Մեկնաբանություն-Արդարադատության միջազգային դատարանը հրամայել է բացել Լաչինի միջանցքը
Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ հայց ներկայացվելուց ավելի քիչ քան երկու ամիս անց, Արդարադատության միջազգային դատարանը բավարարելով Ադրբեջանի դեմ գործով ժամանակավոր միջոցներ կիրառելու Հայաստանի ներկայացրած պահանջներից մեկը, հրամայել է անհապաղ բացել ռազմավարական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը։
Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով Հայաստանի միջնորդության վերաբերյալ որոշման մեջ ասված է.«Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»։
Փաստորեն, ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը Իլհամ Ալիևի կառավարությանը պարտավորեցրել է վերացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի միակ հաղորդակցության ճանապարհի խոչընդոտները, որոնք նոր լարվածություն են առաջացրել երկու երկրների միջև»։
Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն ասել է.« 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ԼՂ-ի և ՀՀ-ի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարված է: Դատարանը արձանագրում է, որ այս իրավիճակի հետևանքով մի շարք հետևանքներ են ծագել, և, որ հետևանքները կրող անձինք շարունակում են մինչև այս այդ ազդեցությունը կրել: Տեղեկությունների համաձայն՝ նաև խոչընդոտվել է ԼՂ կենսական ապրանքների ներմուծումը, որի հետևանքով սննդի, դեղորայքի և կյանք փրկող այլ պարագաների պակաս է առաջացել: Դատարանը գտնում է, որ վնասը կարող է անուղղելի համարվել, երբ համապատասխան անձինք հայտնվում են կյանքի և առողջության համար վտանգավոր հանգամանքներում»:
Իլհամ Ալիևի կառավարությունն փաստորեն տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդներին ապացուցել է Ղարաբաղի հայերի հետ Բաքվի կառավարության առճակատման և հայերի նկատմամբ նեղմիտ քաղաքականություն վարելու որոշ խոսակցությունների հավաստիությունը: Այս գործընթացում անշուշտ Բաքվի իշխանությունները խաբվել են Բրիտանիայի և Իսրայելի ռասիստական ռեժիմի քաղաքականությունններից:
2022 թվականի դեկտեմբերի 12-ին Իլհամ Ալիևի կառավարությունը փակեց Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ: Միջանցքը փակվելու հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, հայտնվեց շրջափակման մեջ։Ալիևի այս քայլով ավելի սրվեց Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև առկա լարվածությունը: Իլհամ Ալիևի կառավարության այս քայլն օրակարգ ներառվեց ի պատասխան Ղարաբաղի տարածաշրջանում հայերի կողմից ոսկու և պղնձի հանքերի արդյունահանման։ Այս գործողությունից հետո Բաքվի իշխանությունները հրապարակեցին փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, որ Ղարաբաղի տարածաշրջանի ոսկու և պղնձի հանքերը հանձնել են բրիտանական ընկերությանը։
Փորձագետներն ասում են. -«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ հաղորդակցության ճանապարհը փակելու քայլը Բաքվի կառավարության հիմնական սխալներից մեկն է հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հարցում։
Հայկական կողմը հաղորդակցության երթուղի է պատրաստել, սակայն Բաքվի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են Իրանի հետ սահմանին գտնվող հայկական տարածքի մի մասը, որպեսզի խզեն Իրանի և Հայաստանի կապը և այդպիսով Հայաստանին աստիճանաբար կործանելով, Իրանին ևս անդառնալի վնաս պատճառեն։
Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու մասին Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճռով՝ Բաքվի իշխանությունները չեն կարող նոր պատրվակներով կանխել այդ հրամանի կատարումը։ Որովհետեւ Իլհամ Ալիեւի կառավարության նկատմամբ ՄԱԿ-ի անվստահությունը կմեծացնի Ադրբեջանի Հանրապետության հետագա խնդիրները միջազգային հարթակներում։ Փաստորեն, Բաքվի իշխանություններին այլ բան չի մնում, քան բացել Լաչինի միջանցքը և պետք է որքան հնարավոր է շուտ տեղի տան հայկական կողմի պահանջներին։