Հայաստանի և ՌԴ–ի ԱԳՆ–ները խորհրդակցություններ են անցկացրել համագործակցության վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i197142-Հայաստանի_և_ՌԴ_ի_ԱԳՆ_ները_խորհրդակցություններ_են_անցկացրել_համագործակցության_վերաբերյալ
Հայաստանն ու Ռուսաստանը հաստատում են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման ու համագործակցության մեխանիզմների արդյունավետության խաթարումը թույլ չտալու հետ կապված ընդհանուր տրամադրվածությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2023 15:38 Asia/Tehran
  • Հայաստանի և ՌԴ–ի ԱԳՆ–ները խորհրդակցություններ են անցկացրել համագործակցության վերաբերյալ

Հայաստանն ու Ռուսաստանը հաստատում են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման ու համագործակցության մեխանիզմների արդյունավետության խաթարումը թույլ չտալու հետ կապված ընդհանուր տրամադրվածությունը։

Այս մասին ասվում է ՀՀ գործընկերների հետ ՌԴ փոխատգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խորհրդակցությունների և ՀՀ արտգործնախարարի հետ զրույցի արդյունքներով ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

«ԵԱՏՄ–ի և ՇՀԿ–ի վրա շեշտը դնելով` քննարկվել է բազմակողմանի հարթակներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ», – մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը, այդ թվում` իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ակտիվացման հետ կապված տարածաշրջանի երկրների քայլերը։

Խորհրդակցությունների հիմնական թեման Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խնդրի և աշխարհի այդ հատվածի առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ կարծիքների փոխանակումն էր։

armeniasputnik.am