Մեկնաբանություն- Գուտերեշն զգուշացրել է Ուկրաինայի պատերազմն համաշխարհային պատերազմի վերածվելու կապակցությամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս կազմակերպության անդամ երկրների պաշտոնյաներին ուղղված ելույթում զգուշացրել է, որ Ուկրաինայում պատերազմն ավելի լայն գլոբալ պատերազմի վերածվելու կապակցությամբ նաև զգուշացրել է, որ այս գործընթացը կարող է աշխարհը ներքաշել շատ ավելի լայն գլոբալ հակամարտության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ով խոսում էր 2023 թվականին աշխարհի վիճակի մասին, անդրադարձավ խորհրդանշական ժամացույցին, որը հայտնի է որպես «Ահեղ դատաստանի ժամ», և սահմանվել է 1947 թվականից՝ ցույց տալու համար, թե մարդկությունը որքան մոտ է համաշխարհային աղետին և որքան է մնացել կեսգիշերին: Գուտերեշի խոսքով, այս տարի Ուկրաինայում պատերազմի, կլիմայական վատ փոփոխությունների և շարունակվող միջուկային սպառնալիքների պատճառով ժամացույցը սահմանվել է 90 վայրկյան մինչև կեսգիշեր ժամի վրա և այցյալ տարվա համեմատ 10 վայրկյան ավելի է մոտեցել աղետի ժամին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախազգուշացումը Ուկրաինայում պատերազմը լայնածավալ համաշխարհային պատերազմի վերածվելու մասին կատարվել է հաշվի առնելով այս հակամարտության միտումը, որը մոտենում է իր առաջին տարելիցին, և ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի ապակառուցողական մոտեցումը այս ոլորտում, որը հիմնված է այս պատերազմի շրջանակները հնարավորինս ընդլայնելու վրա: Թվում է, թե այս ավերիչ պատերազմի կրակն ավելի բոցավառ կդառնա և ավելի շատ տարածքներ կընդգրկի Արևմուտքի կործանարար քաղաքականության շնորհիվ, որն ամենամեծ և աննախադեպ ռազմական օգնությունն ու զենքն է ուղարկել Ուկրաինա։ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ոչ միայն չեն կրճատել Կիևին տրամադրվող ռազմական օգնությունն ու սպառազինությունը, այլև այսօր Ուկրաինա են ուղարկել այնպիսի զենքեր, ինչպիսիք են ծանր տանկերն ու ցամաքային ռումբերը 150 կմ հեռահարությամբ:
2023 թվականի հունվարի վերջերը, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նախազգուշացրել է, որ աշխարհը մոտենում է երրորդ համաշխարհային պատերազմին՝ Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների պատճառով: Նշելով, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, Երրորդ աշխարհամարտը և միջուկային աղետը կանխելու համար, Մեդվեդևն ասել է.«Եթե մենք չստանանք անվտանգության առավելագույն երաշխիքներ, լարվածությունը կշարունակվի անորոշ ժամանակով։ Աշխարհը կգնա դեպի երրորդ համաշխարհային պատերազմ և միջուկային աղետ»:
Չնայած այս զգուշացումներին, արեւմտյան դաշինքը դրանց վրա ոչ մի ուշադրություն չի դարձնում։ Արևմտյան առաջնորդների տեսանկյունից Ռուսաստանի հաղթանակն ուկրաինական պատերազմում, այն էլ ՆԱՏՕ-ի մերձակայքում, կնշանակի այդ ռազմական կազմակերպության վարկաբեկում և Ռուսաստանի տարածաշրջանային և միջազգային ազդեցության ու հզորության հետագա ընդլայնում և կփոխի ռազմական ու քաղաքական հավասարումներն ի վնաս Արևմուտքի: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա կառավարության բարձրաստիճան զինվորականների և անվտանգության պաշտոնյաների տեսանկյունից Ուկրաինայի պատերազմը եզակի և չկրկնվող հնարավորություն է Ռուսաստանին հնարավորինս թուլացնելու և ի վերջո բազմաբեվեռ համակարգի ձևավորման համար: Ուստի նրանք վճռական են ամեն գնով կանխելու ուկրաինական պատերազմում Ռուսաստանի հաղթանակը, մյուս կողմից, Մոսկվայի տեսանկյունից, այս պատերազմը շարունակելու Արևմուտքի նպատակը Ռուսաստանին հնարավորինս թուլացնելու ու մասնատելն է: