Մեկնաբանություն- Չինաստանի դեմ ԱՄՆ-ի վարած տնտեսական պատերազմի հաղթողներն ու պարտվողները
Չինաստանի Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը դեմ է ԱՄՆ Առևտրի նախարարության արտահանման վերահսկողության սև ցուցակում 36 չինական ընկերությունների ներառմանը:
Նախարարությունը հայտարարել է, որ Պեկինը քայլեր կձեռնարկի՝ պաշտպանելու չինական ընկերությունների և հաստատությունների օրինական իրավունքները և շահերը: Հայտարարության մեջ ասված է. «Ամերիկյան կողմն ազգային անվտանգության հարցը կապել է արտահանման վերահսկողության և այլ գործողությունների հետ և այդ պատճառաբանությամբ չարաշահում է կառավարության լիազորությունները՝ ճնշելու չինական ընկերություններին»:
Անկասկած, ԱՄՆ-ի այս քայլը Սպիտակ տան պաշտոնյաների անհեռատեսության արդյունքն է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ամերիկայն պաշտոնյաները մշտապես կիրառել են պատժամիջոցի լծակը: Այդ քաղաքականության արյդունքում, վերջին 7 տասնամյակների ընթացքում, ամերիկյան քաղաքական գործիներին հաջողվել է մեկուսացնել տարածաշրջանային ու համաշխարհային բազմաթիվ տերությունների կամ դուրս մղել համաշխարհային մրցակցությունից:
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում է ներառել 36 չինական ընկերությունների, այդ թվում համակարգչային չիպերի խոշորագույն արտադրողներին: Դա նշանակում է, որ այս ընկերություններն իրավունք չունեն ուղղակի ակմ անուղղակի մուտք ունենալ կիսահաղորդիչների ամերիկյան տեխնոլոգիայի ոլորտ: Իսկ դա իր հերթին ուղղակիորեն վնասում է վերոնշյլա ընկերություններիր արտադրական հզորությանը:
ԱՄՆ կառավարության այս անհեռատես քայլի արդյունքում, Չինաստանի կառավարությունը կկորցնի ԱՄՆ-ի հետ դրական առևտրային հաշվեկշիռը, կամ հավասարակշռությունը կփոխվի հօգուտ ԱՄՆ-ի և կամ էլ կհասնի միջին մակարդակի: Երկու երկրների միջև վերջին տարիներին դրական առևտրային հաշվեկշռի բացակայությունը դժգոհյություն է առաջացրել ամերիկացի քաղաքական գործիչների ու տնտեսագետների շրջանում: Արդյունքում, երկու երկրների հարաբերությունները լարվել են:
Չինաստանն ունի կարևոր տնտեսական առավելություններ, որոնք բացակայում են ամերիկյան տնտեսության մեջ։ Էժան աշխատուժի առկայությունը Չինաստանում օտարերկրյա ներդրումների ակտիվացման պատճառներից է: Միևնույն ժամանակ, երկու երկրների միջև տարաձայնությունների հիմքում ընկած են ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականությունը և միակողմանիությանն այս երկրի աջակցությունը։
Երկու երկրների միջև առևտրի ոլորտում առկա խնդիրները պետք է քննարկվեն տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում։ Տնտեսական դաշտում խնդիրը վերաբերվում է երկկողմ առևտրային համաձայնագրին, որը Վաշինգտոնի և Պեկինի միջև վեճերի ամենակարևոր աղբյուրն է և մնացել է անավարտ՝ չնայած դրա առաջին փուլի ստորագրմանը։ Պաշտոնական Պեկինի և չինացիների տեսակետից՝ ԱՄՆ կառավարությունը երկկողմ հարաբերությունները վերածել է կատաղի մրցակցության։ Չինացի պաշտոնյաներն ասում են, որ ԱՄՆ-ը թշնամական և ոչ բարեկամական քաղաքական քայլեր է ձեռնարկել Չինաստանի դեմ:
Հարավարևելյան Ասիայում Չինաստանի հարևան երկրները, հատկապես Վիետնամը, օգտվել են Պեկինի հետ ԱՄՆ-ի առևտրային լարվածությունից։ ԱՄՆ-ն չի շահել այս իրավիճակից, իսկ Չինաստանը միայն կարճաժամկետ տնտեսական վնաս է կրել ամերիկյան պատժամիջոցներից: