Մամուլի տեսություն – 11.04.2023
Իրանի և Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարների Թեհրանում կայացած հանդիպումը և Կովկասի աշխարհագրության ոչ մի փոփոխություն շեշտադրումն, իր արտացոլումն է գտել իրանական մամուլում։
Քեյհան օրաթերթ
Իրանը կառուցում է նոր Մերձավոր Արևելք
Վերլուծաբաններն ու քաղաքական դիտորդները ներքին բողոքի շարունակության և պաղեստինցիների դեմ սիոնիստների միջև լարվածության աճի ստվերում ակնկալում են, որ այս կեղծ ռեժիմի գոյությանը սպառնում է ավելի մեծ վտանգ, և այժմ սիոնիստական լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից զգուշացնում են այս ռեժիմի սարսափելի ապագայի մասին:
Times of Israel էլեկտրոնային հրատարակությունը վերջերս իր զեկույցում ընդգծելով որ «Իրանը ձգտում է կառուցել նոր Մերձավոր Արևելք» գրել է. «Պեկին-Թեհրան առանցքը, և սուննի մուսուլման երկրների հետ հաշտեցումը այն ռազմավարական դաշինքներն են՝ որը անվտանգության կարևոր մարտահրավերներ է ստեղծում Իսրայելի և Ամերիկայի համար»։
Վաթանե Էմրուզ
Շամխանին իր հայ գործընկերոջ հետ հանդիպմանը ասել է. «Կովկասի աշխարհագրության ոչ մի փոփոխություն ընդունելի չէ»:
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել և զրուցել է իր հայ գործընկերոջ հետ։ Այս հանդիպմանը, որը տեղի ունեցավ այս շաբաթվա կիրակի երեկոյան, Շամխանին հայտարարել է. «Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն, լարվածություն առաջացնող գործողություն է՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության թշնամիների ցանկության ուղղությամբ։
Շամխանին ասել է. «Շարունակական երկխոսությունն ու փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային մարտահրավերներին վերջ տալու ցանկացած կոշտ մոտեցմանը»: Շամխանին, մատնանշելով, որ կովկասյան տարածաշրջանն անցնում է զգայուն իրավիճակով, հույս է հայտնել, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանը կարող են զսպվածությամբ և խելամտորեն կառավարել և լուծել լարվածությունը։
Էթելաաթ օրաթերթ
Ռեժիմը, որը շուտով կփոխվի, Իսրայելն է, ոչ թե Իրանը
Սիոնիստական Հաարեց թերթը, անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի զսպող ուժի քայքայմանն ու թուլացմանը, գրել է. «Միակ ռեժիմը, որը տարածաշրջանում շուտով կփոխվի, Իսրայելն է, ոչ թե Իրանը»։
Հաարեցը գրել է. «Տարբեր ճակատներում բռնության ներկայիս փուլը Համմասի և Հեզբոլլահի երկարաժամկետ ռազմավարության ևս մեկ կրկնությունն է, որը ոգեշնչված է Իրանից՝ ոչնչացնելու Իսրայելը»:
Ջավան օրաթերթ
Թրամփը կրկին գնում է Նյու Յորքի դատարան. Այս անգամ խարդախության գործով
Միացյալ Նահանգների նախկին նախագահ «Դոնալդ Թրամփը», ով անցյալ շաբաթ հայտնվել էր Մանհեթենի դատարանում՝ պոռնոֆիլմերի դերասանին չվճարելու գործով, ստիպված է կրկին գնալ Նյու Յորքի դատարան։
Թրամփը հինգշաբթի օրը կմեկնի Նյու Յորք, որպեսզի երկրորդ անգամ ներկայանա դատարան՝ քաղաքացիական խարդախության գործով և Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիսիա Ջեյմսի կողմից ներկայացված 250 միլիոն դոլարի հայցով, հայտնել են տեղիակ աղբյուրները ABC News-ին։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Թագուհու որդու և նրա ընտանիքի կոռուպցիան
The Guardian-ը մի զեկույցում գրել է. «Ոչ մի հարցում մենք չենք տեսնում ավելի մեծ գրաքննություն և գաղտնիություն, որքան բրիտանական թագավորական ընտանիքի ֆինանսական հարցերը։ Հետաքրքիր է, որ գրաքննության թիրախ են նույնիսկ բրիտանական թագավորական ընտանիքի ոչ այնքան կարևոր մարդկանց կտակը։
News.am
Ադրբեջանական այս նոր շարժը Տեղի որոշ գյուղացիների համար դարձել է պատուհաս. Արմեն Խաչատրյան
Բանակցություններն ամենօրյա են, որպեսզի ադրբեջանցիները զբաղեցնեն այն տարածքները, որոնք իրենց վարչական տարածքներն են եւ մեր տարածքներում չպետք է գտնվեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Ներկայումս բանակցային փուլն է, սպասում ենք, որ տեսնենք, թե արդյունքներն ինչպիսիք կլինեն»,-ասաց նա:
Արմեն Խաչատրյանն ասաց, որ ինքը գրեթե ամենօրյա կապի մեջ է Տեղ գյուղի բնակիչների հետ. «Գյուղացիները շատ վրդովված են, որովհետեւ ադրբեջանական այս նոր շարժը մի շարք գյուղացիների համար դարձել է պատուհաս, քանի որ այդ հատվածում գյուղացիներն ունեն վարելահողեր: Խնդիրը պետք է լուծվի պետության կողմից, այդ մարդիկ չպետք է տուժեն Ադրբեջանի այս գործողություններից»,-ասաց նա:
Հարցին, թե որքան տարածք է Հայաստանը կորցրել, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Տեղեկություններ ունեմ մոտավոր, որքանով ես դիտարկել եմ, գուցե 100 հեկտար կամ ավելի քիչ: Թեկուզ մեկ հեկտար լինի, այն տարածքները, որոնք մերն են, մերը պետք է լինեն, դրան երկընտրանք չկա»:
Tert.am
Սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ ԱԺ արտահերթ նիստը տեղի չունեցավ
ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել: Նիստի սկզբում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը խնդրեց պատգամավորներին ՄԻՊ թեկնածուին հերթագրված հարցերը չուղղել և չունենալ ելույթներ՝ Սահմանային լարված իրավիճակով պայմանավորված: Հարցերը և ելույթները կհնչեն ԱԺ հերթական նիստերի ընթացքում: ԱԺ արտահերթ նիստը տեղի չունեցավ:
Հիշեցնենք, որ Տեղ գյուղում Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքների: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:
Tert.am
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զոհերի և վիրավորների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմի հետ փոխհրաձգության հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայողների թվում կան զոհեր և վիրավորներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը:
Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Tert.am
Պետդեպը մեկնաբանել է Մեդվեդևի՝ «Ուկրաինան կվերանա, քանի որ այն որևէ մեկին պետք չէ» հայտարարությունը
ԱՄՆ պետքարտուղարությունը մենաբանել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն առ այն, որ «Ուկրաինան կվերանա, քանի որ այն որևէ մեկին, այդ թվում նաև ԱՄՆ-ին, Եվրոպային, ՌԴ-ին ու նույնիսկ Ուկրաինայի քաղաքացիներին, պետք չէ»։
Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում նշել է, որ Մեդվեդևը սխալ է:
«Պարոն Մեդվեդևը սխալվում է, և դուք տեսել եք, որ Միացյալ Նահանգները վերջին մեկ տարվա ընթացքում և նույնիսկ դրանից առաջ լուրջ քայլեր է ձեռնարկել՝ աջակցելու մեր ուկրաինացի գործընկերներին, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել Ռուսաստանի ագրեսիայից և պաշտպանեն իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը... Չի կարելի մի երկրի սահմանը ջնջել մյուսի ագրեսիայով, և դա է փորձում անել Ռուսաստանը։ Եվ այսպես, մենք կշարունակենք աջակցել մեր ուկրաինացի գործընկերներին, որպեսզի նրանք բանակցային սեղանի շուրջ, եթե դա տեղի ունենա, լինեն լավագույն դիրքում», -ասել է Պատելը:
Հիշեցնենք, որ Մեդվեդևն օրերս հայտարարել էր, որ Ուկրաինան կվերանա, քանի որ այն որևէ մեկին, այդ թվում նաև ԱՄՆ-ին, Եվրոպային, ՌԴ-ին ու նույնիսկ Ուկրաինայի քաղաքացիներին, պետք չէ։ Ինչպես գրել էր Մեդվեդևը ВКонтакте սոցցանցի իր էջում, Ուկրաինան, որպես 1991 թվականին ստեղծված պետություն, թյուրիմացություն է, այն Ռուսաստանի մասն է եղել։
Նրա խոսքով՝ դրանք հին ռուսական հողեր են, որոնք պատահաբար «պոկվել են 20-րդ դարում», սակայն այդ տարածքներում միլիոնավոր ռուսներ են ապրում, որոնք տարիներ շարունակ հետապնդվել ու ծաղրի են ենթարկվել Կիևի կողմից։ Ինչպես ընդգծել է քաղաքական գործիչը, հենց այդ մարդկանց է «հատուկ ռազմական գործողության ընթացքում պաշտպանում Ռուսաստանը՝ անխնա վերացնելով թշնամուն»։
ՌԴ ԱԽ փոխնախագահը նշել է, որ «Ռուսաստանի կտորները, որոնք 1991 թվականի սահմաններում անվանվել են Ուկրաինա, ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով ստեղծված թյուրիմացություն է, և այս առումով այն ՌԴ-ին պետք չէ, քանի որ երկիրը պետք է կրկին վերածվի «Մեծ Հզոր Ռուսաստանի»»։
Նա նաև հավելել է, որ «նացիստական վերնախավի ղեկավարած Ուկրաինան պետք չէ անգամ իր իսկ քաղաքացիներին, ինչի պատճառով էլ 45 միլիոն բնակչությունից այնտեղ մնացել է մոտ 20 միլիոնը»։
«Հենց սա է պատճառը, որ մնացածներն ուզում են մեկնել ցանկացած տեղ՝ անգամ ատելի Լեհաստան, ԵՄ, ՆԱՏՕ, ցանկանում են նույնիսկ Ամերիկայի 52-րդ նահանգը դառնալ կամ անգամ Անտարկտիդա մեկնել ու միանալ պինգվիններին, միայն թե խաղաղ լինի ու լավ սնվեն», -գրել է նա։
Armeniasputnik.am
Այս պահին որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ. Աննա Գրիգորյան
Այս պահին որոշակի լարվածություն կա նաև Վարդենիսի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Այս պահին ադրբեջանական կողմից հրետակոծությունը Տեղի շրջանում շարունակվում է։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորներ չկան` զինվորներ են բոլորը։ Մեկ տասնյակի չի հասնում վիրավորների թիվը։ Իսկ ինչ վերաբերում է զոհերին, ապա հստակ է, որ 3 զոհ կա»,–ասաց Գրիգորյանը։
Սոթքի բնակիչներից մեկն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ կրակոցներ են հնչել նաև Սոթքի շրջանում, հանքի հատվածում։
ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։
Ըստ ԶԼՄ–ների` վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։
Armenpress.am
Հունգարիայի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա՝ նավթի և գազի շուրջ բանակցություններ վարելու
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի և «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Սիյարտոն սոցիալական ցանցերում ասել է, որ Մոսկվայում մտադիր է քննարկել «Թուրքական հոսք» գազատարի անվտանգությունը, որով Հունգարիան գազ է ստանում Ռուսաստանից, «Դրուժբա» նավթատարով ռուսական նավթի տարանցիկ մատակարարումները Հունգարիա, ինչպես նաև պատժամիջոցների կանխումը, որոնք կարող են Եվրամիության կողմից սահմանվել Ռուսաստանի միջուկային արդյունաբերության նկատմամբ։