Մեկնաբանություն- Լուկաշենկոյի այցը Թեհրան. Իրանն ու Բելառուսը վճռակամ են զարգացնել հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i195224-Մեկնաբանություն_Լուկաշենկոյի_այցը_Թեհրան._Իրանն_ու_Բելառուսը_վճռակամ_են_զարգացնել_հարաբերությունները
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ պաշտոնական հանդիպման և բանակցությունների նպատակով Թեհրան ժամանած Բելառուսի նախագահին այսօր (երկուշաբթի) դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2023 14:39 Asia/Tehran

Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ պաշտոնական հանդիպման և բանակցությունների նպատակով Թեհրան ժամանած Բելառուսի նախագահին այսօր (երկուշաբթի) դիմավորել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին։

Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակողմանի համագործակցության և տնտեսական ու առևտրային հարաբերությունների զարգացումը Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Թեհրան կատարած այցի օրակարգում է։ Բելառուսի նախագահին այս այցին ուղեկցում է բարձրաստիճան պատվիրակություն։

Ավելի վաղ Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Իրանի և Բելառուսի նախագահները երկու երկրների արտգործնախարարներին առաքելություն էին տվել ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունները։ Մինչ այժմ երկու երկրների միջև փոխըմբռնումներ են ձեռք բերվել տարանցման, առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, գիտելիքի և տեղեկատվության փոխանակման վերաբերյալ, և պաշտոնյաների օրակարգում է երկու երկրների 2023-ից 2026 թվականների տնտեսական զարգացման ճանապարհային քարտեզի պատրաստումը։ Թեև Բելառուսը Իրանի հետ հարևան չէ, այն գտնվում է Արևմտյան պատժամիջոցների տակ, ինչպես Իրանը, և քանի որ գտնվում է Եվրասիական տարածաշրջանում և սերտ գործընկերություն ունի Ռուսաստանի հետ,  համարվում է այն երկրներից մեկը, որը կարող է մաս կազմել Իրանի հետ քաղաքական և տնտեսական համագործակցություններում:

Ներկայում Իրանի և Բելառուսի միջև քաղաքական հարաբերությունները կայուն և սերտ են, սակայն նրանց տնտեսական հարաբերությունները չեն ընդլայնվել, ինչպես քաղաքական հարաբերությունները, մինչդեռ նրանք կարող են համագործակցել միմյանց հետ եվրասիական տարածաշրջանում՝ օգտագործելով ընդհանուր կարողությունները։ Ակնկալվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Իրանի լիարժեք անդամակցությամբ Իրանի և Բելառուսի միջև մաքսատուրքերի 80%-ը կզրոյացվի, ինչը կարևոր ազդեցություն կունենա երկկողմ տնտեսական հարաբերությունների վրա։

13-րդ կառավարությունում Իրանի Իսլամական Հանրապետությունը նպատակադրել է տնտեսական տարբեր ոլորտներում ամրապնդել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ և զարգացնել տրանսպորտային և տարանցիկ ենթակառուցվածքները, ինչը ընդառաջվում է Բելառուսի նման երկրների կողմից: Բելառուսի կառավարությունը հատուկ ցանկություն ունի տարանցիկ ապրանքներ տեղափոխել Իրանի տարածքով, որի մեկնակետը կամ նպատակակետը Բելառուսն է, և այս առումով կարևոր է համարում նահատակ Ռաջայի և Ամիրաբադ նավահանգիստների հնարավորությունները։

Իրանում Բելառուսի դեսպան Դիմիտրի Կալցովն ասել է, որ իր երկիրը կարող է օգտագործել Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների և երկաթուղիների հնարավորությունները բոլոր տեսակի ապրանքների տարանցման համար։ Բելառուսի հետ տնտեսական համագործակցության շրջանակներում Իրանը կարող է օգտագործել այս երկրի ձկնաբուծության, գյուղատնտեսության, գյուղատնտեսական միջոցների և գյուղատնտեսական տեխնիկայի ու մեքենաների կարողությունները։

2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը Բելառուսի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցության մակարդակի բարելավման ճանապարհային քարտեզը պատրաստվել է, և Իրանը կատարյալ պատրաստ է Բելառուս ապրանքների արտահանման և այդ երկրի հետ համատեղ տնտեսական համագործակցության համար:

Ակնհայտ է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Բելառուսի իշխանությունները կարևորում են քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացումը և դրանից ելնելով կարելի է ակնկալել, որ Լուկաշենկոյի Թեհրան կատարած այցի ընթացքում հուշագրերի իրագործմանը հետևելուց և տնտեսական ու առևտրային հարաբերությունների ավելացման նպատակով լուծումների քննարկումից բացի, մտքերի փոխանակում տեղի կունենա քաղաքական տարբեր հարցերի, ներառյալ տարածաշրջանային զարգացումների շուրջ: