Մեկնաբանություն - ԱՄՆ ֆինանսների նախարարի խոստովանությունը Իրանի դեմ պատժամիջոցների փոքր ազդեցության մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i195894-Մեկնաբանություն_ԱՄՆ_ֆինանսների_նախարարի_խոստովանությունը_Իրանի_դեմ_պատժամիջոցների_փոքր_ազդեցության_մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը խոստովանել է, որ Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները շատ ավելի քիչ արդյունավետ են եղել, քան մենք ցանկանում էինք։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2023 13:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - ԱՄՆ ֆինանսների նախարարի խոստովանությունը Իրանի դեմ պատժամիջոցների փոքր ազդեցության մասին

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը խոստովանել է, որ Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները շատ ավելի քիչ արդյունավետ են եղել, քան մենք ցանկանում էինք։

ԱՄՆ ֆինանսների նախարարը հավելել է, որ Վաշինգտոնը ուղիներ է փնտրում Իրանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու համար, սակայն խոստովանել է, որ պատժամիջոցները չեն հանգեցրել Իրանի քաղաքականության և վարքագծի փոփոխության, ինչպես ԱՄՆ-ն էր ակնկալում։

Ավելի քան 40 տարի Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների տակ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք հակաիրանական պատժամիջոցների սահմանումը ՀԳՀԾ-ից դուրս գալուց և առավելագույն ճնշման արշավ սկսելուց հետո նոր և աննախադեպ չափեր ստացավ և ամենախիստ պատժամիջոցները սահմանեց Իրանի ժողովրդի դեմ, որ Իրանը ենթարկվի ԱՄՆ-ի անտրամաբանական ու անօրինական պահանջներին, ինչը, բնականաբար, ձախողվեց։

Տարբեր թվիթերում և մեկնաբանություններում դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին սխալ է համարել Թրամփի այն պնդումը, որ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո Իրանի հետ ավելի ամուր համաձայնություն կարելի է ձեռք բերել: Նա ՀԳՀԾ-ից դուրս գալը որակեց որպես ամերիկյան արտաքին քաղաքականության վերջին 50 տարվա ամենահիմար որոշումը և Նա խոստովանել է, որ Իրանի դեմ Թրամփը առավելագույն պատժամիջոցներից ոչինչ չի շահել, և որ ՀԳՀԾ-ից դուրս գալն Իրանն ավելի է  ուժեղացրել։ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները և մի շարք ամերիկացի քաղաքական գործիչներ բազմիցս ընդունել են Իրանի դեմ առավելագույն ճնշման ձախողումը։ Ամերիկյան կառավարության պնդումները, թե կարեկցում են Իրանի ժողովրդին և աջակցում, հակասում են փաստերին։ Նույնիսկ Կորոնավիրուսի և Covid-19 հիվանդության համաճարակի և Իրանի դեղորայքի և դեղամիջոցների խիստ անհրաժեշտության ժամանակ ԱՄՆ ​​կանխեց Իրանի ժողովրդին օգնություն տրամադրելը։ Եվ չնայած այդ ապրանքների ուղարկումն Իրան չարգելելու մասին պնդմանը, կրկնակի պատժամիջոցների կիրառմամբ ընկերություններին ու բանկերին թույլ չտվեց շփվել Իրանի հետ։ ԱՄՆ-ը միշտ հրաժարվել է արձագանքել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի պահանջներին՝ Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ։ Իրանի դեմ Ամերիկայի հակամարդկային պատժամիջոցների հիմնական զոհերը հատկապես հատուկ հիվանդներն են, ինչպիսիք են թալասեմիայից և թիթեռի հիվանդությամբ տառապողները, և դա ցույց է տալիս Իրանի ժողովրդի նկատմամբ Վաշինգտոնի թշնամանքի աստիճանը: ՄԱԿ-ը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառումը, հատկապես Կորոնավիրուսի և Covid-19 հիվանդության համաճարակի ժամանակ, և կոչ է արել չեղարկել կամ կրճատել դրանք՝ հեշտացնելու Իրանի հասանելիությունը հիմնական բժշկական միջոցներին և դեղորայքների:

Ելենա Դոհանն ասում է. «Միակողմանի պատժամիջոցները թուլացնում են ՄԱԿ-ի հեղինակությունը,  և վախ է առաջացնում միջազգային համագործակցության ոլորտում և օրենքի գերակայություն նկատմամբ։

Ըստ էության, Ամերիկայի մոտեցումը, ի հեճուկս մարդու իրավունքների իր պնդումների, Իրանի դեմ ճնշման բոլոր միջոցների օգտագործումն է, ներառյալ միակողմանի լայնածավալ պատժամիջոցները և դրանց շարունակությունը: Թեև այս մոտեցման կիրառումը ոչ միայն չհանգեցրեց Իրանի հանձնմանը, այլ Թեհրանը շարունակում է իր հակաիպերիալիստական դիրքորոշումները և հակադրվել է ամերիկյան հեգեմոնիային առավելագույն դիմադրության քաղաքականության շրջանակներում։