Ողջույն բարեկամ-359
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i195578-Ողջույն_բարեկամ_359
Գարուն է գալիս։ Արթնացել է գետինը ու երազանքի ժպիտներ է դրոշմում իրեն ողջունող մարդկանց: Վերջապես սև ու գորշ ամպերի տակից դուրս է եկել արևը, որն իր տաք ու ջերմ շողերով ջերմացնում է բոլորին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2023 06:46 Asia/Tehran

Գարուն է գալիս։ Արթնացել է գետինը ու երազանքի ժպիտներ է դրոշմում իրեն ողջունող մարդկանց: Վերջապես սև ու գորշ ամպերի տակից դուրս է եկել արևը, որն իր տաք ու ջերմ շողերով ջերմացնում է բոլորին:

Գարուն է գալիս…
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս…

Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։

                                          Հ. Սահյան 

Գարնանային բույր ու չունչ կա օդում : Գարունը սեր է: Գարունը հոգու երգ է: Գարունը կյանք է և տաք քամի , բարի քամի : Գարնան շոյանքով ամբողջ բնությունը արթնանում է խոր քնից:  Ձյան սավանի տակից, ծնվուն է նոր կյանք  :  Ցուրտ ու մռյալ ձմռանը հաջորդուն է լուսավոր Գարունը: