Մամուլի տեսություն - 25.04.2023
Իրանական որոշ թերթեր անդրադարձել են կրոնական փոքրամասնության ասորի նահատակ Ջանի Բեթ Օշանայի սուրբ մարմնի հուղարկավորությանը և նրան անվանել «Իրանի զավակ»:
Քեյհան օրաթերթ
Սարսափի ողբերգություն ամերիկյան բանտերում, մենախցում սովամահ եղած բանտարկյալներից մինչև միջատների խայթոցից մահ
Հակասանիտարական խցում թերսնման և ջրազրկման պատճառով 28-ամյա ամերիկացի բանտարկյալի մահվան լուրի հրապարակումը և մեկ այլ բանտարկյալի մահվան լուրը միջատի հարձակման հետևանքով հրապարակվելուց հետո հերթական անգամ բացահայտվեց Ամերիկյան բանտերիսարսափելի պայմանները:
35-ամյա սեւամորթ Լաշոն Թոմփսոնը Վրաստանի քաղաքացի էր, Ջոշուա Մաքլեմորը՝ Ինդիանայի 28-ամյա բնակիչ: Այս երկու երիտասարդ ամերիկացիները, ովքեր բանտում էին առանց դատավարության կամ որևե հանցագործության համար մահացել են:
Թոմփսոնը թերսնված էր և բառացիորեն մահացավ միջատների բազմաթիվ խայթոցներից, իսկ շիզոֆրենիայով տառապող Մաքլեմորը մինչև մահ պահվեց ամբողջովին հակասանիտարական խցում։
Վաթանը Էմրուզ օրաթերթ
Իրանի զավակը
Իրանի կրոնական փոքրամասնության ասորի նահատակ Ջանի Բեթ Օշանայի սուրբ մարմինը 38 տարի անց վերջապես կհուղարկավորվի Իսլամշահրում՝ ուրբաթ օրը՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթքից հետո։ Ասորական կրոնի համաձայն՝ եկեղեցու հատուկ ծրագիրը կանցկացվի ուրբաթօրյա աղոթքից հետո Ս. Հովհանես եկեղեցում, իսկ նահատակ Ջանի Բեթ Օշանայի մարմինը կտեղափոխվի Իսլամշահր՝ հուղարկավորելու համար։
Մի քանի ամիս առաջ քննչական ուժերը զննել են նահատակ Ուշանայի մարմինը և արագ պարզել նրա ինքնությունը ԴՆԹ-ի թեստի միջոցով, սակայն այս նահատակի և իր նման այլ նահատակների տարբերությունն այն էր, որ նրա ընտանիքի անդամներից ոչ ոք չկար։
Դոնյայե Էղթեսադ օրաթերթ
Երկրաշարժից հետո Թուրքիայի տնտեսական ճգնաժամը
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը տխուր տնտեսական հետևանքներ է բերել երկրի տնտեսության համար, իսկ Անկարայի վերջին քաղաքական անկայունությունը նաև բազմաթիվ կասկածների տեղիք է տվել երկրի տնտեսական ապագայի վերաբերյալ։
Երկրաշարժից տուժած այս երկրի ֆոնդային շուկայի և պարտատոմսերի վիճակը անհանգստացրել է ներդրողներին, և խնդիրների լուծման վերաբերյալ լավատեսական կանխատեսումներ չկան։
Մյուս կողմից, Թուրքիայի ենթակառուցվածքներին հասցված վնասը խոստանում է Թուրքիայի բյուջեի սահմանափակում, ինչը կարող է հանգեցնել խիստ գնաճի։
Էթեմադ օրաթերթ
ՌԴ նախագահականի պարզաբանումները Պուտինի նմանակի մասին
Պուտինի մասին խոսակցություններին ի պատասխան՝ ՌԴ նախագահական պալատի խոսնակն ասել է. «Պուտինն ակտիվ է եղել և կա և երբեք չի թաքնվել որևէ ապաստարանում»։
Նա հավելել է. «Պուտինի նմանակի մասին հայտարարությունները սուտ են, նախագահը եղել է և գործում է։ Պուտինի առողջությունն այն է, ինչ ցանկանում եք աղոթել ինքներդ ձեզ համար»:
tert.am
Պատգամավորները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցի բարձրացման անհրաժեշտությունը:
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովը։
Հայաստանում առաջին անգամ գտնվող պատգամավորը եղել է Սյունիքի մարզում, տեղում ծանոթացել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու եւ միջանցքը պաշտոնապես արգելափակելու աշխատանքներին:
Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետեւողական իրագործմանը: Խորհրդարանականը նաեւ իրազեկել է եվրոպացի գործընկերոջը, որ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն իսկ հրապարակայնորեն առաջարկում են ԼՂ բնակչությանը ստանալ ադրբեջանական անձնագրեր:
Զրուցակիցները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում հարցի բարձրացման անհրաժեշտությունը:
tert.am
Երևանում բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող
Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց Երևանի սրտում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող:
Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեվորգյան, Պետրոս Տեր Պողոսյան. 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև այս հուշարձանի միջոցով, որը հարգանքի տուրք, յուրօրինակ խոնարհում ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության պատգամ է:
Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ, քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Հարկ է նշել, որ հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները»,-ասված է հաղորդագրության մեջ:
tert.am
Բաքուն Երևանից պահանջում է 8 պայմանի կատարում, այդ թվում ՝ 8 սահմանամերձ գյուղի վերադարձ. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը «պետք է կատարի» (չակերտները՝ Tert.am) ութ պայման։ Այս պայմանների մասին նա հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ, փոխանցում է interfax.az-ը:«Փաստերը խեղաթյուրելու, միջազգային փաստաթղթերը սխալ մեկնաբանելու, միջազգային հանրությանը մոլորեցնելու և թշնամանք ու ատելություն հրահրելու վրա ժամանակ վատնելու փոխարեն՝ Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի դեռևս օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը, դադարեցնի և ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից, վերջ դնի ականային ահաբեկչությանը, լույս սփռի հակամարտության ընթացքում անհայտ կորած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը և բարեխղճորեն բանակցի խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ»,- ասել է Ալիևը։
tert.am
ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն, պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված անցակետին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հավանբական խաղաղության պայմանագրի կնքմանը:
«Ադրբեջանը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը, անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաև ԵՄ-ի Ժոզեֆ Բորելը (Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ) իրենց մտահոգություններն են հայտնել այս առնչությամբ։Հետաքրքիր է, որ բոլոր այս 3 երկրները և ԵՄ-ն կողմերին կոչ են անում համաձայնության գալ և խաղաղության պայմանագիր կնքել։ Այստեղ մի կարևոր հարց է առաջանում, եթե Ադրբեջանը շարունակաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, ապա որո՞նք են Հայաստանի երաշխիքները, որ (Ադրբեջանը) չի խախտի նաև ստորագրված խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հանրության նույն անդամները՝ ԱՄՆ-Ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն, պատրա՞ստ են երաշխավորել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի կատարումը», - գրել է Մարուքյանը։
armtimes.aom
Ադրբեջանի գործողությունները ԼՂ հայությանը վերացնելուն նպատակաուղղված քայլեր են. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
Ապրիլի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը․ Արդյունավետ բազմակողմանիությունը ՄԱԿ կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով» (Maintenance of international peace and security: Effective multilateralism through the defense of the principles of the UN Charter) թեմայով։
Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ՄԱԿ-ի անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ։
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, իր ելույթում անդրադառնալով հայ ժողովրդի համար ապրիլի 24-ի խորհրդին, ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության փաստը վկայում է նաև, որ ամուր բազմակողմ կառույցների բացակայության և միջազգային կանոնակարգի ճգնաժամի պայմաններում կարող են տեղի ունենալ ամենասարսափելի ոճրագործությունները։
Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները և միջազգային իրավունքի ու միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարումները՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ, նախորդ տարվա դեկտեմբերից սկսած, Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և հրաժարվում է իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի վճիռը։