Մեկնաբանություն - Դիմադրության հզորացում. Սրտերի տիրակալի սպանությունից 3 տարի անց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i190570-Մեկնաբանություն_Դիմադրության_հզորացում._Սրտերի_տիրակալի_սպանությունից_3_տարի_անց
Իրանի Ղոդս ստորաբաժանման լեգենդար հրամանատար, նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանին Դիմադրության ճակատում կատարեց քայլեր, որոնց արգասիքը մշտապես շոշափելի են լինելու տարածաշրջանի և դիմադրության առանցքի համար։ Նրա քայերից մեկը տարածաշրջանում ամերիկյան ռազմավարական ծրագրերի ձախողումն էր: Ամերիկացիների խոստովանությամբ այդ ծրագրերի ձախողման հարցում հիմնական դեր է ունեցել նահատակ Սոլեյմանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2023 14:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Դիմադրության հզորացում. Սրտերի տիրակալի սպանությունից 3 տարի անց

Իրանի Ղոդս ստորաբաժանման լեգենդար հրամանատար, նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանին Դիմադրության ճակատում կատարեց քայլեր, որոնց արգասիքը մշտապես շոշափելի են լինելու տարածաշրջանի և դիմադրության առանցքի համար։ Նրա քայերից մեկը տարածաշրջանում ամերիկյան ռազմավարական ծրագրերի ձախողումն էր: Ամերիկացիների խոստովանությամբ այդ ծրագրերի ձախողման հարցում հիմնական դեր է ունեցել նահատակ Սոլեյմանին:

Տարածաշրջանային ճգնաժամերի ստեղծման մեջ ներգրավված դերակատարները, հատկապես ԱՄՆ-ն  ​​և Սիոնիստական ​​ռեժիմը, միշտ ձգտել են  լարվածություն առաջացնել: Նրանք այդ ընթացքում օգտագործել են տարբեր ռազմավարություններ։ Որոշ ժամանակահատվածում  օրակարգում է եղել  պրոքսի պատերազմի կիրառումը և ահաբեկչական խմբավորումներին աջակցելը, իսկ այսօր ապակայունացման ռազմավարությունն իրականացվում է որպես ԱՄՆ-ի առաջին մոտեցում տարածաշրջանում։

Ամերիկացիներն ապակայունացման հետ կապված երկու կարևոր նպատակ են հետապնդում:  Նախ՝ ստեղծել քայքայիչ հակամարտություններ և երկրորդ՝  միջքաղաքակրթական  կամ այսպես կոչված մահմեդական երկրների  միջև պատերազմ հրահրել: Եթե ​​դիտարկենք ԱՄՆ ռազմավարական գործընթացը տարածաշրջանում, ապա կտեսնենք,որ այս ռազմավարությունը նախկին ռազմավարությունների նոր ձև է։ Օրինակ՝ 2000 թվականին ամերիկացիները որդեգրեցին կանխարգելիչ պատերազմի ռազմավարություն՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, և  հարձակվեցին Աֆղանստանի և Իրաքի վրա։

Այս ռազմավարության տապալմամբ, և 2006թ.-ի հստակ փոփոխությամբ, ամերիկացիները օրակարգ մտցրին «օղակների վերացման» ռազմավարությունը, որը Մեծ  Մերձավոր Արևելքի պլանի շրջանակում էր։ Այս ծրագիրը հիմնված էր Դիմադրության խմբերի վերացման վրա, և առաջին օղակը, որը նրանք սահմանել էին, Պաղեստինի հարցի լուծումն էր, ճանապարհային քարտեզի ստեղծումը և ապա «Հեզբոլլահի» վերացումը, ընդորում 33-օրյա պատերազմում սիոնիստների պարտությամբ այս ռազմավարությունը ձախողվեց և՛ ամերիկացիների և՛ սիոնիստների համար։
Տարածաշրջանում ահաբեկչության մեքենայի ջախջախմամբ ամերիկացիներն ու սիոնիստները թեւակոխեցին Դիմադրության ճակատի հետ առճակատման փուլ, որի գագաթնակետը Դիմադրության հրամանատարների սպանությունն էր, և նրանց նպատակն էր ավարտին հասցնել  «Դարի գործարք»  դավադրությունը, քանի որ «Դարի գործարք» չարաբաստիկ ծրագրի շրջանակում երեք նպատակ է հետապնդվել,որոնք են՝ 

1- Սիոնիստական ​​ռեժիմի հեգեմոնական դերը տարածաշրջանում

2- Արաբական երկրների հարաբերությունների նորմալացումը Սիոնիստական ​​ռեժիմի հետ

3- Պաղեստինյան հարցի առերևույթ լուծումը և իրականում պաղեստինյան հարցի մոռացումը մուսուլմանական  երկրների շրջանում:

«Դարի գործարք» պլանի տապալմամբ և նախագահական ընտրություններում Թրամփի ձախողմամբ և դեմոկրատների իշխանության գալով, «տարածաշրջանային ապակայունացման» դավադրությունը  որպես ամերիկացիների հիմնական ռազմավարություն,  դարձավ առաջնահերթություն,  իսկ Աֆղանստանից դուրս գալը  ճշտվեց, որպես  ռազմավարության առաջին քայլ: Ապակայունացման ռազմավարության մեջ որոշվել  է սառեցված տարածքների ակտիվացումը և բազմաառանցքային հակամարտությունները, որպեսզի արդյունքում ստեղծված ճգնաժամում ներգրավվեն  նաև այլ դերակատարներ։

Գեներալ Սոլեյմանիի սպանության առնչությամբ ամերիկացիները կարծում էին, որ գեներալ Սոլեյմանիի նահատակությունից հետո Դիմադրության առանցքի և նրա հարակից խմբերի կարգավիճակը նախկինի համեմատ կթուլանա, և այս գործընթացն անհրաժեշտ պայմաններ կստեղծի  Դիմադրությանը հովանավորող երկրներին հարվածելու և ԱՄՆ-ի ռազմավարությունները առաջ տանելու համար: 
Այնուամենայնիվ վերջին երեք տարիներին ոչ միայն չիրականացավ այդ դավադրությունը այլեւ Դիմադրության առանցքը շարունակեց իր փառահեղ գործունեությունը եւ ավելի ու ավելի հզորացավ: 


 Հոդվածի հեղինակ՝ տարածաշրջանի հարցերի փորձագետ, Մոհամմադ Ռեզա Ֆարհադի