Մեկնաբանություն- Ռուսաստանը Բենիամին Նեթանյահուին զգուշացրել է Ուկրաինային զենք տրամադրելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i192666-Մեկնաբանություն_Ռուսաստանը_Բենիամին_Նեթանյահուին_զգուշացրել_է_Ուկրաինային_զենք_տրամադրելու_կապակցությամբ
Ուկրաինային զենքի տրամադրման հարցը վերանայելու մասին Բենիամին Նեթանյահուի հայտարարությունից հետո, Ռուսաստանը սպառնացել է Թել Ավիվին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2023 13:18 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ռուսաստանը Բենիամին Նեթանյահուին զգուշացրել է Ուկրաինային զենք տրամադրելու կապակցությամբ

Ուկրաինային զենքի տրամադրման հարցը վերանայելու մասին Բենիամին Նեթանյահուի հայտարարությունից հետո, Ռուսաստանը սպառնացել է Թել Ավիվին:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է. «Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ պետք է նշեմ, որ մենք կողմերին չենք բաժանում ըստ աշխարհագրության: Մենք ասում ենք, որ ցանկացած կողմ, որը զենք է մատակարարում Կիևին, պետք է իմանա, որ մենք այդ զենքերը համարում ենք օրինական թիրախ՝ ռուսական ուժերի հարձակման համար»:Ըստ որոշ լուրերի՝ Նեթանյահուի կառավարությունը  վերանայում է Ուկրաինայի նկատմամբ Թել Ավիվի քաղաքականությունը և հնարավոր է, որ ռեժիմն ուկրաինական բանակին տրամադրի պաշտպանական համակարգեր:Իսկ հունվարի 19-ին ռեժիմի ԱԳ նախարար  Էլի Քոհենն Ուկրաինային վստահեցրել է, որ Թել Ավիվը շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել Կիևին։Ըստ որոշ հաղորդումների՝ Վաշինգտոնը խնդրել է Սիոնիստական ռեժիմին Ուկրաինային փոխանցել իր զինատեսակների մի մասը, այդ թվում՝  Hawk  հակաօդային պաշտպանության համակարգը, որը Թել Ավիվն ԱՄՆ-ից գնել է 60-ականներին:Մոտ մեկ տասնամյակ առաջ իսրայելական բանակը շահագործումից հանեց Hawk համակարգերը և այժմ ունի մոտ 10 Hawk կայան՝ հարյուրավոր հրթիռներով:Անցած ամիս The New York Times-ը հաղորդել էր, որ ԱՄՆ զինված ուժերը օկուպացված Պաղեստինում գտնվող հսկայական պահեստից գաղտնի կերպով հարյուր հազարավոր հրետանային արկեր են ուղարկում Ուկրաինա: CNN-ի հետ հարցազրույցում, Նեթանյահուն այդ կապակցությամբ ասել էր, որ որոշումը կայացրել է ԱՄՆ-ն և ինքը դրա հետ  «խնդիր չունի»։Մոսկվայի նախազգուշացումը հնչում է՝ հաշվի առնելով Ուկրաինայի կապակցությամբ Թել Ավիվի դիրքորոշումը և գործողությունները: Մոսկվան նախազգուշացրել է, որ  եթե ռեժիմը փորձի ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային, թեկուզ երրորդ երկրի միջոցով, ապա այս հարցը կդիտարկվի որպես կարմիր գծի հատում և կունենա հետևանքներ։Իսկ Իսրայելն արդեն կոնկրետ քայլեր է արել Ուկրաինային զենք մատակարարելու ուղղությամբ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ռեժիմի անվտանգության արդյունաբերական ընկերությունը շրջանցել է «Ուկրաինային առաջադեմ զենք վաճառելու արգելքը» և Լեհաստանի միջոցով Կիևին է վաճառել ՀՕՊ համակարգեր:Հատկանշական է, որ ուկրաինական պատերազմի սկզբում Սիոնիստական ռեժիմը չեզոք  դիրքորոշում էր որդեգրել և նույնիսկ կողմերին կոչ արել քաղաքական ճանապարհով լուծել հակամարտությունը: Սակայն պատերազմի ձգձվելուն, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի կողմից Կիևին աջակցելու և Ռուսաստանի դեմ պրոքսի պատերազմ վարելուն զուգահեռ, Թել Ավիվում հասկացան, որ պետք է սահմանեն իրենց ճակատը: Եվ Ուկրաինային ռազմական աջակցության ցուցաբերումը բացահայտեց Թել Ավիվի դիրքորոշումը:Եվ հիմա, Նեթանյահուի կողմից նոր կառավարության ձևավորմամբ, կրկին ուշադրության կենտրոնում է Ուկրիանայի պատերազմի նկատմամբ ռեժիմի դիրքորոշման հարցը: Նեթանյահուն հայտնվել է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ճնշման տակ՝ Կիևին ՀՕՊ  համակարգեր տրամադրելու համար։Սակայն այդ պահանջի կատարումը բուռն արձագանքի կարժանանա Մոսկվայի կողմից և պատճառ կդառնա, որպեսզի Դաշնությունը վերանայի ռեժիմի հետ իր հարաբերութունները: Իսկ Զախարովայի խիստ զգուշացումը Թել Ավիվին դրա առաջին օրինակն է: