Մեկնաբանություն. Վաշինգտոնը խոստովանել է աշխարհակարգը փոխվելու Ամերիկայի վախի մասին
Ամերիկյան տեղեկատվական ու հետախուզական հանրությունը մտահոգություն է հայտնել աշխարհակարգը փոխելու Չինաստանի փորձի վերաբերյալ իր գլոբալ սպառնալիքների ամենամյա զեկույցում, որն արտացոլում է երկրի հետախուզական գործակալությունների զեկույցների ամփոփումը Վաշինգտոնի առջև ծառացած անվտանգության ռիսկերի վերաբերյալ: Զեկուցի մեջ ասված է.«Առաջիկա տարում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կբախվեն անվտանգության բարդ միջավայրի»:
Հաշվի առնելով միջազգային ասպարեզում հետսառը պատերազմի զարգացումները՝ միջազգային նոր տերությունների, հատկապես Չինաստանի ի հայտ գալը, Ռուսաստանի՝ որպես միջազգային տերության վերածնունդը, տարածաշրջանային ազդեցիկ խաղացողների ի հայտ գալը և համաշխարհային տնտեսության փոփոխությունները, իմաստ է ստանում աշխարհակարգի հիմնարար փոփոխությունների վերաբերյալ Վաշինգտոնի հստակ մտահոգության հայտարատությունը: Այս փոփոխության խորհրդանիշը գլոբալ տնտեսական տերություններից և զարգացող տնտեսություններից կազմված մեծ քսանյակ խմբի աստիճանական փոխարինումն է, այն էլ, տարածաշրջանային տնտեսական տերությունների կողքին, ինչը նշանակում է Արևմուտքի տնտեսական գերակայության ավարտ և նոր տնտեսական տերությունների վերելք գլոբալ և տարածաշրջանային հարթությունում: Բացի այդ, Արևմուտքի մրցակից ուժերը՝ Չինաստանը և Ռուսաստանը, ինչպես նաև զարգացող տնտեսություններ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան, որոնք բոլորն էլ BRICS խմբի անդամներ են, հատուկ ցանկանում են ստեղծել բազմաբևեռ համակարգ՝ միաբևեռի փոխարեն: Իսկ դա նշանակում է հասնել Միջազգային լիբերալիստական կարգի ավարտին։
Չինաստանը և Ռուսաստանը կարծում են, որ միջազգային զարգացումները և համաշխարհային համակարգի իրողությունները հօգուտ բազմաբևեռ համակարգի են, մինչդեռ Միացյալ Նահանգները դեռևս պնդում է միաբևեռ համակարգի պահպանման վրա և փորձում է միակողմանիությամբ համաշխարհային ոստիկանի դերը կատարել՝ իր նպատակներին ու պահանջներին հասնելու համար։ Ռուսաստանի և Չինաստանի աճող համագործակցությունն ու գործընկերությունը մշտապես բախվել է ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան բլոկի բացասական արձագանքին։ Միացյալ Նահանգները, որն անհանգստացած է Չինաստանի և Ռուսաստանի աճող տարածաշրջանային և միջազգային հզորությունից և ազդեցությունից, գործադրել է բոլոր ջանքերը՝ այս երկու արևելյան և եվրասիական տերություններից սպառնալից պատկեր ներկայացնելու համար, որը կարելի է ամփոփել որպես չինոֆոբիա և ռուսաֆոբիա։
Թվում է, թե Ամերիկայի ամենակարևոր մտահոգությունը Չինաստանի ընդլայնվող մրցակցությունն է Ամերիկայի հետ և Պեկինի ջանքերը՝ դառնալու աշխարհի առաջին տնտեսական ուժը և միջազգային վճռորոշ դերակատարը։ Այդ կապակցությամբ ամերիկյան հետախուզական հանրության զեկույցում հստակեցվել է.«Չինաստանը ունի անհրաժեշտ կարողություն ուղղակի ջանքեր գործադրել՝ փոխելու համաշխարհային կանոնների վրա հիմնված կարգը բոլոր ոլորտներում և տարբեր տարածաշրջաններում»։ ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ նշելով որ Չինաստանը չի ցանկանում սրել լարվածությունը ԱՄՆ-ի հետ և նախընտրում է կայուն հարաբերություններ Վաշինգտոնի հետ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնզն ասել է.«Չինաստանն ավելի ու ավելի է մարտահրավեր նետում ԱՄՆ-ին տնտեսական, տեխնոլոգիական, քաղաքական և ռազմական առումներով ամբողջ աշխարհում և «մնում է անզուգական առաջնահերթություն ԱՄՆ-ի համար»»: