Մեկնաբանություն- Պուտինի նախազգուշացումը ԱՄՆ-ի առանցքայնությամբ միաբևեռ աշխարհի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i194308-Մեկնաբանություն_Պուտինի_նախազգուշացումը_ԱՄՆ_ի_առանցքայնությամբ_միաբևեռ_աշխարհի_կապակցությամբ
Մինչ Միացյալ Նահանգները շարունակում է կարևորել Վաշինգտոնի առանցքայնությամբ միաբևեռ համակարգը, և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում գլոբալ մակարդակի տարբեր ծրագրերով, ինչպիսին է Ուկրաինայի պատերազմը. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ Ամերիկան ​​փորձում է ստեղծել միաբևեռ աշխարհ՝ իր առանցքայնությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2023 16:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պուտինի նախազգուշացումը ԱՄՆ-ի առանցքայնությամբ միաբևեռ աշխարհի կապակցությամբ

Մինչ Միացյալ Նահանգները շարունակում է կարևորել Վաշինգտոնի առանցքայնությամբ միաբևեռ համակարգը, և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում գլոբալ մակարդակի տարբեր ծրագրերով, ինչպիսին է Ուկրաինայի պատերազմը. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է, որ Ամերիկան ​​փորձում է ստեղծել միաբևեռ աշխարհ՝ իր առանցքայնությամբ:

Նշելով, որ Վաշինգտոնը փորձում է աշխարհը կերտել բացառապես իր օրակարգով, Պուտինն ասաց. «ԱՄՆ-ի կառավարությունները քաջ գիտակցում են այդ եսասիրական մտադրությունները, սակայն առայժմ տարբեր պատճառներով, առաջին հերթին տնտեսական և պաշտպանական կախվածության պատճառով, փակել են իրենց աչքը այս հարցի վրա»:

ԱՄՆ-ը, հատկապես վերջին տասնամյակի ընթացքում, փորձել է առաջնորդել միաբևեռ համակարգը՝ իր շահերով. Այս առումով կարելի է անդրադառնալ Ամերիկայի ստեղծած ճգնաժամին Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և վերջերս Ուկրաինայում։ Այս լարվածությունը, որը հիմնականում տեղի է ունեցել Ամերիկայի դաշնակիցների մասնակցությամբ, վատթարացրել է անվտանգության իրավիճակը աշխարհում։

Ուկրաինական պատերազմը վառ և լուրջ օրինակ է այս ոլորտում, քանի որ այսօր Ամերիկան ​​տարբեր պատճառներով փորձում է լրջորեն դիմակայել Ռուսաստանին և նույնիսկ Չինաստանին սառը պատերազմի մթնոլորտի աննկատ վերակառուցմամբ։ Ուստի Վաշինգտոնը նաև օգտագործում է ՆԱՏՕ-ն որպես գործիք իր ծրագրերն իրականացնելու համար, որպեսզի պահպանի իր առաջնորդական դիրքն աշխարհում, ֆինանսատնտեսական կորուստները փոխանցի դաշնակից երկրներին և  երկրներին հատկապես ռազմաքաղաքական հարցերում իր հետ համաքայլ դարձնի:

Սա այն դեպքում, երբ միջազգային համակարգը շարժվում է դեպի բազմաբևեռ համակարգ՝ համաձայն միջազգային մակարդակի քաղաքական, տնտեսական և նույնիսկ ռազմական ու անվտանգության միտումների։ Այսինքն, չնայած Ամերիկայի ցանկությանը, միաբևեռ աշխարհն այլևս գոյություն չունի, և աշխարհը չի ցանկանում ընդունել միաբևեռ համակարգը։

Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի միջազգային կապերի բաժնի վարիչ՝ Ալեքսանդր Լուկինն այս առնչությամբ ասում է. «Առաջիկա մի քանի տարիներին աշխարհը կլինի բազմաբևեռ աշխարհ: Միջազգային օրենքներն այնպիսի չեն, որ հնարավոր լինի պարտարել կողմերից մեկին: Այս օրենքները պետք է հիմնված լինեն այն համաձայնության վրա, որն ունեն աշխարհի բոլոր կողմերը, հակառակ դեպքում յուրաքանչյուր կողմ կընդունի միջազգային օրենքների մի մասը, և դա կբերի վեճերի և բախումների»:

Ուկրաինական պատերազմն ավելի քան երբևէ ցույց է տալիս աշխարհում իր դիրքերն ամրապնդելու ԱՄՆ-ի համառությունը: Այդ պատերազմի ընթացքում ԱՄն-ը ռազմական բյուջեի և սպառազինական օժանդակություն է տրամադրել Ուկրաինային:

Այդ իսկ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մատնանշելով, որ ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է միջամտել երկրների ներքին գործերին և ձեռնարկում է հեղաշրջումներ և քաղաքացիական պատերազմներ, զգուշացնում է, ասելով, որ միաբևեռ աշխարհը մոռացության է մատնվել, և միջազգային օրենքների վրա հիմնված բազմաբևեռ աշխարհը համաշխարհային անվտանգությունը պահպանելու լավագույն միջոցն է։