Մամուլի տեսություն - 18.04.2023
Զեկույցները ցույց են տալիս, որ Զելենսկին և նրա գործընկերները ապորինի յուրացրել են առնվազն 400 միլիոն ԱՄՆ դոլար միացյալ նահանգների բյուջեից դիզվառելիք գնելու համար։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Գողություն հրապարակից
Զելենսկու կողմից ԱՄՆ-ի 400 միլիոն դոլարի օգնությունը գողանալու մասին բացահայտումն ավելի է պարզ դարձնում Ուկրաինայի կառավարության մաֆիոզ բնույթը:
Ամերիկացի ականավոր հետաքննող լրագրող Սեյմուր Հերշի նոր բացահայտումը ուկրաինական իշխանությունների կոռուպցիայի խորության մասին բացահայտում է ուկրաինական պատերազմի և Զելենսկի կառավարության մաֆիոզ բնույթի կործանարար փաստերը։
Սեյմուր Հերշի զեկույցի համաձայն՝ ԿՀՎ-ն գնահատում է, որ Զելենսկին և նրա համախոհները անցյալ տարի ԱՄՆ բյուջեից առնվազն 400 միլիոն դոլար են ապորինի յուրացրել՝ դիզվառելիք գնելու համար։ Ըստ ամենայնի, Կիևը պատերազմի համար անհրաժեշտ դիզվառելիքը գնում է հենց Ռուսաստա, և այդ ընթացքում մեծ գումարներ է ծախսում վառելիքի համար հատկացված ԱՄՆ բյուջեից։
էթելաաթ օրաթերթ
Չինաստանի պաշտպանության նախարար. Մենք պատրաստ ենք համագործակցել Ռուսաստանի հետ՝ համաշխարհային անվտանգությունը պահպանելու համար
Ողջունելով ռուսական բանակի հետ սերտ համագործակցության զգալի ձեռքբերումները՝ Չինաստանի պաշտպանության նախարարն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը՝ Մոսկվայի հետ նոր գործընկերային հարաբերություններ ստեղծելու համար՝ համաշխարհային կայունության ու անվտանգության համար։
Լի Շանգ ֆուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման և Մոսկվա կատարած եռօրյա այցի ժամանակ նշել է, որ չինական և ռուսական բանակների միջև փոխվստահությունը օրեցօր ավելանում է, և համագործակցությունը հանգեցրել է զգալի ձեռքբերումների։
Քեյհան օրաթերթ
Մենք չենք զիճելու Իրանի ջրային իրավունքները Հիրմանդում
Իրանի արտաքին գործերի նախարարը, անդրադառնալով Սամարղանդում Աֆղանստանի Կառավարիչ մարմնի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մոթաղիի հետ Հիրմանդում Իրանի ջրի իրավունքներին առնչվող իր զրույցին և հայտարարելով, որ մենք զիջումների չենք գնա Հիրմանդի ջրի իրավունքների հարցում, ասաց. «Աֆղանստանն ընդգծել է իր հավատարմությունը և մենթ շեշտել ենք անհապաղ միջոցներ ձեռնարկելու մասին»։
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Օգտագործողների միգրացիա Twitter-ից Mastodon; Արդյո՞ք նոր սոցիալական ցանցը վերջ կտա Իլոն Մասկի գերակայությանը։
Անցյալ տարվա հոկտեմբերին ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի կողմից Twitter-ի գնումից և նոր փոփոխությունների իրականացումից հետո դրա հազարավոր օգտատերեր ի նշան բողոքի գաղթել են նոր սոցիալական ցանց՝ «Mastodon» անունով:
tert.am
ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային
Ապրիլի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Քարտուղարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք ի շահ հայ-հնդկական հարաբերությունների խորացման: Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-հնդկական համագործակցության օրակարգն ավելի է ընդլայնվել՝ ներառելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտները:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը: Տիկին դեսպանը նաև ընդգծել է, որ հայ-հնդկական երկկողմ հարաբերություններն այսօր արդեն գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և վստահեցրել, որ իր գործունեության ընթացքում նպաստելու է այդ հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:
tert.am
Շոլցը հույս է հայտնել, որ Շվեյցարիան թույլ կտա Կիևին ռազմամթերք փոխանցել
Գերմանիան հույս ունի, որ Շվեյցարիան թույլ կտա համադաշնությունում արտադրված ռազմամթերքը, մատակարարել Ուկրաինային: Հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Մենք քննարկեցինք այս հարցի շուրջ տեսակետները: Գիտենք, որ Ուկրաինան աջակցության կարիք ունի, դա վերաբերում է նաև զենքին ու ռազմամթերքին, ուստի Գերմանիան ուղարկել է մի շարք խնդրանքներ՝ իրավիճակը բարելավելու և Ուկրաինայի կարիքները բավարարելու նպատակով»,-ասել է նա։
Շոլցը նշել է, որ իրենք ակտիվորեն հետևում են Շվեյցարիայում ընթացող քննարկումներին, և հույս է հայտնել, որ ինչ-որ բան կփոխվի:
Նշենք, որ Շվեյցարիայի չեզոքության պատճառով այդ երկրից զենք և ռազմամթերք գնած պետությունները պարտավորություն են ստանձնել դրանք չմատակարարել հակամարտությունների գոտիներ։ Համադաշնությունում արտադրված զենքը կամ ռազմամթերքը Կիևին տալու համար անհրաժեշտ է ստանալ այդ երկրի իշխանությունների թույլտվությունը։ Դա վերաբերում է, մասնավորապես, Gepard ԶԻԿ-ի համար արկերին:
tert.am
Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու. Սերժ Սարգսյան
Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամների հերթական հանդիպումը։ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ մշտապես հաճույքով է հանդիպում երիտասարդների հետ։ Նախագահը նշել է, որ իր հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու:Երիտասարդների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել երկրում ստեղծված տարբեր իրավիճակային հարցերին և հնարավոր ելքերին։
Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն են ունեցել «Բանակցային առաջնագծում» գրքի իրենց օրինակները ստանալու նախագահի մակագրությամբ:
armeniasputnik.am
Պետդուման օրենք է ընդունել պետական դավաճանության համար ցմահ ազատազրկման մասին
Փոփոխությունները պատժի խստացում են նախատեսում նաև ահաբեկչության և դիվերսիաների համար։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Պետդուման ընդունել է պետական դավաճանության համար ցմահ ազատազրկման մասին օրինագիծը։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փոփոխությունները պատժի խստացում են նախատեսում նաև ահաբեկչության և դիվերսիաների համար։
Ներկայում Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածը (պետական դավաճանություն) որպես առավելագույն պատիժ նախատեսում է մինչև 20 տարվա ազատազրկում: Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածում (ահաբեկչություն) առավելագույն ժամկետը կբարձրանա 15-ից 20 տարի, 205.1-րդ հոդվածում (ահաբեկչական գործունեության խթանում), ահաբեկչական գործունեության մեջ հավաքագրելու կամ ներգրավելու համար պատժի նվազագույն շեմը հինգից յոթ տարի կդառնա:
armeniasputnik.am
Թուրքական կտորներում անգամ Ցեղասպանության շարունակության գաղափարն է որպես ուղերձ տրվում
Ազգագրագետ, ոճաբան Վահե Քոթանյանն ահազանգում է` մեր շուկան ողողված է աղավաղված հայկական զարդանախշերով թուրքական կտորներով։ Նա բացատրում է` այս դեպքում ոչ միայն օգնում ենք թուրքերին հարստանալ, այլ նաև աջակցում ենք նրանց մեր մշակույթն աղավաղելու հարցում։
Հայկական աղավաղված զարդանախշերով թուրքական արտադրության գործվածքներն արդեն մի քանի տարի է՝ ողողել են մեր շուկան։ Դրանք ամենուր են, այդ գործվածքներից կարված սփռոցները, գինու ծրարները, անձեռոցիկները, պայուսակները, գլխարկները վաճառվում են ավանդական հայկականի անվան տակ։
Թեպետ մեր շուկայում թուրքական արտադրանքը, մասնավորապես՝ տեքստիլը, նոր չէ, վաճառվում է տարիներ շարունակ ու մեծ քանակությամբ, բայց այս դեպքում վտանգն առավել մեծ ու անհանգստացնող է՝ մեր ներդրումն ենք ունենում ոչ միայն Թուրքիայի տնտեսության զարգացման, այլև մեր մշակույթն աղավաղելու գործում։
Ազգագրագետ, ոճաբան Վահե Քոթանյանը տարբեր հարթակներում ակտիվորեն պայքար է մղում թուրքական արտադրության այս գործվածքների դեմ։ Շատերը հենց նրա շնորհիվ հրաժարվեցին դրանցից, որովհետև մինչ այդ պարզապես չգիտեին, թե ինչ նպատակով ու որտեղ արտադրված գործվածք են կիրառում։ Շատերն էլ իմանալով շարունակում են օգտագործել, որովհետև իրենց համար մեկ է։ Կան նաև մարդիկ, որոնք շարունակում են ընդդիմանալ ու չեն հավատում՝ ինչպես կարող են հայկական սիմվոլներով ու հայկական գորգանախշեր հիշեցնող գործվածքները հայկական չլինել։
«Իրականում այդ կտորների նախշերը վերցված են հայկական կարպետներից ու գորգերից, նախշերն աղավաղվել են և հիմա թուրքական մարքեթինգը դա օգտագործում է որպես իրենցը»,- նշում է Վահեն։
armtimes.am
Իսրայելի արտաքին գործերի նախարարը մեկնել է Բաքու
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը այսօր աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան:
Նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի և էկոնոմիկայի նախարարների հետ: Կքննարկվեն երկու երկրների ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային մարտահրավերները անվտանգության, տնտեսության և էներգետիկայի ոլորտներում:
Նշվում է, որ Իսրայելի պատվիրակության կազմում են նաև 20 ընկերությունների ներկայացուցիչներ: