ»: Այս փաստաթղթում նշվում է նաև, որ Չինաստանն ու Ռուսաստանը մոտենում են միմյանց՝ չնայած իրենց տարբեր շահերին և պատմական անվստահությանը։

Վաշինգտոնը վախենում է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ միասին կվնասեն միջազգային լիբերալ համակարգին, որը ստեղծել է և դրա գոյատևման հովանավորն է Արևմտյան աշխարհը   և որը կվնասի  Արևմուտքի դարավոր հեղինակությունը միջազգային հմակարգում: Իհարկե, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները բազմիցս ընդգծել են համաշխարհային համակարգը ներկայիս իրավիճակից բազմաբևեռ համակարգի փոխելու անհրաժեշտությունը՝ հիմնված ՄԱԿ-ի բազմաբնույթ դերին։

Մինչդեռ ԱՄՆ-ի տեսակետից , որը համաշխարհային ասպարեզում միշտ միակողմանի մոտեցման է հովանավորում և պատրաստ է հանուն իր շահերի խախտել այլ երկրների շահերը, փորձում է ինչքան հնարավոր է սահմանափակել և նսեմացնել համաշխարհային նոր դերակատարներ Չինաստանի ու Ռուսաստանի դերակատարությունը: Չինաստանի նկատմամբ այս քայլը իրականացվում է  առևտրային պատերազմի ու  նաև Ասիական Խաղաղօվկիանոսյան ասպարեզում տարբեր դաշինքների ստեղծմամբ, իսկ Ռուսաստանի դեպքում փորձում է հնարավորինս թուլացնել նրա  հնարավորությունները՝ շարունակելով  Ուկրաինայի պատերազմը և թուլացնելով նրա ռազմական ու տնտեսական կարողությունները։ Այնուամենայնիվ, համաշխարհային գործընթացների ուսումնասիրությունը ցույց է տալիս արևելյան և եվրասիական տերությունների հզորության շոշափելի աճը և ԱՄՆ-ի հարաճուն անկումը: