Մեկնաբանություն-Իրանն ընդգծում է ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i194274-Մեկնաբանություն_Իրանն_ընդգծում_է_ռուս_ուկրաինական_հակամարտության_խաղաղ_լուծման_անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Իրանի կառավարությունը, հարգելով և՛ ուկրաինացի, և՛ ռուս ժողովուրդներին, ևս մեկ անգամ խորը ափսոսանք է հայտնում հակամարտության և պատերազմի շարունակման համար և ընդգծում է իր չեզոք դիրքորոշումը»։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Փետրվար 27, 2023 08:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանն ընդգծում է ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ լուծման անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳՆ-ն հայտարարել է. «Իրանի կառավարությունը, հարգելով և՛ ուկրաինացի, և՛ ռուս ժողովուրդներին, ևս մեկ անգամ խորը ափսոսանք է հայտնում հակամարտության և պատերազմի շարունակման համար և ընդգծում է իր չեզոք դիրքորոշումը»։

Հայտարարության մեջ ասված է. «Իրանի դիրքորոշումը, որպես երկիր, որն ինքը եղել է ԱՄՆ-ի ու Արևմուտքի միակողմանի պատժամիջոցների, սպառնալիքների ու պարտադրված պատերազմի զոհ, հարգանքն է ՄԱԿ-ի սկզբունքների և կանոնակարգի, ինչպես նաև երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»: 
Հարկ է նշել, որ փոտրվարի 24-ին լրացավ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկի մեկ տարին: 
Պատերազմի սկզբում կանխատեսվում էր, որ այն երկար չի տևի: Սակայն դրա ընթացքն ինչպես նաև Արևմուտքի կողմից Ուկրաինային տրամադրված լայնածավալ ռազմական օգնությունը, փոխեցին իրավիճակը և պատերազմը վերածվեց քայքայիչ հակամարտության: Կիևին Արևմուտքի աջակցության օրինակներից է 2022թ ԱՄՆ Կոնգրեսում հաստատված 112 միլիարդ դոլարի ֆինանսական հատկացման նախագծի հաստատումը: 
Ու թեև պատերազմի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ամենաշատ ռազմական օգնությունն են ցուցաբերել Ուկրաինային, դաշինքը խուափում է Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմից: 
Նախքան պատերազմի մեկնարկն Ուկրաինան նպատակ ուներ անդամակցել ՆԱՏՕ-ին: Սակայն այսօր Արևմուտքն ու հենց դաշինքը դեմ են Կիևի անդամակցությանը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ուկրաինաին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտավ Արևմուտքի անունից: Պատերազմը մեծ կորուստներ է պատճառել այս երկրին և դրա հետևանքով տեղահանվել է 14 միլիոն մարդ: 
Իրանը, դեմ արտահայտվելով պատերազմին, հակամարտության պատճառ է համարում ԱՄՆ-ի ռազմաքաղաքական որոշումներն ու գործողությունները, ինչպես նաև աշխարհում ճգնաժամեր հարուցելու այդ երկրի քաղաքականությունը: 
Հայտարարության մեջ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի ու արևմտայն մի շարք երկրների կողմից Սառը պատերազմի ժամանակաշրջանի միակողմանի ու հեգեմոն քաղաքականության շարունակումը տարբեր դաշինքների (օրինակ՝ ՆԱՏՕ-ի) միջոցով, որոնք աշխարհում բազմաթիվ ճգնաժամերի, այդ թվում՝ Ուկրաիանյի պատերազմի պատճառ են դարձել:
Իրանն ըդնգծել է հակամարտության վերաբերյալ իր չեզոք դիրքորոշումը և պատերազմի սկբից ջանքեր է գործադրել՝ տարաձայնությունների լուծման և խաղաղության հաստատման, երկու երկրների միջև բանակցությունների անցկացման և դիվանագիտական ճանապարհով պատերազմին վերջ դնելու ուղղությամբ: 
Իրականում Իրանը միակ երկիրն էր տարածաշրջանում, որը հավասարակշռված և ռացիոնալ դիրքորոշում որդեգրելով՝ կոչ արեց երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տարաձայնությունները և միևնույն ժամանակ զգուշացրեց ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման, սադրիչ գործողությունների և դրանց հետևանքների կապակցությամբ: 
Իրանը նաև պատրաստակամություն է հայտնել մասնակցել ցանկացած ձևաչափի, որը կնպաստի պատերազմի և հումանիտար ճգնաժամի ավարտին: 
2023 թվականի հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է տարածաշրջանային ինտեգրման անհրաժեշտությունը և ևս մեկ անգամ հայտնել Իրանի պատրաստակամությունը՝ ակտիվ և կառուցողական դեր խաղալ հակամարտության  դադարեցման և խաղաղություն հաստատման գործում: