Մեկնաբանություն- Հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է աշակերտների թունավորման մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i194790-Մեկնաբանություն_Հեղափոխության_գերագույն_առաջնորդն_ընդգծել_է_աշակերտների_թունավորման_մեղավորներին_պատժելու_անհրաժեշտությունը
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը աշակերտների թունավորումը համարել է մեծ և աններելի հանցագործություն և ասել. «Ովքեր առնչություն ունեն այս միջադեպի հետ, պետք է խստագույնս պատժվեն»։
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Մարտ 07, 2023 08:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է աշակերտների թունավորման մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը աշակերտների թունավորումը համարել է մեծ և աններելի հանցագործություն և ասել. «Ովքեր առնչություն ունեն այս միջադեպի հետ, պետք է խստագույնս պատժվեն»։

Այաթոլլահ Խամենեին այսօր (երկուշաբթի) այս հարցը համարել է հանցագործություն հասարակության ամենաանմեղ տարրերի` երեխաների դեմ, ինչպես նաև հասարակության հոգեբանական անապահովության և ընտանիքների անհանգստության պատճառ և ընդգծել. «Իրավապահ ու անվտանգության իշխանություններն ու պաշտոնատարները պետք է լրջորեն հետեւեն այդ հարցին»:

Ներկայում իրանական դպրոցներում աշակերտների թունավորման թեման ամենակարևոր խնդիրներից է, որն այս օրերին զբաղեցրել է հասարակության միտքը և անհանգստացրել հասարակական կարծիքը։

Առաջին դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի սկզբին Ղոմ քաղաքի դպրոցներից մեկում, որից հետո տեղեկություններ են հրապարակվել այս քաղաքի և Իրանի այլ Աշակերտներն անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոններ, իսկ մեծ մասը ամբուլատոր բուժում է ստացել: Այս աշակերտների մի փոքր մասը, ովքեր հոսպիտալացման կարիք ունեին, ապաքինվել և դուրս են գրվել 48 ժամից պակաս ժամանակում:

Նկատի ունենալով, որ մարդկանց անվտանգության և առողջության պահպանումը Իրանի Իսլամական Հանրապետության համակարգի առաջնահերթություններից է, հետևաբար, այդ միջադեպերի առաջին իսկ պահից երկրի հետախուզական և անվտանգության մարմինները սկսեցին իրենց լայնածավալ հետաքննությունը՝ պարզելու դեպքի հանգամանքները և բացահայտել այդ միջադեպերի վրա ազդող գործոնները և դեռ այդ գործընթացը շարունակվում է: Չնայած դրան, այս միջադեպի սկզբից թշնամիներն անհիմն պնդումներով ու հոգեբանական պատերազմով փորձել են Իրանի հետախուզական և անվտանգության մարմիններին անկարող ներկայացնել այս միջադեպերը կանխելու հարցում և այդպիսով վախ առաջացնել հասարակության մեջ:

Մինչդեռ, Իրանի Իսլամական Հանրապետության անցյալը միջադեպերի և մարդկանց առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ հստակ ցույց է տալիս, որ մարդկանց, այդ թվում աշակերտների հանգստությունն ու հարմարավետությունը պատկան մարմինների և կառույցների լուրջ մտահոգությունն է: Օրինակ, 2019-ի վերջին, երբ հաստատվեց Իրանում կորոնավիրուսի հայտնվելու լուրը, մտահոգության ալիք տարածվեց հասարակության մեջ, և թշնամի լրատվամիջոցները նույնպես բորբոքեցին այդ մտահոգությունները, բայց, այնուամենայնիվ, բոլոր պետական ​​կառույցները. և Իրանի հաստատություններն ու հասարակական կազմակերպությունները մտան այս հիվանդության դեմ պայքարի դաշտ. Իրանական 1400 թվականին իրանցի գիտնականները կարողացան մեծ քայլ կատարել այս հիվանդության դեմ պայքարում՝ հայտնաբերելով կորոնա պատվաստանյութը, իսկ այժմ Իրանում կորոնավիրուսից մահացությունների թիվը միանիշ է, իսկ որոշ օրերում՝ զրո։

Այսօր էլ, չնայած Իրանում աշակերտների թունավորման մասին լուրերին, այս հարցը լրջորեն հետապնդվում է, և արդյունքները կներկայացվեն հանրությանը: Հաշվի առնելով այն հանգամանքը որ հասարակության հոգեական ապահովության և մարդկանց առողջության խնդիրը առաջնահերթություն է, ոչ մի զիջում չի լինելու մարդկանց կամ խմբերի նկատմամբ, որոնք այս միջադեպերի պատճառ են դարձել: 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այդ մասին ասել է.«Բոլորը պետք է իմանան, որ ովքեր որ կճանաչվեն և կդատապարտվեն որպես այս հանցագործության հեղինակ, նրանց նկատմամբ համաներում չի լինելու, քանի որ նրանք պետք է խստագույնս պատժվեն, որպեսզի դաս ծառայեն մյուսներին»։