Մեկնաբանություն- Պատժամիջոցների տակ գտնվող երկրների համագործակցությունը՝ պատժամիջոցների չեզոքացման ուղի
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը, անդրադառնալով Իրանի և Բելառուսի միջև առկա բազմաթիվ ընդհանրություններին, ասել է.«ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված երկրները պետք է համագործակցեն , դրանք չեզոքացնելու համար»։
Երկուշաբթի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշելով,որ Իրանի ու Բելառուսի միջև առկա ընդհանրություններից մեկն ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների բռնի պատժամիջոցներն են, այաթոլլահ Խամենեին հավելել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկված երկրները պետք է համագործակցեն մի կառույցի շրջանակում և չեզոքացնեն պատժամիջոցները: Եվ ես կարծում եմ, որ դա հնարավոր է»:
Պատժամիջոցը դեռևս այն գործիքներից մեկն է, որը գտնվում է ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան երկրների տրամադրության տակ, անկախ երկրների վրա տնտեսական և քաղաքական ճնշում գործադրելու համար՝ նպատակ ունենալով մեկուսացնել և նրանց ստիպել հանձնվել: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ տարիներ շարունակ միակողմանի և անօրինական պատժամիջոցների է ենթարկել անկախ և մրցակից երկրներին, որոնց թվում են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բելառուսը, Ռուսաստանը, Սիրիան և Կուբան:
Սա այն դեպքում, երբ Արևմուտքի քաղաքական և տնտեսական հեգեմոնիան անկում է ապրում, և աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռացում։ Պատժամիջոցների տակ գտնվող երկրները, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, ամրապնդում են հարաբերությունները և նվազեցնում կախվածությունը Արևմուտքից և նույնիսկ ազատվում դոլարի գերակայությունից. Այս շրջանակներում կարելի է գնահատել նաև տարածաշրջանային և միջազգային դաշինքների ձևավորման միտումը՝ ի դեմս Շանհայի համագործակցության կազմակերպության կամ արագ զարգացող հզոր երկրների խմբի (BRICS):
Հետևաբար, պատժամիջոցների տակ գտնվող երկրների փորձը ցույց է տալիս, որ պատժամիջոցների քաղաքականությունը, հատկապես ամերիկացիների կողմից, միշտ չէ, որ արդյունավետ է եղել, քանի որ և՛ համաշխարհային տնտեսությունը փոխվում է Արևմուտքի գերակշռող պարամետրերից դեպի բազմաբևեռ համաշխարհային տնտեսություն, և՛ պատժամիջոցների տակ գտնվող երկրները ապավինելով ներքին հնարավորություններին և միմյանց հետ համագործակցելով, կարող են շարունակել իրենց զարգացման ուղին, որի վառ օրինակն է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Արդյունաբերական, ռազմական և գիտական տարբեր ոլորտներում Իրանի առաջընթացը հստակ ցույց է տալիս, որ Արևմուտքի քաղաքական և տնտեսական ճնշումները չեն կարողացել զսպել Իսլամական Հանրապետության հզորության բաղադրիչները: Նանոտեխնոլոգիայի, ավիատիեզերական, ցողունային և միջուկային բջիջների ոլորտներում առաջադեմ տեխնոլոգիաների ձեռքբերումը Իրանի առաջընթացի օրինակներ են, որոնք բոլորն էլ ձեռք են բերվել պատժամիջոցների պայմաններում:
Նշելով, որ իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ, իսկ վերջին 12 տարում խստացրել է դրանք, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հավելել է, որ պատժամիջոցներն Իրանին հնարավորություն տվեցին ճանաչել իր ներքին կարողությունները և ենթահող ստեղծեցին տարբեր, այդ թվում՝ գիտության և տեխնոլոգիաների, բժշկական և կենսաբանական, ավիատիեզերական, միջուկային և նանոտեխնոլոգիաների ոլորտներում երկրի առաջընթացի համար: Իրանին հաջողվել է այս ոլորտներում ակնառու առաջընթաց արձանագրել:
Ակնհայտ է,որ Բելառուսը, որն Իրանի նման գտնվում է Արևմոտւքի պատժամիջոցների տակ, կարող է Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնումն օգտագործել որպես պատժամիջոցների ազդեցությունը նվազեցնելու հնարավորություն:Պաշտոնական Մինսկը համոզված է, որ Իրանը, Բելառուսը, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է միմյանց կարողությունների և փորձի օգնությամբ միասնաբար շարժվեն տնտեսական զարգացման ճանապարհով։
Բելառուսի նախագահն այդ մասին ասել է.- «Պատժամիջոցների շրջանում Իրանը մեծ փորձ է ձեռք բերել: Մենք համոզված ենք, որ հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում, հնարավոր է գրանցել մեծ առաջընթաց: Եվ ես այցելել եմ Իրան՝ ծանոթանալու Թեհրանի ձեռքբերումներին»: