Մեկնաբանություն- Տարածաշրջանային մեխանիզմներ. Լարվածության կարգավորման ձևաչափը Հարավային Կովկասում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i185714-Մեկնաբանություն_Տարածաշրջանային_մեխանիզմներ._Լարվածության_կարգավորման_ձևաչափը_Հարավային_Կովկասում
Իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը Կովկասում խնդիրների լուծումը տեսնում է 3+3 ձևաչափի և (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Իրան, Ռուսաստան, Թուրքիա) տարածաշրջանային այլ մեխանիզմների շրջանակում։
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Հոկտեմբեր 31, 2022 14:30 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Տարածաշրջանային մեխանիզմներ. Լարվածության կարգավորման ձևաչափը Հարավային Կովկասում

Իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանը Կովկասում խնդիրների լուծումը տեսնում է 3+3 ձևաչափի և (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Իրան, Ռուսաստան, Թուրքիա) տարածաշրջանային այլ մեխանիզմների շրջանակում։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը, նշելով, որ դա հակասում է խաղաղությանը, կայունությանը և տարածաշրջանային համագործակցությանը։ Աբդոլլահյանը նշել է, որ Իրանը շարունակելու է ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Վերջին շաբաթների  ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սրվել են լարվածությունները: Կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի խախտման մեջ:

Լարվածությունները սրվեցին սեպտեմբերի 12-14-ը: 

Անցյալ շաբաթ Եվրախորհուրդը հայտարարեց, որ 40 եվրոպացի դիտորդ է գործուղելու  Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր սահմանին խաղաղության հաստատմանը նպաստելու համար։ Ենթադրվում է, որ այդ ուժերը տեղակայվելու են երկու երկրների սահմանի երկայնքով։

Ռուսաստանը նաև հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներ տեղակայելու պատրաստակամության մասին։ Այդ կապակցությամբ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում նախատեսված է երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։

Մինչդեռ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ օտարերկրյա կողմերի՝ այդ թվում Եվրամիության կամ նույնիսկ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի միջամտությունն ու դերակատարումը արդյունավետ չեն եղել կովկասյան ճգնաժամում և չեն նպաստել վեճերի կարգավորմանը:

Այնուամենայնիվ, Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Կովկասում զարգացումների նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն որդեգրած հարևան երկիր, շարունակում է քաղաքական և անվտանգության փոխգործակցությունն այս տարածաշրջանի տարբեր կողմերի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ՝ նպատակ ունենալով ձևավորել կայուն խաղաղություն։ Իրանը շեշտում է երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի աջակցությունը և այդ մոտեցումը համարում է իր մշտական ​​քաղաքականությունը։

Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից այս լարվածությունն ու տարաձայնությունները պետք է իրենց տեղը զիջեն տարածաշրջանային համագործակցությանը և ապահովեն Կովկասում բոլոր կողմերի շահերը: Իրականում, այն, ինչ կարող է օգնել լուծելու նման վեճերը, կառավարությունների քաղաքական կամքն է՝ սկսելու երկխոսություններ և օգտագործել տարածաշրջանային շրջանակներ, որոնք կարող են օգնել վերջ դնել լարվածությանը և լուծել տարաձայնությունները:

Այս հիման վրա, ընդգծելով տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխության անթուլատրելիությունը Իրանը ցանկանում է լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա տարաձայնությունները երկխոսության և տարածաշրջանային համագործակցության միջոցով, ինչպիսին է Կովկասի վերաբերյալ 3+3 ձևաչափը։

Նախորդ տարվա 3+3 հանդիպմանը, որը տեղի ունեցավ Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի և իհարկե առանց Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ, մասնակիցները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել փոխվստահության բարձրացման և  Հարավային Կովկասում մարտահրավերների և սպառնալիքների դիմագրավման ուղղությամբ:

Իրանի արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը ներկայիս ճգնաժամերի կարգավորման համար և նշել. «Մենք տարածաշրջանային անվտանգությունը համարում ենք փոխկապակցված թեմա»: