Մեկնաբանություն-Իրանի անհապաղ արձագանքը ԵՄ նոր պատժամիջոցներին
Ի պատասխան Իրանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցների՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Եվրամիության և Բրիտանիայի որոշ անձանց և հաստատությունների դեմ պատժամիջոցների նոր ցուցակը։
Պատժամիջոցները, որոնք կիրառվել են 13 սուբյեկտների՝ 15 եվրոպացի և 8 բրիտանացի անձանց նկատմամբ, ներառում են «վիզաների տրամադրման արգելք», «Իրանի Իսլամական Հանրապետության տարածք մուտք գործելու անհնարինություն», «ֆինանսական և բանկային համակարգում բանկային հաշիվների արգելափակում»,Իրանի Իսլամական Հանրապետության իրավասության տարածքում գտնվող «գույքի և ակտիվների առգրավում»:
Երեքշաբթի Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է«Նախարարությունը, համապատասխան մարմինների հաստատումներով և պատժամիջոցային կանոնների ու մեխանիզմների շրջանակներում, ահաբեկչությանը և ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, Իրանի ժողովրդի դեմ ահաբեկչական գործողություններ և բռնություններ հրահրելու և խրախուսելու, Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերին միջամտելու, Իրանում բռնություններին և անկարգություններին աջակցելու, ստեր և Իրանի մասին կեղծ տեղեկություններ տարածելու, նաև Իրանի ժողովրդի նկատմամբ ճնշող պատժամիջոցների ուժեղացմանը մասնակցելու, որը համարվում է տնտեսական ահաբեկչություն, Եվրոպական միության և Բրիտանիայի ռեժիմի այս անձանց և հաստատությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում:
Իրանի գործողությունները ձեռնարկվել են այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել իրանական երկու հաստատությունների և 32 անձանց, այդ թվում՝ մշակույթի և իսլամական առաջնորդության, կրթության նախարարի, հետախուզության պաշտոնյաների և Իսլամական խորհրդի ներկայացուցիչների նկատմամբ՝ պնդելով, որ նրանք առնչություն ունեն մարդու իրավունքների խախտումների հետ։
Վերջին ամիսների զարգացումների և Իրանի որոշ քաղաքներում առաջացած անկարգությունների հմատեքստում, չարաշահելով այս զարգացումները՝ Եվրամիությունը, Բրիտանիան, ԱՄՆ-ն և Կանադան այս հնարավորությունը օգտագործեցին ուժեղացնելու ճնշումն Իրանի վրա և կիրառելու տնտեսական պատժամիջոցներ: Այդ կապակցությամբ Եվրամիությունը հինգ պատժամիջոցներ է սահմանել Իրանի իշխանությունների և հաստատությունների դեմ։
Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթների կիրառումը ցույց է տալիս, որ արևմտյան կողմերը փորձում են ուժեղացնելով տնտեսական ճնշումներն Իրանի նկատմամբ՝ մեծացնել դժգոհություններն Իրանի ներսում, ինչպես նաև ուժեղացնել քաղաքական ճնշումը Իրանի կառավարության վրա։
Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների քաղաքականությունը պետք է դիտարկել որպես կրկնվող և ձախողված ընթացակարգ, քանի որ այն երբեք չի հանգեցրել քաղաքականության փոփոխության կամ Իրանի Իսլամական Հանրապետության նահանջին իր սկզբունքային դիրքորոշումներից:
Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից արևմտյան կողմերի հակաիրանական գործողություններն անարդյունավետ են և հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային կանոնակարգերին ու մեխանիզմներին: Որովհետեւ միջազգային օրենքներով երկրներն իրավունք չունեն միջամտելու անկախ երկրների ներքին գործերին։
Իրանը միշտ զգուշացրել և ընդգծել է Արևմուտքի միջամտողական պահվածքի հետևանքների մասին և այն որ Արևմուտքի և Եվրոպացիների նման ոչ կառուցողական գործողություններն անպատասխան չեն մնա։