Մեկնաբանություն - Կրկին զգուշացում՝ Կենտրոնական Ասիայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների գործունեության կապակցությամբ
(last modified Thu, 17 Nov 2022 14:03:55 GMT )
Նոյեմբեր 17, 2022 17:33 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Կրկին զգուշացում՝  Կենտրոնական Ասիայում ԱՄՆ  կենսաբանական լաբորատորիաների գործունեության կապակցությամբ

Ռազմական և անվտանգության փորձագետները նախազգուշացրել են Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում, հատկապես Ղազախստանում և Ղրղզստանում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը շարունակվելու հետևանքների կապակցությամբ։

«Ղրղզստանի դերը կենսաբանական զենքի արտադրության և տարածման կանխարգելման գործում» թեմայով միջազգային նիստում, որն անցկացվել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, անվտանգության և բժշկական հարցերով փորձագետների  ներկայությամբ, քննարկվել է Կենտրոնական Ասիայի տարածքում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների կառուցման հարցը: 

Բիշքեկում կայացած նիստում անվտանգության հարցերով փորձագետ  Յուրի Պագիբան ասել է. -«ԱՄՆ-ի կառավարության նման գործողությունները սպառնալիք են Ղրղզստանի և ընդհանրապես Կենտրոնական Ասիայի հանրապետությունների համար»։

Նա նշել  է, որ Ղազախստանի տարածքում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների հիմնումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում չէ, և այս քայլն  անընդունելի է։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Անկախ Պետությունների Համագործակցության երկրներում  ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների գործունեության շարունակումը հանգեցրել է տարբեր վարակների և համաճարակների տարածմանը, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի հանրապետությունների բնակչության վրա փորձարկումներին:

Այս կապակցությամբ բազմիցս ժողովրդական բողոքի ակցիաներ են  տեղի ունեցել Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններում, հատկապես՝ Ղազախստանում, Ղրղզստանում, Վրաստանում, Հայաստանում և Ուզբեկստանում։ Չնայած դրան, Կենտրոնական Ասիայի ղեկավարներն այս ոլորտում ավելի քիչ են արտահայտել իրենց բացահայտ և պաշտոնական դիրքորոշումները։

Ղազախստանի նախագահ Ղասեմ-.Ժոմարտ Տոկայեւը չարձագանքեց իր  քաղաքականության դեմ այդ երկրում տեղի ունեցած ժողովրդական  բողոքի ցույցերին  և ոչինչ չասաց ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների ճակատագրի վերաբերյալ:

Դա այն դեպքում, երբ 2022 թվականին Ղազախստանի ճգնաժամի ընթացքում գողություն տեղի ունեցավ Ալմաթիում գտնվող ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներում: 
Այս լաբորատորիաները պատկանում են  ԱՄՆ կառավարությանը և գտնվում են մեկ այլ երկրի տարածքում։
Այդ լաբորատորիաների կառուցումն ու գործունեությունը բազմաթիվ բողոքների առիթ են հանդիսացել այն քաղաքների բնակիչների կողմից, որտեղ կառուցվել են լաբորատորիաները։

Ալմաթիի բնակիչներն ավելի վաղ հայտարարել են՝ «Հանցագործները, կողոպտիչները և ցուցարարները հունվարին հարձակվել են Ալմաթիում գտնվող ԱՄՆ լաբորատորիայի վրա, ուստի կենսաբանական նյութերի գողանալը  և վարակների տարածումը սպառնում են ոչ միայն այս քաղաքին, այլև Կենտրոնական Ասիային և ամբողջ աշխարհին»:

Այս համատեքստում խորհելու տեղիք է տալիս այն փաստը, որ ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաները ֆինանսավորվում են  այդ երկրի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի կողմից։ Սա կասկածներ է հարուցում այդ լաբորատորիաներում ԱՄՆ  կենսաբանական զենքի արտադրության հնարավորության վերաբերյալ։

Այս ոլորտում գիտական ​​ քննարկումների արդյունքը ցույց է տալիս, որ այս վիրուսները կարող են օգտագործվել որպես կենսաբանական զենք, ինչը  հակասում է կենսաբանական զենքի տարածման արգելման պայմանագրին,ուստի  այս  քայլը  անուղղակիորեն հաստատում է Միացյալ Նահանգների արգելված հետազոտությունները  աշխարհի տարբեր  շրջաններում իրականացնելը:

Այս տարածքներում ԱՄՆ  կենսաբանական լաբորատորիաների գործունեության շարունակումը  կարող է սպառնալ այդ տարածքների ժողովուրդների  էկոլոգիական անվտանգությանն ու բարեկեցությանը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դադարեցնել  ԱՄՆ-ի կենսաբանական  լաբորատորիաների գործունեությունն այդ շրջաններում: