Մեկնաբանություն- Իրանի արձագանքը Սիոնիստական ​​ռեժիմի թշնամական գործողություններին և Ուկրաինայի հրահրիչ դիրքորոշմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192582-Մեկնաբանություն_Իրանի_արձագանքը_Սիոնիստական_ռեժիմի_թշնամական_գործողություններին_և_Ուկրաինայի_հրահրիչ_դիրքորոշմանը
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը, ի պատասխան Սպահանում պաշտպանության նախարարության արտադրական համալիրի վրա կատարված ահաբեկչական հարձակմանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի ժամանակավոր նախագահին ուղղված նամակում ընդգծել է.«Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Սիոնիստական ​​ռեժիմը պատասխանատու է այս հարձակման համար, և այս գործողությունը միջազգային իրավունքի խախտում է և դատապարտելի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2023 07:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի արձագանքը Սիոնիստական ​​ռեժիմի թշնամական գործողություններին և Ուկրաինայի հրահրիչ դիրքորոշմանը

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ու մշտական ​​ներկայացուցիչը, ի պատասխան Սպահանում պաշտպանության նախարարության արտադրական համալիրի վրա կատարված ահաբեկչական հարձակմանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի ժամանակավոր նախագահին ուղղված նամակում ընդգծել է.«Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Սիոնիստական ​​ռեժիմը պատասխանատու է այս հարձակման համար, և այս գործողությունը միջազգային իրավունքի խախտում է և դատապարտելի»։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ «Ամիր Սաիդ Իրվանին» նամակում բացատրել է ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը Ուկրաինայի ներկայիս հակամարտության վերաբերյալ, որ հիմնված է ակտիվ չեզոքության և Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա: Այս նամակում Իրվանին իր բողոքն է հայտնել ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյայի՝  Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության արտադրական համալիրում տեղի ունեցած ահաբեկչության սադրիչ և չարդարացված հայտարարության և Իրանի կարևոր ենթակառուցվածքի դեմ ուժի կիրառումը ողջունելու քայլի դեմ: Իրվանին նման հայտարարություններն ու գործողությունները համարել է անպատասխանատու և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ պարունակվող միջազգային օրենքների ու սկզբունքների ակնհայտ խախտում և  ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել դատապարտել այն։

Թեև վերջին տարիներին, գիտական ​​անձանց և գիտնականների սպանությունները, արդյունաբերական օբյեկտներում պայթյունները և ահաբեկչական գործողությունները Սիոնիստական ​​արտաքին հետախուզության ծառայության (Մոսադ) կողմից Իրանի դեմ կիրառվող և սիրված մեթոդներից են, սակայն շատ դեպքերում այս բազմաշերտ նախագծերը ձախողվել են գործադրող թիմերի լիակատար բացահայտմամբ: Այնպես որ անցյալ տարի պարտության մատնվեց անջատողական «Կոմլեհ» խմբավորման գործակալների օգնությամբ Սպահանում գտնվող օբյեկտի վրա այս ռեժիմի հարձակման պլանը և իրենց տեխնիկայի հետ մեկտեղ ձերբակալվեցին այդ գործակալները: Միաժամանակ Իրանը հստակ ապացույցներ է ներկայացրել Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտների վրա հարձակմանը՝ Սիոնիստական​​ռեժիմի մասնակցության մասին:

Իր նամակում Իրանի դեսպանը, անդրադառնալով հունվարի 31-ին CNN-ին տված վերջին հարցազրույցում Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններին և վերջինիս կողմից Իրանում դիվերսիոն և ահաբեկչական գործողություններին այս ռեժիմի մասնակցությունն ընդունելու խնդրին, Իրվանին ընդգծել է, որ այս ռեժիմը պետք է պատասխանատվություն կրի Իրանի դեմ իրականացված բոլոր հանցավոր և ահաբեկչական գործողությունների համար և առանց բացառության բախվի դրա հետևանքներին»։

Մյուս խնդիրը Ուկրաինայի սադրիչ դիրքորոշումն է Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտների վրա հարձակմանը աջակցելու հարցում: Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը Twitter-ի իր անձնական էջում թշնամական տոնով գրառում է կատարել՝ հայտարարելով Սպահանում ՊՆ արտադրամասի համալիրի դեմ գործողությանը Կիևի մասնակցության մասին։

Ըստ Ուկրաինայի նախագահի խորհրդականի թվիթերյան գրառման, որը ենթադրում է Կիևի մասնակցությունը ԻԻՀ-ի դեմ թշնամական գործողությանը, եթե Ուկրաինայի կառավարությունը պաշտոնապես չհերքի իր մասնակցությունն այս ոլորտում, ապա պետք է պատրաստ լինի ընդունել այս անպատասխանատու դիրքորոշման հետևանքները:

ԻԻՀ-ն բազմիցս հայտարարել է, որ իրեն վերապահում է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված իր օրինական և բնածին իրավունքը՝ պաշտպանելու իր ազգային անվտանգությունը և վճռականորեն արձագանքելու ցանկացած սպառնալիքի կամ անօրինականության, որտեղ և երբ անհրաժեշտ է համարում: Միևնույն ժամանակ, Թեհրանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր պատասխանատվությունը՝ հիմնված կանոնադրության վրա և դատապարտի սիոնիստական ​​իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները և կոչ ուղղի այս ռեժիմին պահպանել միջազգային օրենքները և դադարեցնել վտանգավոր ծրագրերը և վերջ տալ տարածաշրջանում իր ապակառուցողական գործունեությանը: