Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ:
Ադրբեջանի Հանրապետության ԶԼՄ-ներում շարունակվում է իրանաֆոբիա քաղաքականությունը, որը Բաքվում բնակվող օտարերկրյա դիվանագետների թելադրանքով ներառվել է Իլհամ Ալիեւի կառավարության օրակարգում։
Չնայած դրան, երբ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները հակաիրանական քարոզչություն են բարձրացրել և օրակարգ են դարձրել Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի խոշտանգումները՝ նպատակ ունենալով հետ մղել Թեհրանին իր սկզբունքային դիրքերից Հարավային Կովկասում, ԱՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է Իրանի հետ բանակցությունների շարունակման կարևորությունը՝ չհիշատակելով հակաիրանական քարոզչությունը և Իլհամ Ալիևի կառավարությանը կից լրատվամիջոցների վիրավորանքները։
Բաքվի կառավարության այս պաշտոնյան՝ չանդրադառնալով Իլհամ Ալիևի կառավարության կողմից տարածաշրջանում օտարերկրացիների հրամանների կատարմանը, ասել է. «Բաքուն շահագրգռված է հնարավորինս ընդլայնել լավ հարաբերությունները Թեհրանի հետ»: Այհան Հաջիզադեն, ի պատասխան Իրանի հետ հարաբերությունների և երկու երկրների արտգործնախարարների վերջին բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է. «Բաքուն դրական է գնահատում այդ բանակցությունները և կարևոր է համարում խորհրդակցությունների շարունակությունը»։
Սակայն այս քաղաքականության շարունակմամբ Ադրբեջանի Հանրապետությունում հակաիրանական քարոզչության շրջանակն ընդլայնվել է` այս անգամ Իրանի մասին հրատարակված գրքերով: Այս կապակցությամբ «Կոնկրետ» կայքը «NTS վերլուծական խմբի» ստորագրությամբ՝ «Ինչո՞ւ է Վասիֆ Թալեբը հրատարակել Ադրբեջանի դեմ գրված գիրքը» խորագրով հոդվածում՝ «Միջազգային հարաբերությունները Արևմուտքի անցումային շրջանում» գրքի հրապարակումը ադրբեջաներեն թարգմանությամբ, որը այս գրքի հատվածներում խոսվում է Իրանի միջազգային դերի և ազդեցության մասին, համարել է գործողություն Ադրբեջանի Հանրապետության դեմ։
Այս վերլուծական խումբը, անդրադառնալով այն փաստին, որ այս գիրքը հեղինակել են «Մոհամմադ Ջավադ Զարիֆը», «Քազեմ Սաջադփուրը» և «Աբդոլա Մոլայի»ն և հրատարակվել է Նախիջևանի նախկին ղեկավար «Վասիֆ Թալեբի» պատվերով, «Աջամի» հրատարակչությունում, հավելել է. «Իրանի հզորացումն առաջին հերթին ձեռնտու չէ Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ այն խոչընդոտում է մեծ և միացյալ Ադրբեջան ձևավորելու նպատակին»։ Այս խումբը, որը ֆինանսավորվում է Իլհամ Ալիեւի կառավարության կողմից, պահանջել է լուրջ հետաքննություն անցկացնել Նախիջեւանում այս գրքի հրատարակման կապակցությամբ։
Չնայած Բաքվում օտարերկրացիների կողմից ֆինանսավորվող հակաիրանական զանգվածային քարոզչությանը, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները միաժամանակ փորձում են պահպանել հարաբերությունները Իրանի հետ, որքան էլ դա քիչ լինի: Այդ իսկ պատճառով ԱՀ արտաքին գործերի նախարարության խոսնակը լրագրողների հետ ամենշաբաթյա զրույցում ասել է. «Իրանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել երեք փուլով, որոնց ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ու վերջին ամիսներին ի հայտ եկած խնդիրները»։
․․․․
Հետևելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Իլհամ Ալիևի կառավարության ոչ կառուցողական և լարվածություն հարուցող քաղաքականությանը՝ այս երկրի Ազգային ժողովը տարօրինակ հակաիրանական հայտարարությամբ, Թեհրանին հրավիրել է զերծ մնալ Բաքվի կառավարության դեմ ուղղված կանխակալ գործողություններից։
ԱՀ Միլլի մեջլիսն իր հայտարարության մեջ օկուպացված Պաղեստինում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության բացման հետևանքով իսլամական աշխարհին հասցված վնասի վերաբերյալ Իրանի Իսլամական խորհրդարանի վերջին հայտարարությունը,համարել է միջամտություն իր ներքին գործերին և քաղաքական սադրիչ գործողություն Իլհամ Ալիևի կառավարության դեմ։ Մինչ ԱՀ Միլլի մեջլիսի հակաիրանական հայտարարության հրապարակումը, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ի պատասխան իրանցի ուսուցիչների և դիվանագետների դեմ արած Իլհամ Ալիևի կառավարության որոշ կոշտ հայտարարություններին, զգացմունքային և ոչ կառուցողական դիրքորոշումներին, գործողություններին և արձագանքներին, ասել է. «Ադրբեջանի Հանրապետության կառավարության այս պահվածքը մենք համարում ենք բարիդրացիության սկզբունքներին հակառակ»: Քանանին նաև հայտարարել է. «Մինչ ճգնաժամն ու քաոսը պատել են օկուպացված պաղեստինյան տարածքները, և Սիոնիստական ռեժիմը գտնվում է ներքին ամենաանկայուն պայմաններում, Սիոնիստական ռեժիմը հարձակվելով ծոմապահ մուսուլմանների վրա և պղծելով Ալ-Աղսա մզկիթը՝ ձգտում է կոծկել օկուպացված տարածքներում առաջացած բազմաշերտ ճգնաժամերը»:
Փաստն այն է, որ ժողովրդի հովանավորությունը կորցնելուց հետո, Բաքվի իշխանությունները ակնկալելով օտարերկրացիների աջակցությունը, փորձում են համագործակցություն և ինտեգրում առաջացնել մի երկրի հետ, որը հանդիսանում է միջազգային սիոնիստական քաղաքականության և պանթուրքիզմի վտանգավոր հոսանքի գործակալ, ինչպես նաև Իսրայելի ռասիստական ռեժիմի հետ։
Չնայած այն հանգամանքին, որ Իլհամ Ալիևի կառավարությունը վերջին մեկ տարում տասնյակ ռազմական համագործակցության պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի հետ, թվում է, որ Բաքվի պաշտոնյաները անուղղակի և բացահայտ փորձում են օգտագործել Ռուսաստանը որպես Հայաստանին դիմակայելու հարթակ։ Իլհամ Ալիևի կառավարության նոր քաղաքականությամբ, փաստորեն, Ռուսաստանը միակ երկիրն է, որը կարող է լուծել Ադրբեջանի Հանրապետության տարածաշրջանային խնդիրները, ըստ էության, թվում է, թե Բաքվի իշխանությունը Ռուսաստանին վերևից նայում է։ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները, հատկապես ԱՀ նախագահը, Թուրքիայի ղեկավարների նման իրենց ներկայացնում են որպես աշխարհի գերտերություն: Նույն այս սխալ մոտեցմամբ, Բաքվի պաշտոնյաները փորձում են Թուրքիայի և Իսրայելի աջակցությունը ձեռք բերել, շարունակելով Իրանի նկատմամբ տարածքային սպառնալիքների քաղաքականություն վարել։
Փաստորեն, ԱՄՆ-ի գլխավորությամբ արևմտյան կառավարությունները միշտ փորձում են աշխարհի կարևոր տարածաշրջաններում թույլ կառավարություններին ներկայացնել որպես գերտերություններ՝ ազգային շահեր ձեռք բերելու համար, իսկ հետո խրախուսում են նրանց պատերազմել այն երկրների դեմ, որոնք դեմ են իրենց քաղաքականությանը: Ստեղծված իրավիճակում Արևմուտքի պատերազմը Ռուսաստանի դեմ է, սակայն արտաքին կառավարությունների համար կարևոր է նաև Իրանի վրա ճնշում գործադրելը։ Այս տեսանկյունից և նայելով տարածաշրջանի և աշխարհի երկրների արտաքին քաղաքականությանը, հնարավոր է հասկանալ փաստերը և կանխատեսել այնպիսի կառավարությունների ճակատագիրը, ինչպիսին է Ուկրաինայի կատակերգու նախագահ Զելենսկին կամ ԱՀ արկածախնդիր նախագահ Իլհամ Ալիևը:
---
Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահ ուժերը հերթական անգամ հրետանային հարձակումներով թիրախավորել են միմյանց դիրքերը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ երեքշաբթի (ապրիլի 11-ին) ժամը 16:00-ի սահմաններում ԱՀ ուժերը կրակել են Տեղ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի չորս զոհ և վեց վիրավոր։ Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ այս երկրի զինուժը պատասխան գործողությունների արդյունքում թիրախավորել է հակառակառակորդի սահմանապահ ուժերի դիրքերը։
Ադրբեջանի ՊՆ-ն պնդել է, որ բախումները շարունակվում են Հայաստանի սադրիչ գործողությունների պատճառով և մեծ վնաս է հասցվել ԱՀ զինծառայողներին։ ԱՀ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել է այս երկրի մի քանի զինծառայողների մահվան և վիրավորվելու մասին։
Ռուսական Sputnik լրատվական գործակալությունը հայտնում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի բանակների միջև բախումները շարունակվումեն, Բաքվի և Երևանի միջև հակամարտությունների նոր փուլը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի շրջանում Լաչինի միջանցքի արգելափակմամբ ադրբեջանական ուժերի կողմից։
Բնապահպան ակտիվիստ կոչվող մարդկանց կողմից Լաչինի միջանցքը փակելու ադրբեջանական Հանրապետության գործողությունը հանգեցրել է նրան, որ Ղարաբաղի շրջանի շատ բնակիչներ բախվել են վառելիքի, սննդի և դեղորայքի պակասի լուրջ ճգնաժամի հետ։
Չնայած լարվածությանը, Իլհամ Ալիևի կառավարությունը որոշ արտաքին ուժերի օգնությամբ փորձում է Մոսկվայում կայացած տասը կետանոց համաձայնագրից դուրս տարածքային զիջումներ ստանալ Հայաստանից։ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրել են տասը կետից բաղկացած Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագիրը։
Այս համաձայնագրի ստորագրումից որոշ ժամանակ անց ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ պատերազմում ձեռք բերած բոլոր զիջումները փոխանցեց Թուրքիային և Իսրայելի ռասիստական ռեժիմին։ Հանրային քննադատությունից հետո Իլհամ Ալիևի կառավարությունը փորձել է Հայաստանից ևս մեկ զիջումներ կորզել։
Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները ճնշում են գործադրել Երեւանի կառավարության վրա՝ Բաքվի կառավարությանը հանձնելու Հայաստանի հարավային Սյունիքի մարզի մի մասը։ Բաքվի կառավարության պաշտոնյաները նույնպես օրակարգ են մտցրել այս ծրագիրն օտարերկրացիներին օգնելու համար։ Հայաստանի հետ պատերազմում հող պահանջելու և 28-ամյա պատերազմին վերջ դնելու իր նպատակներին հասած Ադրբեջանի Հանրապետությունը այժմ փորձում է այլ նպատակներով պատերազմ սանձազերծել տարածաշրջանում։ Թուրքական լրատվամիջոցները լրջորեն քարոզում են Հայաստանի հարավային հողերը Նախիջևանին միացնելու գաղափարը:
Թուրքիան ճնշում է գործադրում Իլհամ Ալիեւի կառավարության վրա՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար։
Դա այն դեպքում,երբ այս կապակցությամբ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի օգոստոսին Արմենպրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր.-«Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ»:
---
Քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձգտում է կրկին բորբոքել պատերազմի կրակը հարավկովկասյան տարածաշրջանում՝ նպատակ ունենալով միջանցքը պարտադրել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությանը։
Իրան-Հայաստան պատմական սահմանի նկատմամբ Բաքվի ոտնձգությունը նույն կարմիր գիծն է, որն ընդգծել է Իրանի գերագույն առաջնորդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ։ Չնայած դրան, Իրանի հյուսիսային հարեւանը, հրաժարվելով բարիդրացիության քաղաքականությունից, իր օրակարգում է դրել հարձակումը Իրանի ազգային-կրոնական հենասյուների վրա։
Փորձագետների կարծիքով՝ այս միջանցքի ստեղծումը մեծ աշխարհաքաղաքական փոփոխություն կառաջացնի հարավկովկասյան տարածաշրջանում՝ ի շահ Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի և ի վնաս Իրանի Իսլամական Հանրապետության։
Իրանի հյուսիսարևմտյան սահմանները սիոնիստների ներկայության վայրի վերածելուց և Իրանի ազերիախոս նահանգներում պանթուրքիզմը քարոզելուց բացի, Թեհրանի և Բաքվի միջև վեճի երրորդ պատճառը կեղծ Զանգեզուրի միջանցքի բացման հարցն է։
Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Թուրքիան և Բաքուն համատեղ դիրքորոշմամբ կոչ են արել ստեղծել այդ հաղորդակցական ուղին առանց հայկական անցակետերի՝ Ադրբեջանի Հանրապետությունը Նախիջևանի տարածքին միացնելու պատրվակով։
Փորձագետների կարծիքով՝ այս միջանցքի ստեղծումը մեծ աշխարհաքաղաքական փոփոխություն կառաջացնի հարավկովկասյան տարածաշրջանում՝ ի շահ Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի և ի վնաս Իրանի Իսլամական Հանրապետության։ Այլ կերպ ասած, այս միջանցքային գծի ստեղծումը կմիացնի այսպես կոչված թուրքական աշխարհը և Իրանին կմարգինալացնի Եվրամիության շուկաների երկայնքով «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախագծի ցամաքային ճանապարհից:
Աշխարհաքաղաքական այս հավակնության մյուս կողմում Իրանի ազերիախոս նահանգների հետ ցամաքային սահման ունենալն է և «պանթուրքիզմ» նախագծի առաջխաղացումը և ի վերջո Իրանի մասնատումը։ Այս հարցը պատճառ է դարձել, որ Թեհրանը կտրականապես դեմ արտահայտվի այս ծրագրին և Բաքվից պահանջի հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Երևանի հետ հրադադարի պայմանագիրը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի` օկուպացված Պաղեստին կատարած այցին զուգահեռ՝ Թել Ավիվում այս ռեժիմի դեսպանատունը բացելու նպատակով, ուժեղացավ Բաքվի հոգեբանական օպերացիան և Իրանի դեմ մեդիա պատերազմը։ Սիոնիստական ռեժիմի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենն այս ուղեւորության ընթացքում Թեհրանը համարել է ընդհանուր սպառնալիք երկու ռեժիմների դեմ եւ հայտարարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին։
Խորհրդային Միության փլուզումից և Ադրբեջանի Հանրապետության ձևավորումից հետո Բաքվում որոշ հոսանքներ ձգտում էին հարձակվել իրանցիների ազգային ինքնության վրա՝ փորձելով կեղծել պատմա-կրոնական ինքնությունը։ Բաքվում Անկարա-Թել Ավիվի ազդեցության աճով Ալիևը փորձել է դառնալ ազդեցիկ դերակատար՝ եվրասիական ոլորտում ՝ հարվածելով Իրանի կենսական շահերին։
2020 թվականի ղարաբաղյան պատերազմը Իրանի աշխարհաքաղաքականության դեմ Ալիևի ռեժիմի հավակնությունների ճանապարհին առաջին քայլն է։ Ստեղծելով Զանգեզուրի միջանցքը, ի լրումն այսպես կոչված թուրքական աշխարհը ցամաքային ճանապարհով իրար կապելուց և Իրանին «Մեկ Գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության ցամաքային ճանապարհից զրկելուց բացի, Բաքուն նախատեսում է գտնել ավելի էժան ուղի կասպիական գազի արտահանման համար դեպի Արևելյան Միջերկրական ծով և եվրոպական մայրցամաքը։ Նման իրավիճակում անհրաժեշտ է, որ Իրանը, Հայաստանը և Ռուսաստանը քաղաքական ուղիներով և դիվանագիտական լուծումներով Ալիևի հավակնությունների դեմ ռազմական սպառնալիք ստեղծելով, այս հակամարտությունը մտցնեն իրենց օրակարգում ։