Մամուլի տեսություն - 24.04.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը կանգնած են էթնիկ զտումների սպառնալիքի առաջ։
Իրան օրաթերթ
Երևան. Ղարաբաղի հայերը կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. «Այսօր, ինչպես մեկ դար առաջ, ցեղասպան քաղաքականության վտանգը զգացվում է աշխարհի բոլոր ծայրերում, և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը կանգնած են այդ վտանգի և էթնիկ զտումների առջև։
Քեյհան օրաթերթ
Սիոնիստական ռեժիմի ղեկավար. Իսրայելը ներքաշված է իր պատմության ամենավտանգավոր ճգնաժամի մեջ
Սիոնիստական ռեժիմի ստեղծման 75-ամյակի նախօրեին վերջին մի քանի ամիսների ընթացքում Թել Ավիվում և գրավյալ այլ քաղաքներում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ցույցերը առավել քան ամեն ինչ ցույց են տալիս սիոնիստների պառակտումն ու ներքին տարաձայնությունները, և թվում է, թե Իսրայելի ռեժիմը երբեք այս աստիճանի չի եղել, չի անհանգստացել և չի ներքաշվել ներքին վեճերի մեջ ինչքան այսօր։ Սիոնիստական ռեժիմի ղեկավարը նաև զգուշացրել է, որ ներկայիս ճգնաժամը Թել Ավիվի պատմության մեջ ամենավտանգավոր ներքին ճգնաժամն է։
Շաբաթ երեկոյան հարյուր հազարավոր սիոնիստ ցուցարարներ, տասնվեցերորդ շաբաթն անընդմեջ բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ Նեթանյահուի դատական բարեփոխումների ծրագրի:
Վաթանե Էմրուզ
Զելենսկի. Իրավիճակը լավ չէ
Ուկրաինայում պատերազմը թեւակոխել է երկրորդ տարին, և ուկրաինական ուժերի վիճակը լավ չէ:
Վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսատլանտյան պայմանագրի անդամների միջև տարաձայնությունները՝ կապված ուկրաինական պատերազմի զարգացումների առնչվելու ձևի հետ, ավելի հրապարակային են դարձել, քան անցյալում, և նույնիսկ մեծ յոթնյակ երկրների ջանքերը լուսաբանելու համար ապարդյուն են մնացել: Բազմաթիվ վեճեր են եղել Փարիզի, Բեռլինի, Լոնդոնի, Վաշինգտոնի և այլ դերակատարների միջև՝ կապված պատերազմի շարունակման և պատերազմի մաշվածության հետևանքով առաջացած ծախսերը հաշվարկելու ձևի հետ։
Էթելլաթ օրաթերթ
Պենտագոնի փաստաթղթերը. Ուկրաինան ծրագրում էր հարձակվել Սիրիայում ռուսական դիրքերի վրա
Պենտագոնի գաղտնազերծված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը ծրագրել էր գաղտնի հարձակումներ իրականացնել Սիրիայում ռուսական ուժերի վրա՝ սիրիացի քրդերի օգնությամբ։
Այս նոր ճակատի բացումը և իր սահմաններից հազարավոր կիլոմետրեր այն կողմ Ուկրաինայի նպատակը, ըստ երևույթին, Ռուսաստանին և հատկապես Սիրիայում գործող «Վագներ» զինյալ խմբավորմանը վնասներ պատճառելն էր:
Ջամե Ջամ որաթերթ
Սպիտակ տանը դեմոկրատների աշխատանքի ավարտը - արդիոք Կրկնվո՞ւմ է Թրամփի 4 տարվա վարչակազմի փորձը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ժողովրդականությունն այնքան է ընկել, որ այժմ դեմոկրատներն անհանգստացած են Սպիտակ տնից վաղաժամկետ պաշտոնանկ լինելուց։ 2020 թվականի ընտրություններում Ջո Բայդենը Դոնալդ Թրամփի նկատմամբ ամերիկյան հասարակության ատելության օգնությամբ կարողացավ կանխել Թրամփի երկրորդ վարչակազմի ձևավորումը և հանրապետականներին հաղթեց և ուղարկեց տուն։
Հիմա նույնը կատարվում է նրա հետ, և կանխատեսվում է, որ Բայդենը երկրորդ կառավարություն ձևավորելու մեծ հնարավորություններ չի ունենա։ Թերեւս դա է պատճառը, որ Դեմոկրատական կուսակցության որոշ դեմքեր ի հայտ են եկել որպես նախագահի թեկնածուներ, որպեսզի ներկուսակցական ընտրություններում կարողանան կողմ քաշել Բայդենին։
tert.am
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը:
Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ ծրագրի քաղաքականության, պետք է ստեղծվեր մեծ Թուրքական կայսրությունը, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը համարվում էին հայերը:
tert.am
Իրավիճակն իսկապես հեշտ չէ. Կրեմլը մեկնաբանել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագիրն այլընտրանք չունի։ Մոսկվան կշարունակի նպաստել դրա իրականացմանը։Ինչպես գրում է kommersant.ru-ն, Պեսկովն այսպես է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը:«Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և հիմնականում ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման առնչությամբ։
Ռուսաստանը կշարունակի այդ ուղղությամբ աշխատել Երևանի և Բաքվի հետ։ Իրավիճակն իսկապես հեշտ չէ, այն լրացուցիչ ջանքեր է պահանջում, և որ ամենակարևորն է, այն պահանջում է, որ նշված երկրները հասկանան, որ նշված պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Դմիտրի Պեսկովը։2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սահմանում է, որ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել երթուղու անվտանգությունը երկու ուղղություններով։
armenpress.am
Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությամբ ՌԴ ԱԳՆ-ն մասնավորապես նշել է՝ իրենց լուրջ մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Երևանի և Բաքվի միջև երկխոսության գործընթացում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Ծայրահեղ մտահոգությամբ ենք արձանագրում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և տարաբնույթ միջադեպերի աճը, որոնց արդյունքում պարբերաբար երկու կողմից զոհեր են լինում։ Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի հանրային տարածքում մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։
Ապրիլի 23-ի վերջին իրադարձությունների զարգացման համատեքստում մենք հատկապես շեշտում ենք ցանկացած միակողմի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները՝ անկախ նրանից, խոսքը Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով օգտագործելու փորձերի մասին է»,-ասված է հայտարարությունում:
armenpress.am
Հայ ժողովուրդը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ. Արցախի ԱԳՆ հայտարարությունը
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կանխելու անկարողությունը և անպատժելիությունը, ցավոք, հետագայում հանգեցրին նոր ցեղասպանությունների իրականացման։ Այսօր էլ, այդ դաժան ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ»,-ասված է հայտարարությունում:
Արցախի ԱԳՆ-ից հավելել են՝ Ադրբեջանի ավտորիտար իշխանությունները, Թուրքիայի օժանդակությամբ , շարունակում են հայության դեմ վարել ցեղասպան քաղաքականություն։ Դրա վառ վկայությունն է Թուրքիայի անթաքույց աջակցությունն ու անմիջական մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային։ 44 օր տևած պատերազմի ընթացքում օկուպացվեց Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, իրականացվեցին բազմաթիվ պատերազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների և ռազմագերիների դաժան սպանություններ, գլխատումներ, սպանվածների մարմինների պղծում և այլ անմարդկային արարքներ։
Շարունակելով Արցախի հայաթափման ծրագիրը՝ Ադրբեջանն ավելի քան 4 ամիս շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը՝ կանգնեցնելով նրան բնաջնջվելու կամ հայրենիքը հարկադրաբար լքելու երկընտրանքի առջև։ Միևնույն ժամանակ, իր ցեղասպան քաղաքականությունն առաջ մղելու նպատակով, Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության աչքի առջև և կրկին լիակատար անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում բոլոր հնարավոր միջոցներով խախտել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։
armtimes.com
Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր իրականությունը կանխորոշած ու կանխորոշող ամենաազդեցիկ երևույթն է. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:
«Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,
Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք 20-րդ դարասկզբում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը, և տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր հարգանքի, հիշատակի և խոկումի երթ կիրականացնեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ապրիլքսանչորսյան երթը, թերևս, մեր իրականությունը կանխորոշած ու կանխորոշող ամենաազդեցիկ երևույթն է, մեր պատմության, անցյալի և ապագայի մասին մտածելու մի բացառիկ օր:
Ի՞նչ են մտածում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հաճախ մանկահասակ երեխաների ձեռքերը բռնած քայլող երիտասարդ ծնողները, կամ կյանքի ավելի մեծ փորձառություն ունեցող տատիկներն ու պապիկները: Նրանք, թերևս, խորհում են երկու հարցի շուրջ. ինչո՞ւ Մեծ Եղեռնը տեղի ունեցավ, և ի՞նչ է պետք անել դրա կրկնությունը բացառելու համար:
Հայոց ցեղասպանության պատճառների մասին հարյուրավոր ու հազարավոր աշխատություններ են գրվել, ի հայտ են բերվել բազմաթիվ պատճառներ և շարժառիթներ: Ինչ վերաբերում է նման ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը, դա մեծապես կախված է «պետություն» և «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից:
armtimes.com
Չավուշօղլուն կոշտ կերպով արձագանքել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին հղված ուղերձին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ հղած ուղերձին, որում նա կրկին կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթն ու վերահաստատել երբեք չմոռանալու խոստումը:
«Շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը, նորից հայտնվում են քաղաքական բեմում։ Քաղաքական հայտարարությունները չեն փոխի պատմական իրողությունները: Նրանք, ովքեր փորձում են օգուտ ստանալ՝ հիմնվելով նախապաշարմունքների վրա, կհիշվեն որպես երկերեսանի: Ոչ ոք չի համարձակվի պատմություն սովորեցնել մեծ թուրք ժողովրդին»,- «Թվիթեր»-ում գրել է Չավուշօղլուն։