Մեկնաբանություն- Շարունակվում են Իլհամ Ալիևի վարած հակաիրանական քաղաքականության դեմ ուղղված քննադատությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i187956-Մեկնաբանություն_Շարունակվում_են_Իլհամ_Ալիևի_վարած_հակաիրանական_քաղաքականության_դեմ_ուղղված_քննադատությունները
«Ադրբեջանի ժողովրդական ճակատի ռեֆորմիստներ» խմբակցության ղեկավար  Ալի Քարիմլին, քննադատելով Բաքվի պաշտոնյաների վերջին հակաիրանական հայտարարությունները, նշել է, որ Ալիևի խոսքերն ուղղված են ներքին լսարանին և Հարավային Կովկասում միակ իսլամական երկրի հասարակական կարծիքը ապակողմնորոշելուն:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 07:21 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Շարունակվում են Իլհամ Ալիևի վարած հակաիրանական քաղաքականության դեմ ուղղված քննադատությունները

«Ադրբեջանի ժողովրդական ճակատի ռեֆորմիստներ» խմբակցության ղեկավար  Ալի Քարիմլին, քննադատելով Բաքվի պաշտոնյաների վերջին հակաիրանական հայտարարությունները, նշել է, որ Ալիևի խոսքերն ուղղված են ներքին լսարանին և Հարավային Կովկասում միակ իսլամական երկրի հասարակական կարծիքը ապակողմնորոշելուն:

Քարիմլին նշել է, որ Ալիևի կառավարությունն ի վիճակի չէ լուծել Ադրբեջանի տնտեսական խնդիրները, պայքարել համատարած ֆինանսական կոռուպցիայի և խնդիրների դեմ,  և նա քաջատեղյակ է, որ նման իրավիճակում մարդկանց դուր են գալիս էթնիկ և զգացմունքային կարգախոսները։
Նա հավելել է, որ Իլհամ Ալիևը որոշ ժամանակ հասարակության ուշադրությունը շեղել է Ղարաբաղի ազատագրման և Հայաստանից Զանգեզուրի միջանցքը ստանալու մասին հայտարարություններով, իսկ հիմա, հակաիրանական հայտարարություններով, փորձում է կոծկել երկրում առկա տնտեսական ու սոցիալական խնդիրները։
Ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցնմերում ընթացող քարոզչության արդյունքում, Ադրբեջանի քաղաքական գործիչների մոտ Իրանի ադրբեջանախոս քաղաքացիների վերաբերյալ թյուր կարծիք է ձևավորվել: 
Իրանի ադրբեջանախոս քաղաքացիներն ընդգծում են, որ եթե պետք է լինի էթնիկ միասնություն, ապա Ադրբեջանը կրկին պետք է միացվի Իրանին՝ որպես նահանգ: Իրաքի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմի տարիներին, Իրանի միլիոնավոր ադրբեջանախոս քաղաքացիրներ ապացուցեցին, որ հավատում են Իրանի ազգային  և էթնիկ միասնությանը։ Այս կապակցությամբ պետք է ասել, որ ադրբեջանցի քաղաքական գործիչներն անխոհեմություն են դրևորևում՝ անտեսելով այդ փաստը:  
Հատկանշական է, որ Ադրբեջանի խնդիրները, որ առաջացել են Ալիևի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բյուջեի յուրացումների և անձամբ Ալիևի կողմից Հարավային Կովկասում Սիոնիստական ռեժիմին օգնելու հետևանքով, առաջիկայում կարող են մեծ աղետի վերածվել Արաքսի հյուսիսում ապրող միլիոնավոր մուսուլմանների համար:   
Խորհելու տեղիք է տալիս նաև այն հանգամանքը, որ ամերիկյան լրատվամիջոցներով իրականացվող քարոզչության ժամանակ, Ալիևի կառավարությունը Թուրքիային և Իսրայելի ռասիստական ռեժիմին ներկայացնում է որպես Ադրբեջանի մուսուլման ժողովրդի իսկական դաշնակիցներ։ Ալիևի կառավարությունը քարոզում է, թե աշխարհը գտնվում է միջազգային սիոնիզմի իշխանության տակ և սիոնիստների հետ միությունը կարող է վերջ դնել Ադրբեջանի կառավարության և մուսուլման ժողովրդի բոլոր խնդիրներին։
Այս սխալ համոզմունքին զուգահեռ, Ադրբեջանի նախագահը և նրա կողմնակից քաղաքական վերլուծաբաններն ու թրքամետները պետք է մտածեն, թե ինչո՞ւ են Ադրբեջանի ու Թուրքիայի տնտեսական ո ւֆինանսական խնդիրները շարունակում աճել: 
Իսկ պատասխանը պարզ է.
Իրականում Սիոնիստական ռեժիմը և ԱՄՆ-ը քաղաքական գործիչների դաշնակիցներն են, ովքեր պատրաստ են դավաճանել իրենց հայրենիքին և իրենց երկրի ժողովրդին: Եվ այն ինչ տեղի կունենա Ադրբեջանում, բխելու է այդ իրականությունից: Պետականության և ժողովրդավարության իրական դաշնակիցներ փնտրելու Իլհամ Ալիևի սխալ քաղաքականությունը լուրջ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը և  ծանր ճգնաժամերի հիմքեր ստեղել: Եվ ակնհայտ է, որ այդ ճգնաժամերի պատճառն Ալիևի անձնական դաշնակիցներն են: Եվ այս փաստը, ներկայի փոխարեն,  կբացահայտվի ապագայում: