Մեկնաբանություն - Անդրադարձ՝ Արևմտյան Աֆրիկայի երկրների հետ Իրանի տնտեսական համագործակցության առաջին գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i194850-Մեկնաբանություն_Անդրադարձ_Արևմտյան_Աֆրիկայի_երկրների_հետ_Իրանի_տնտեսական_համագործակցության_առաջին_գագաթնաժողովին
Արևմտյան Աֆրիկայի երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական համագործակցության առաջին գագաթնաժողովի առաջին օրը Իրանի և Արևմտյան Աֆրիկայի երկրների միջև ստորագրվել են բազմակողմ ու երկկողմ համագործակցության 20 համաձայնագրեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2023 15:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Անդրադարձ՝ Արևմտյան Աֆրիկայի երկրների հետ Իրանի տնտեսական համագործակցության առաջին գագաթնաժողովին

Արևմտյան Աֆրիկայի երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական համագործակցության առաջին գագաթնաժողովի առաջին օրը Իրանի և Արևմտյան Աֆրիկայի երկրների միջև ստորագրվել են բազմակողմ ու երկկողմ համագործակցության 20 համաձայնագրեր:

Արևմտյան Աֆրիկայի հետ Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական համագործակցության  գագաթնաժողովը երեք օր է,որ  ընթանում է Թեհրանում՝ Արևմտյան Աֆրիկայի 10 երկրների պաշտոնյաների և տնտեսական ակտիվիստների մասնակցությամբ:

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը երկուշաբթի օրը  գագաթնաժողովում ասել է.«Նման հանդիպումների անցկացումը ցույց է տալիս ընդհանուր քաղաքական կամքի առկայությունը՝ հնարավորինս հեշտացնելու մասնավոր հատվածի ներկայությունը, մասնակցությունն ու դերակատարությունն աֆրիկյան երկրների հետ Իրանի տնտեսական և առևտրային հարաբերություններում»։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, հատկապես 13-րդ կառավարության օրոք տարբեր երկրների հետ փոխգործակցության ընդլայնման և հավասարակշռված արտաքին քաղաքականության խթանման շրջանակում ,  վերջին մեկուկես տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է , որ Աֆրիկայի հետ շփվելը և այս մայրցամաքի առերևույթ աղքատ, բայց իրականում հարուստ երկրների տարբեր կարողություններից օգտվելը կառավարության ուշադրության կենտրոնում է: Այս ընթացքում Իրան են ժամանել Աֆրիկյան մայրցամաքի ներառյալ Նիգերիայի, Գանայի, Փղոսկրի Ափի, Քենիայի, Տանզանիայի, Կամերունի, Սենեգալի, Գվինեայի և Մալիի տնտեսական պատվիրակություններ:

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը վերջերս  անդրադառնալով աֆրիկյան երկրների հետ անցած տարում ապրանքաշրջանառության զգալի աճին,  տեղեկացրել է դեպի Աֆրիկա Իրանի արտահանման կրկնապատկման մասին:

Այնուամեյնայիվ  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, անդրադառնալով Իրանի և աֆրիկյան երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը, հատկապես էներգետիկայի, տեխնիկա-ճարտարագիտության, տրանսպորտի, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներում, ասել է.«Իրանի և Աֆրիկայի միջև առևտրի և փորձի փոխանակման վերաբերյալ ներկա տվյալները ընդունելի չեն, և ըստ Իրանի Իսլամական Հանրապետության և Արևմտյան Աֆրիկայի երկրների կարողությունների և իշխանությունների ջանքերի, ակնկալվում է, որ ավելի ընդլայնվեն երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը և տնտեսական ու առևտրային հարաբերությունները»։

Քաղաքական տեսանկյունից Իրանի Իսլամական Հանրապետության համար կարեւոր է աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը։ Այս մայրցամաքի 55 երկրներից 50-ը Չմիավորման շարժման անդամ են, և նրանցից մի քանիսը պատժամիջոցների տակ են:  Բացի այդ, այս մայրցամաքում կա 30 իսլամական երկիր, և նրա բնակչության մոտ 50 տոկոսը մուսուլմաններ են:

Ուստի, բացի այն, որ այս մայրցամաքն ունի հարուստ բնական ռեսուրսներ և տնտեսապես կարող է հարմար գործընկեր համարվել Իրանի համար, քաղաքական առումով ևս  ի վիճակի է Իրանի համար հովանավորի դերում հանդես գալ տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում, ինչը  կարող է իրականություն դառնալ  հաշվի առնելով երկու կողմերի միջև առկիա  ընդհանրությունները։

Այժմ Իրանի և աֆրիկյան երկրների իշխանությունների կամքն է հնարավորինս զարգացնել հարաբերությունները, և կան բազմաթիվ հնարավորություններ տեխնոլոգիայի, կապի, արդյունաբերական օբյեկտների, էլեկտրակայանների, նոր էներգետիկայի, բնակարանային, բժշկական սարքավորումների և գյուղատնտեսության ոլորտներում, որոնք  կարող են ներառվել երկու կողմերի պաշտոնյաների օրակարգում, ինչպես նաև կանոնավոր նավագնացության գծերի ստեղծումը, ենթակառուցվածքների ապահովումը,  և առևտրային մաքսատուրքերի նվազեցման մասին համաձայնագրի ստորագրումը կարող են նպաստել Իրանի և Աֆրիկյան մայրցամաքի միջև առևտրի աճին:

Արևմտյան Աֆրիկայի երկրների հետ Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական համագործակցության առաջին գագաթնաժողովը Թեհրանում ցույց է տալիս երկու կողմերի քաղաքական կամքը՝ ուժեղացնելու տնտեսական և առևտրային հարաբերությունները՝ չնայած բոլոր սահմանափակումներին։