Մեկնաբանություն- Իրանի դերը՝ վերջին երեք տարում Դիմադրության առանցքի հզորացման հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i190628-Մեկնաբանություն_Իրանի_դերը_վերջին_երեք_տարում_Դիմադրության_առանցքի_հզորացման_հարցում
ԻՀՊԿ ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունից 3 տարի անց, Դիմադրության ուժը հազարապատիկ  ավելացել է։ Հաջիզադեն հայտարարել է, որ գեներալ Սոլեյմանիին սպանողներից վերժխնդիր լինելու  դրոշը բարձր է մնալու մինչև տարածաշրջանից ամերիկյան ուժերի վտարումը: 
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Հունվար 04, 2023 08:41 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի դերը՝ վերջին երեք տարում Դիմադրության առանցքի հզորացման հարցում

ԻՀՊԿ ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ գեներալ Սոլեյմանիի սպանությունից 3 տարի անց, Դիմադրության ուժը հազարապատիկ  ավելացել է։ Հաջիզադեն հայտարարել է, որ գեներալ Սոլեյմանիին սպանողներից վերժխնդիր լինելու  դրոշը բարձր է մնալու մինչև տարածաշրջանից ամերիկյան ուժերի վտարումը: 

Գեներալ Հաջիզադեի այս հայտարարությունը կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպանելով գեներալ Սոլեյմանիին, ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը մտածում էին, թե ուժեղ հարված են հասցրել Արևմտյան Ասիայում Դիմադրության առանցքին: 
ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանմման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը և նրանց ութ ուղեկիցները նահատակվեցին 2020թ հունվարի 3-ին՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում Դոնալդ Թրամփի հրամանով ԱՄՆ զինված ուժերի իրականացրած ավիահարձակման ժամանակ:
Թել Ավիվի ու Բենիամին Նեթանյահուի հետ սերտ կապերի մեջ գտնվող Դոնալդ Թրամփն ու նրա ազգային անվտանգության թիմը համոզված էին, որ գեներալ Սոլեյմանիի սպանությամբ լուրջ վնաս կհասցնեն Իրանի տարածաշրջանային ուժին և Դիմադրության առանցքին:  
Ու թեև գեներալ Սոլեյմանիի նահատակությունը ահռելի մեծ կորուստ էր, սակայն նրա մահից հետո, երեք տարում, Իրանը կարողացել է ամուր հարաբերություններ հաստատել Դիմադրության առանցքի հետ, սկսած՝ Իրաքի «Հաշդ ալ-Շաաբիից» մինչև Եմենի  Անսարալլահ  և Լիբանանի Հեզբոլլահ, Պաղեստինի Համաս և «Իսլամական ջիհադ», տապալել ԱՄՆ-ի ու Իսրայելի ծրագրերն ու մեծ հարված հասցնել արևմտյան-արաբական-սիոնիստական առանցքին, հատկապես Եմենում։
Գեներալ Սոլեյմանիի կյանքի վերջին շրջանում Իրաքն ու Սիրիան, իրանցի խորհրդականների աջակցությամբ, կարողացան մեծ հարվածներ հասցնել թաքֆիրական ահաբեկչական խմբավորումներին, հատկապես՝ ԻԼԻՊ-ին և ոչնչացնել խմբավորման  ինքնահռչակ խալիֆայությունը:
Պաղեստինում նույնպես, ջիհադական խմբավորումներն այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ը և «Իսլամական ջիհադը», ավելացրել են իրենց սպառազինությունը և Գազայի հատվածում վերջին պատերազմների ընթացքում ծանր հարվածներ հասցրել Սիոնիստական ռեժիմին: Եվ ամեն պատերազմի ժամանակ սիոնիստները խնդրել են զինադադար հաստատել: Սա վկայում է այս կեղծ ռեժիմի նկատմամբ Դիմադրության առավելության մասին: 
Իսկ Լիբանանի Հեզբոլլահը, որն այժմ դարձել է հզոր և ազդեցիկ դերակատար թե՛ ներքին, թե՛  տարածաշրջանի մակարդակով, իր ուժի և սպառազինության շնորհիվ, զսպում է տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի արկածախնդիր քաղաքականությունը,  հատկապես Լիբանանի նկատմամբ: