Մեկնաբանություն - Իսրայելի քաղաքական դաշտի արատավոր շրջանը՝ ավելի վտանգավոր հետեւանքներով
Օկուպացված տարածքների քաղաքական ասպարեզում Նեթանյահուի և նրա մրցակիցների հայտարարություններն ու պահվածքը վկայում են անցյալի համեմատ ավելի վտանգավոր հետևանքներով արատավոր շրջանի ձևավորման մասին։
Իսրայելի քաղաքական դաշտը վերջին 4 տարիների ընթացքում ականատես եղավ լուրջ պառակտման ձևավորմանն ու ամրապնդմանը։ Օկուպացված տարածքների քաղաքական ասպարեզում այս առճակատման առանցքը Բենիամին Նեթանյահուի հեռացումն էր վարչապետի պաշտոնից։ Նեթանյահուն իշխանության է եղել 12 տարի անընդմեջ՝ 2009-ից 2021 թվականներին։ Այս տարիներին շատերը Նեթանյահուի հետ դաշինք կազմեցին՝ կաբինետ ձևավորելու համար, սակայն Նեթանյահուի տոտալիտարիզմի և նրանց հանդիպած տարաձայնությունների պատճառով նրանք առանձնացան այս կոալիցիայից և հիմնեցին նոր կուսակցություններ:
Այս մարդիկ նոր կուսակցություններ ձևավորելով շարունակեցին մրցակցել Լիկուդ կուսակցության և Բենիամին Նեթանյահուի հետ խորհրդարանի իրարահաջորդ ընտրություններում։ Այս իրավիճակի արդյունքը օկուպացված տարածքների քաղաքական ասպարեզում երկբևեռության ձևավորումն էր, որի մի կողմում Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունն էր, իսկ մյուս կողմում՝ Նեթանյահուի շատ մրցակիցներ, որոնք նույնիսկ դաշինք կազմեցին։ 2021 թվականին իշխանություն ձեռք բերելու և Նեթանյահուին վարչապետությունից հեռացնելու համար նրանք ձևավորեցին հակասական ու գույնզգույն կաբինետ, որը տևեց ընդամենը մեկ տարի:
Վերջին 100 օրվա ընթացքում արված քաղաքական հայտարարությունները և քաղաքական վարքագիծը ցույց են տալիս, որ Իսրայելի քաղաքական դաշտը կրկին ականատես է Նեթանյահուի և նույն ճակատում գտնվող մրցակիցների միջև մրցակցության սրմանը։ Ներկայիս կաբինետը շարունակելու և իշխանության ղեկին մնալու Նեթանյահուի պնդումը կրկին այս պառակտման ու հակասության հիմնական առանցքն է կազմում:
Նեթանյահուի հակառակորդները մեծացրել են ճնշումն այս կաբինետի վրա նրա ծայրահեղական կաբինետի կողմից դատական համակարգը թուլացնելուն ուղղված միջոցառումների, ինչպես նաև ռասիզմի և ծայրահեղականության վառ օրինակ հանդիսացող գործողությունների պատճառով։ Այս կապակցությամբ վերջերս հանդիպել են նախկին վարչապետ Յաիր Լապիդը և ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն, և այս հանդիպումից հետո Լապիդը կոշտ գրառում է արել նախարարների կաբինետի մասին: Նրա գրառման մեջ ասված է,- «Կաբինետ, որին ոչ ոք չի վստահում, անհայտ կարգավիճակով պատերազմի նախարար, ով ազատվել է աշխատանքից ճշմարտությունն ասելու համար: Ազգային անվտանգության նախարարն էլ ոստիկանապետի ձայնագրությունները տրամադրում է լրատվամիջոցներին: Ֆինանսների նախարարը հայտարարում է,որ ուզում է քանդել գյուղերը»:
Սիոնիստական ռեժիմի նախկին արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը ևս ասել է, որ Նեթանյահուի խոսքերն ու պահվածքը ցույց են տալիս, որ նա հարմար չէ վարչապետության համար։
Այս հայտարարությունները խոսում են օկուպացված տարածքներում լարվածության և քաղաքական փակուղու և արատավոր շրջանի ձևավորման մասին։ Այս արատավոր շրջանի հետևանքը ոչ միայն Նեթանյահուի կաբինետի փլուզումն է, այլև ավելի վտանգավոր քաղաքական ճգնաժամի առաջացումը, որը կարող է խորացնել ներքին բազմաթիվ պառակտումները և նույնիսկ հանգեցնել ռեժիմի փլուզմանը:
Այս կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի մի շարք բարձրաստիճան գեներալներ, դատապարտելով պատերազմի նախարարին պաշտոնից հեռացնելու Բենիամին Նեթանյահուի քայլը, զգուշացրել են մեծ վախի և իրենց սպասվող վտանգավոր իրադարձությունների կապակցությամբ: