Մեկնաբանություն- Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններում Արևմուտքի դերակատարության նոր ապացույցներ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i189994-Մեկնաբանություն_Իրանում_տեղի_ունեցած_վերջին_անկարգություններում_Արևմուտքի_դերակատարության_նոր_ապացույցներ
Իրանի Քերման նահանգում ԻՀՊԿ մամուլի գրասենյակը հայտարարել է նահանգում վերջին անկարգությունների ժամանակ Բրիտանիայի հետ համագործակցած խմբավորման 7 անդամների, այդ թվում՝՝ ղեկավարների ձերբակալության մասին:
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Դեկտեմբեր 26, 2022 08:19 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններում Արևմուտքի դերակատարության նոր ապացույցներ

Իրանի Քերման նահանգում ԻՀՊԿ մամուլի գրասենյակը հայտարարել է նահանգում վերջին անկարգությունների ժամանակ Բրիտանիայի հետ համագործակցած խմբավորման 7 անդամների, այդ թվում՝՝ ղեկավարների ձերբակալության մասին:

Հայտարարության մեջ ասված է. ««Զագրոս» խմբավորման անդամները ձերբակալվել են ԻՀՊԿ հետախուզական ծառայության իրականացրած գործողության արդյունքում»:Նշվում է, որ խմբավորման անդամներն ուղղակիորեն ուղղորդվել են Մեծ Բրիրտանիայից և ձևավորելով հակահեղափոխական խումբ, վերջին անկարգությունների ժամանակ իրականացրել են դիվերսիոն գործողություններ:
Իրանում տեղի ունեցած անկարգություններին Բրիտանիայի մասնակցության բացահայտմամբ, իրականում բացահայտվում են այդ իրադարձություններին Արևոմւտքի միջամտության իրական չափերը: 
Իրանում իսլմական համակարգի հոստատումից հետո Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ տարբեր ծրագրերով ու դավադրություններով փորձել է տապալել այդ համակարգը: Սակայն այդ ծրագրերից ոչ մեկն արդյունք չի ունցել: Ազգությամբ քուրդ Մահսա Ամինիի մահից հետո Իրանում սկսված անկարգությունները թշնամիներին հնարավորություն ընձեռեցին, օգտվելով իրավիճակից, միջամտել երկրի ներքին գործերին և հրահրել անկարգություններ:
Այդ իրավիճակում, արևմտյան երկրների ղեկավարները, լրատվամիջոցներն ինչպես նաև Արևմուտքի աջակցությամբ աշխատող պարսկալեզու լրատվամիջոցներն օգտվեցին իրավիճակից և Իրանի ժողովրդին աջակցելու մասին հայտարարություններով իրենց աջակցությունը հայտնելով խռովարարներին,  քաղաքական, քարոզչական գործողություններով ու համացանցի միջոցով, ինչպես նաև պատժամիջոցների կիրառմամբ ու քաղաքական քայլերով, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովին Իրանի անդամակցության չեղարկմամբ, փորձեցին թուլացնել Իրանի Իսլամական  համակարգը: 
Այդ ընթացքում, Արևմուտքն, ԱՄՆ-ի գլխավորությամբ,  իր հակաիրանական քաղաքականության շրջանակում համակողմանի աջակցություն ցուցաբերեց այնպիսի հակահեղափոխական խմբերի, ինչպիսիք են «Մոնաֆեղինը», միապետականության կողմնակիցները և անջատողականներին, որոնցիցի են  «Քոմլեն» ու «Դեմոկրատները» և ձևավորեց դիվերսիոն խմբեր, որոնց գործողությունները, սակայն, չեզոքացվեցին Իրանի հետախուզական ու անվտանգության կառույցների ջանքերի արդյունքում: 
Անկարգությունները, որ տեղի ունեցան Իրանում, բացահայտեցին եվրոպացիների, այդ թվում՝  Բրիտանիայի լիակատար աջակցությունն անկարգություններին: Բրիտանիան անկարգությունների հենց սկզբից միջամտողական հայտարարություններով և կեղծ կարգախոսներով աջակցել է խռովարարներին: Արևմտյան պաշտոնյաների միջամտողական հայտարարությունների շրջանակում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը վերջերս հայտարարեց, որ Իրանում տեղի ունեցած իրադարձությունների հիմքում ընդդիմությունն է իսլամի նկատմամբ:
Լոնդոնը, որը մշտապես մասնակցել է հակաիրանական դավադրություններին, բացի թշնամական հայտարարություններից, մարդու իրավունքները խախտելու պատճառաբանությամբ,  պատժամիջոցներ է սահմանել Իրանի որոշ պաշտոնյաների և հաստատությունների նկատմամբ: Որպես արդարացում Բրիտանիան հայտարարել է, որ պաշտանում է Իրանի ժողովրդի, հատկապես՝ կանանց իրավունքները: Մինչդեռ Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ, ամենախիստ պատժամիջոցներով ամենասարսափելի կերպով խախտել է Իրանի ժողովրդի իրավունքները: 
Եվ Բրիտանիայի հետ կապված խմբի վնասազերծմամբ, հերթական հարվածն է հասցվել Իրանի դեմ ուղղված Արևմուտքի կործանարար գործողություններին: