Մեկնաբանություն.ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերմանը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ լինելով Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերմանը, ընդգծել է Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու շարունակականությունը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները չորեքշաբթի օրը դեմ են քվեարկել դեմոկրատների այն առաջարկին, որը Բայդենի վարչակազմին պարտավորեցնելու էր այդ երկրի զորքը դուրս բերել Սիրիայից։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այդ օրինագծին կողմ է քվեարկել 103 , դեմ ՝ 321 ներկայացուցիչ:
ԱՄՆ-ն Սիրիայի համակարգին ընդդիմացող ամենակարևոր դերակատարներից է: 2011 թվականին Սիրիայում ճգնաժամը սկսվելուց ի վեր ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում Դամասկոսի համակարգի ընդդիմությանը։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն աջակցելով ահաբեկչական խմբավորումներին և Դամասկոսի ընդդիմությանը փորձել է միջազգային շրջանակներից օգտվել ընդդեմ Սիրիայի համակարգի։
Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ռազմական և քաղաքական աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին և սիրիական համակարգի ընդդիմադիրներին, ոչ մի արդյունք չունեցավ նրանց համար , և Բաշար Ասադի կառավարությունը մնաց իշխանության ղեկին` միաժամանակ ջախջախելով ահաբեկչական խմբավորումներին: 2018 թվականից սկսած՝ ԱՄՆ կառավարությունն աջակցելով Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների աշխարհազորայիններին, փորձում էր թուլացնել Դամասկոսի կենտրոնական իշխանությունը։
Մինչ այժմ Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը բազմիցս պահանջել են դուրս բերել ամերիկյան զորք այդ երկրից և դադարեցնել աշխարհազորայիններին աջակցելը, սակայն Վաշինգտոնը անտարբերություն է ցուցաբերել սիրիացիների իրավունքների նկատմամբ, և այժմ այս երկրի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է ամերիկյան զորքի Սիրիայում մնալու օգտին։
Ամերիկացի ներկայացուցիչները ԱՄՆ-ի ռազմական ներկայության շարունակման համար պատրվակ են ծառայեցրել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը, և պնդել են,որ Սիրիայից Վաշինգտոնի դուրս գալը կհանգեցնի այդ խմբավորման վերակազմավորմանը և կվտանգի Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին։
Սիրիայի կառավարությունը համոզված է, որ ԱՄՆ-ն ոչ միայն պայքարում է ահաբեկչության դեմ, այլեւ հստակ քայլեր է ձեռնարկում Սիրիայում ահաբեկիչներին մարզելու համար։ ԱՄՆ-ի բանակի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Մարկ Միլին անօրինական քայլի դիմելով, այցելել է Սիրիայի արեւելքում գտնվող ամերիկյան ռազմաբազա։
Լիբանանում լույս տեսնող «Ալ-Ախբար» թերթը գրել է. «Սիրիայի ազատ բանակ» կոչվող խմբավորման մարտնչողների առաջին խմբաքանակի շրջանավարտների արարողությանը զուգահեռ՝ իր կառուցվածքի ամերիկանացման գործընթացի շրջանակներում, գեներալ Մարկ Միլին Պաղեստինի օկուպացված տարածքներում շրջագայելով, այցելել է Ալ-Թանֆի ռազմաբազա:Մարկ Միլիի այցի դեմ խիստ բողոքել է Դամասկոսը և Սիրիայի ԱԳ նախարարությունն այն համարել է անօրինական և երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:
Այն դեպքում ,երբ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են,որ ահաբեկչության դեմ պայքարի պատճառով է ամերիկյան զորքը մնում Սիրիայում, Սիրիայի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ եթե չլինեին ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների ֆինանսավորումն ու աջակցությունը, զինված ահաբեկչական խմբավորումները չէին կարողանա սպանել Սիրիայի ժողովրդին, ոչնչացնել այս երկրի ենթակառուցվածքները և քաղաքակրթության շինությունը, որը Սիրիայի ժողովրդի առաջընթացի և բարեկեցության խթանն էր:
Իրականությունն այն է, որ ահաբեկչության դեմ պայքարը միայն սին հայտարարություն է, և ահաբեկիչները հանդիսանում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գործիք՝ Արևմտյան Ասիայում, այդ թվում՝ Սիրիայում: ԱՄՆ-ն միևնույն ժամանակ աշխարհարազորայինների միջոցով թալանում է Սիրիայի նավթային պաշարները: