Մեկնաբանություն- Իրանը կարևորել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներն անհապաղ չեղարկելու անհրաժեշտությունը
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը կոչ է արել անհապաղ վերացնել միակողմանի հարկադրական միջոցները, Սիրիայի ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Սիրիայի հետ համերաշխության հայտարարությանը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը թվիթերում գրել է.«Համերաշխություն Սիրիայի Արաբական Հանրապետության հետ վերջին երկրաշարժի հետ կապված այս հայտարարությունը, կոչ է անում անհապաղ, ամբողջական և անվերապահ հետ կանչել անօրինական միակողմանի հարկադրական միջոցները՝ հումանիտար օգնության առաքումը հեշտացնելու համար»:
Սիրիայի ժողովրդի դեմ որոշ միակողմանի պատժամիջոցների ժամանակավոր և մասնակի կասեցման վերաբերյալ ամերիկյան կառավարության որոշումը կարող է դիտվել որպես քարոզչական և ցուցադրական միջոց, որն, իհարկե, արվեց ուշացումով և ի պատասխան այս երկրի դեմ աճող քննադատության, այն բանից հետո, երբ Հյուսիսային Սիրիայի երկրաշարժից տուժած ժողովուրդը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով չորս օր ու գիշեր մնաց փլատակների տակ և պայքարեց բոլոր տեսակի խնդիրների ու զրկանքների դեմ, ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ 180 օր ժամկետով, ժամանակավորապես կվերացնի պատժամիջոցները:
Հասկանալի է, որ Սիրիայում երկրաշարժի ավերիչ հետևանքները տարիներ շարունակ կմնան, ուստի պատժամիջոցների վեց ամսով չեղարկումը բավարար չէ նույնիսկ փլատակների վերացման և երկրաշարժից տուժածների խնդիրների լուծման համար։
2019 թվականից ի վեր Միացյալ Նահանգները «Կեսարի» օրենքի անվան տակ սահմանել է լայնածավալ տնտեսական, ֆինանսական և առևտրային պատժամիջոցներ Սիրիայի կառավարության դեմ, և այդ պատճառով Դամասկոսի հետ արտաքին հարաբերությունները հասել են ամենացածր մակարդակին, և վերջին ավերիչ երկրաշարժի ժամանակ պարզվել է, որ տրանսպորտային ընկերությունները և, ըստ տեղեկությունների, օտարերկրյա օգնության գործակալությունները պատրաստ չեն օգնել Սիրիայի երկրաշարժից տուժածներին՝ ԱՄՆ պատժամիջոցների վախի պատճառով։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո շատ երկրներ հայտարարել են երկրաշարժից տուժածներին օգնելու պատրաստակամության մասին։ Սակայն, ի տարբերություն Թուրքիայի, որ ավելի քան 65 երկրներ իրենց մարդասիրական օգնությունն են տրամադրել այդ երկրին, քչերն են քայլեր ձեռնարկել Սիրիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար։
Սա այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի միակողմանի հարկադրանքի միջոցների գծով հատուկ զեկուցողի խոսքերով, Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները դեղորայքի, բժշկական սարքավորումների և խմելու ջրի պակաս են առաջացրել, մինչդեռ 12 միլիոն սիրիացիներ մինչ երկրաշարժը դժվարությամբ էին սնունդ ապահովում, և այս երկրի բնակչության 90%-ը գտնվում էր աղքատության շեմից ցածր: Հետևաբար, պատժամիջոցները կարող են այս ճգնաժամը վերածել ավելի մեծ աղետի՝ խոչընդոտելով մարդասիրական և վերականգնողական աշխատանքները:
Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների միակողմանի գործողություններն ու պատժամիջոցները զրկել են սիրիացի ժողովրդին իր բնական հարստությունից օգտվելուց և սահմանափակել են Դամասկոսի կառավարության հնարավորությունները՝ հիմնական ծառայություններ մատուցելու այս երկրի բնակչությանը, այդ թվում՝ երկրաշարժից տուժած շրջաններում։
Այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է անհապաղ և անվերապահորեն չեղարկել այս երկրի դեմ սահմանված պատժամիջոցները՝ նվազեցնելու համար Սիրիայում երկրաշարժից տուժածների խնդիրները, ինչպես նաև ավելի մեծ օգնություն տրամադրելու երկրաշարժից տուժածներին։ Մինչ այժմ Իրանը վեց ինքնաթիռներով մարդասիրական օգնություն է ցուցաբերել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին եւ պատրաստ է ավելի շատ օգնություն ցուցաբերել։ Այս խնդրին անդրադարձել է նաև Իրանում Սիրիայի դեսպան Շաֆիղ Դիյուբը և ասել է.«Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո, Իրանի Իսլամական Հանրապետությունը հերթական անգամ հայտարարեց իր ամուր դիրքորոշումն ի աջակցություն Սիրիայի ժողովրդի»: