Տիրանայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i19183-Տիրանայում_մեկնարկել_է_ՆԱՏՕ_ի_Խորհրդարանական_վեհաժողովը
ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների խորհրդարանների պատգամավորները ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի շրջագծում մայիսի 27-ից համախմբվել են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2016 08:20 Asia/Tehran
  • Տիրանայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը

ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների խորհրդարանների պատգամավորները ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանի շրջագծում մայիսի 27-ից համախմբվել են Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Այդ վեհաժողովը կայանում է ՆԱՏՕ-ի հետ կապված տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ խորհրդակցություննեի նպատակով: ՆԱՏՕ-ի ԽՎ այս շրջանը հատուկ նշանակություն ունի: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հուլիսին գումարվելու է Վարշավայում: Տիրանայում գումարված խորհրդաժողովում տեղի ունեցած քննարկումների արդյունքները օրակարգ են դառնալու Վարշավայում գումարվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Դաշինքի անդամ եվրոպական երկրները դիմագրավում են քաղաքական, նաև անվտանգության հետ կապված բարդ հարցեր: Այս խնդիրները մարտահրավեր են նետել ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների զուգամերձության համար:

Ահաբեկչական սպառնալիքները, դեպի Եվրոպա փախստականների հոսքը և Ռուսաստանի հետ լարվածության սրվելը, եվրոպական երկրների դիմագրաված գլխավոր խնդիրներից են: Անվտանգության հարցերի տնօրինման կապակցությամբ ԵՄ անդամ երկրների միջև առկա տարաձայնությունները տարածվել են նաև ՆԱՏՕ-ից ներս: Այս տարաձայնությունները գործնականում հարցականի տակ են տարել այն դաշինքի գոյությունը, որը լծված է եվրոպական երկրների անվտանգության պաշտպանության աշխատանքին:

Եվրոպական պետությունները ներկայացնում են ծայրահեղականության ու ահաբեկչական խմբերի դեմ պայքարի հարցը, սակայն գործնականում այս ուղղությամբ լուրջ վճռականություն չեն ցուցաբերում և երկակի մոտեցում ունեն ահաբեկչության հանդեպ: Միջին Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում ճգնաժամի կիզակետերի կապակցությամբ եվրոպական պետությունների քաղաքականություններն էլ թափանցիկ չեն, ինչը ակունք է առնում տարածաշրջանում բռնարարքների ու ծայրահեղականության պաշտպան պետությունների հանդեպ դիրքորոշումները փոխելու հարցում լրջորեն տրամադրված չլինելուց: Եվրոպական պետություններն ու ԱՄՆ-ն համարվում են Սաուդյան Արաբիա զենք արտահանող խոշոր երկրները:

Միևնույն ժամանակ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի ակտիվ անդամներից մեկը, Սիրիայում թաքֆիրական ու ահաբեկչական հոսանքների պաշտպաններից է:

Փախստականների ճգնաժամի դեմ պայքարում եվրոպական պետությունները փորձեցին օգտվել ՆԱՏՕ-ի կարողություններից և փախստականներին վերադարձնելու համար Թուրքիայի հետ կայացած համաձայնության շրջանակում որոշվեց, որ ՆԱՏՕ-ի նավերը վերահսկեն Թուրքիայի ու Հունաստանի ջրային տարածքները: Սակայն այս համաձայնությունն էլ ազդվել է մի կողմից ԵՄ-ի անդամների և միևնույն ժամանակ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև ծագած տարաձայնություններից: Ռուսաստանի հետ ԵՄ-ի լարվածությունն էլ խոր ճեղքվածք է առաջացրել ՆԱՏՕ-ի անդամների միջև: Եվրոպայի արևելյան պետություններն ու նրանց գլխավորող Լեհաստանը պահանջում են ռազմական ու անվտանգության խիստ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ և այս շրջանակում պաշտպանում են Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական նախագծերի, այդ թվում հակահրթիռային վահանի նախագծի վերականգնումը և Ռուսաստանի հետ ծովային ու ցամաքային սահմաններում ՆԱՏՕ-ի զորավարժությունների կազմակերպումը: Միևնույն ժամանակ, Եվրոպայի մեծ պետություններն ու նրանց գլխավորող Գերմանիան ձգտում են մեղմել Ռուսաստանի հետ լարվածություններն ու նույնիսկ չեղարկել այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները:

Նկատի առնելով այս ճեղքվածքը, չի թվում, որ Վարշավայում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կկարողանա անվտագության սպառնալիքների դեմ պայքարի հարցում նույնիսկ համատեղ հաղորդագրությամբ հանդես գալ: Քանի որ ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ տարբեր է մեկնաբանում սպառնալիքն ու անվտանգությունը: Իրականում ՆԱՏՕ-ի անդամները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դեռ չեն կարողացել հավաքական անվտանգության հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալ: