Մեկնաբանություն - Եվրամիությունն ընդգծում է Լաչինի միջանցքից Ադրբեջանի դուրսբերման անհրաժեշտությունը
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոքստրան Եվրամիության անունից ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի տարածքից Ադրբեջանի Հանրապետության զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը։
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Հոքստրան ի պատասխան այս երկրի որոշ խորհրդարանականների հարցին, նա հաստատել է ադրբեջանական բանակի կողմից հայկական հողերի որոշ հատվածների օկուպացումը և ասել. «Եվրամիությունը պահանջում է ադրբեջանական զորքերը նահանջեն մինչև 2022 թվականի սեպտեմբերի 12-ի սահմանները»:
Ադրբեջանական բանակի ուժերը սեպտեմբերի 12-ին մտել են Հայաստանի տարածք Լաչինի միջանցք և դեռևս վերահսկում են այս ճանապարհը։ Չնայած Բաքվի անտարբերությանը, միջազգային պահանջները շարունակվում են հայկական տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման վերաբերյալ։
Չնայած 2020 թվականին Բաքվի և Երևանի միջև տասը կետից բաղկացած համաձայնագրի ստորագրմանը, կարծես թե Լաչինի միջանցքը գրավելու Ադրբեջանի ջանքերն ավելի մեծ նպատակներ են հետապնդում։ Բաքվի իշխանությունները փորձել են բարձրացնել հողերի փոխանակման հարցը այն բանից հետո, երբ հայկական կողմը հակազդեց Հայաստանի հարավային Զանգեզուրի միջանցքի փոխանակմանը։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է.«Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը փոխելու և Լաչինի միջանցքն այլ երթուղիով փոխարինելու Ադրբեջանի պնդումները լեգիտիմ չեն»։
Անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետին, որը վերաբերում է Լաչինի միջանցքի ստեղծման և Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի հաստատման խնդրին Արմեն Գրիգորյանը ասել է.«Ռուսական, հայկական և ադրբեջանական կողմերի համաձայնությամբ, ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո եռամյա հնարավորություն է կանխատեսվել Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու նախագծման և կառուցման համար»:
2022 թվականին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները ցույց են տալիս, որ Լաչինի միջանցքում Իլհամ Ալիևի կառավարության ռազմական ճնշումն այլ նպատակներ ունի,որոնք կարող են ճնշում լինել հայերի վրա՝ Հայաստանի հարավային տրածքների մի մասը ստանալու համար։ Հարավային Հայաստանի հողերը Ադրբեջանին հանձնելու դեպքում Երեւանի պետական այրերը ստորագրած կլինեն Հայաստանի անկախության եւ տարածքային ամբողջականության աստիճանական մահը։ Իլհամ Ալիեւի կառավարության պաշտոնյաները օտարերկրացիների խորհրդով փորձում են ուժեղացնել ճնշումը երկու երկրների վրա՝ կտրելով Հայաստանի եւ Իրանի միջեւ ցամաքային կապը։
Ամփոփելով Բաքվի իշխանությունների վարքագիծը իր հարեւաններ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ պետք է ասել,որ Իլհամ Ալիևի պետական պաշտոնյաների կողմից միջազգային զգուշացումների անտեսելը բացասական հետևանքներ կունենա այս երկրի համար: Ղարաբաղի հայերի խնդիրը հիմնականում վերաբերում է մարդու իրավունքների խնդիրներին և ղարաբաղցիների՝ Հայաստանի հետ կապի անջատմանը։ Սա կարող է մեծացնել ինքնորոշման իրավունքի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Իլհամ Ալիևի կառավարության խնդիրները և Ադրբեջանի հողերի մի մասի բաժանումն ընդամենը մի քայլ կլինի այս հարավկովկասյան տարածաշրջանի երկրի դեմ։