Մեկնաբանություն - Անհամաձայնություն՝ G-20-ի խմբի նիստում. ապարդյուն ավարտ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i194640-Մեկնաբանություն_Անհամաձայնություն_g_20_ի_խմբի_նիստում._ապարդյուն_ավարտ
G-20-ի նիստն անցկացվել է ուկրաինական պատերազմի շուրջ, մինչդեռ այս խմբի անդամ տարբեր երկրներ լուրջ տարաձայնություններ ունեն տարբեր քաղաքական և տնտեսական ոլորտներում, այնպես որ այս հանդիպումն ավարտվել է առանց կոնկրետ պայմանավորվածության ձեռք բերման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2023 15:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Անհամաձայնություն՝ G-20-ի խմբի նիստում. ապարդյուն ավարտ

G-20-ի նիստն անցկացվել է ուկրաինական պատերազմի շուրջ, մինչդեռ այս խմբի անդամ տարբեր երկրներ լուրջ տարաձայնություններ ունեն տարբեր քաղաքական և տնտեսական ոլորտներում, այնպես որ այս հանդիպումն ավարտվել է առանց կոնկրետ պայմանավորվածության ձեռք բերման:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ G-20-ը երբեք չի քննարկել գլոբալ հակամարտությունները, այլ կենտրոնացել է ֆինանսական և մակրոտնտեսական քաղաքականության վրա: Նա հավելել է. «Հիմա երբ Ռուսաստանը սկսել է պաշտպանվել տարիներ շարունակ նախազգուշացումներից հետո, G-20-ը  հանկարծ հետաքրքրություն է ցուցաբերել միայն ուկրաինական ճգնաժամի նկատմամբ»։

Այս հանդիպումը կայացել է այն ժամանակ, երբ ուկրաինական պատերազմը եղել է անդամների երկխոսության առանցքը։ Անդամներն այս պատերազմի համատեքստում ունեն նաև տարբեր և երբեմն հակասական դիրքորոշումներ, ուստի ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները հայտարարությամբ կոչ են արել դատապարտել Ռուսաստանին Ուկրաինայի վրա հարձակվելու համար։ Սակայն Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունները դեմ են արտահայտվել նման խնդրանքին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ միանգամայն անհրաժեշտ է G20-ի հանդիպման ժամանակ հայտարարություն տարածել՝ Ռուսաստանին դատապարտելու համար: Սակայն այս ոլորտում ոչ միայն կոնսենսուս ձեռք չբերվեց, այլեւ անդամների տարաձայնությունները պատճառ դարձան, որ   G20-ի  դիրքորոշումների դեմ ուղղված քննադատությունն հայտնվի առանցքում։ 

Փաստորեն, ուկրաինական պատերազմը դարձավ G20-ի հանդիպման հիմնական թեման, մինչդեռ այս խումբը նախկինում լռում էր Իրաքում, Լիբիայում և Աֆղանստանում ամերիկյան հանցագործությունների նկատամամբ։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասել է. « G20-ը կենտրոնացած է բացառապես ուկրաինական ճգնաժամի վրա և անտեսում է ԱՄՆ-ի նախկին գործողությունները Իրաքում, Լիբիայում, Աֆղանստանում և Հարավսլավիայում: Ես հարցնում եմ նրանց, ովքեր նախկինում եղել են այս խմբի ղեկավարները, այս երկար տարիների ընթացքում, G20-ի հայտարարությունները երբևէ արտացոլե՞լ են Իրաքի, Լիբիայի, Աֆղանստանի կամ Հարավսլավիայի իրավիճակը, թե ոչ»:

Բայց ԱՄՆ ​​և նրա դաշնակիցները փոխել են այն՝ ըստ իրենց նպատակների և փորձում են այլ կոնսենսուս ստեղծել Ռուսաստանի դեմ։ Փաստորեն, Միացյալ Նահանգները, վերջին երկու տասնամյակների ընթացքում իր միակողմանի քաղաքականությանը համահունչ, ահաբեկչության դեմ պատերազմի պատրվակով, սկսելով տարածաշրջանային պատերազմներ, ներառյալ Աֆղանստանի և Իրաքի օկուպացումը, ինչպես նաև միջամտությունը Սիրիայում, անկայունություն և անապահովություն է առաջացրել Արևմտյան Ասիայում:

Այժմ նաև ԱՄՆ-ն պնդում է այդ քաղաքականության շարունակությունը, որի օրինակն է Վաշինգտոնի շեշտադրումը արեւմտյան բլոկի առաջնորդության վրա Ռուսաստանի դեմ գործողություններում։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան քննադատել է արդարության չկատարումը և ասել. «Արևմուտքի հանցագործություններն Իրաքում անտեսվեցին և մնացին անպատիժ»:

Փաստորեն, տարբեր ոլորտներում արեւմտյան երկրների հակասական դիրքորոշումները ստվեր են գցել G20-ի հանդիպման վրա։ Մինչդեռ աշխարհի շատ երկրներում գնաճային պայմանները, կլիմայի փոփոխությունը, հացահատիկի պակասը և ուկրաինական պատերազմի պատճառով աճող անապահովությունը ստիպել են բազմաթիվ երկրների քաղաքացիներին սպասել այդ խնդիրները լուծելու մեկ որոշման։

G20 խմբի հանդիպումը վերածվեց կողմերի հակամարտության և ուկրաինական պատերազմում կոնսենսուս ստեղծելու ԱՄՆ-ի ջանքերի ասպարեզի։