Մամուլի տեսություն – 26.04.2023
Փափուկ պատերազմում Իրանի երկարատև քայլերից և մշակութային ներխուժմանը հակազդելուց հետո՝ Արևմուտքն անհանգստացած է, որ Իրանը կդառնա համակարգչային խաղերի արտադրության կենտրոն:
Քեյհան օրաթերթ
Սիոնիստ ավագ սպա. բանակի զինվորների 42%-ը հոգեկան խանգարումներ ունեն
Այն բանից հետո, երբ բանակի բարձրաստիճան հրամանատարները հայտարարեցին, որ Նեթանյահուի կաբինետի դեմ ընդդիմությունը տարածվել է նաև ռազմական ոլորտում, և այդ տարաձայնությունները ստիպել են որ որոշ զինվորների և սպաների լքեն իրենց պաշտոնները կամ մտածեն բանակից ընդմիշտ հեռանալու մասին, այժմ կան այլ նորություններ, որոնք վկայում են որ իսրայելցի զինվորների 42%-ը հոգեկան խանգարումներ ունի։
Ջամե Ջամ օրաթերթ
Ծանր հարված պատմվածքների պատերազմում
Իրանում արտադրվող խաղերի վրա բազմաթիվ մեդիա հարձակումները վկայում են նրա ճշգրիտ և արդյունավետ թիրախավորումը ներքին և միջազգային ասպարեզում, ինչը ցույց է տալիս Իրանի երկար ու հզոր քայլերը համակարգչային խաղերի արտադրության ոլորտում, ինչը կարող է վկայել երկրի հանձնառու և փորձագիտական ուժերի՝ տեղական խաղերի արտադրության մեջ ունեցած կարողությունների մասին։
Իրանն այն երկրներից է, որը հատկապես Ամերիկայի մշակութային հարձակման և համակարգչային խաղերով փափուկ պատերազմի ճակատում է։ Եթե մի կողմ թողնենք այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են 300 և Արգոն, որոնք ցույց են տալիս Իրանի խեղաթյուրված պատկերը, ապա վերջին տարիներին Ամերիկայի կողմից ստեղծվել են բազմաթիվ հակաիրանական համակարգչային խաղեր։
Վաթանը Էմրուզ օրաթերթ
Նոր սկանդալ
Չնայած դեմոկրատների ընդդիմությանը և հարցումներում ամերիկացիների 70%-ի բացասական քվեարկությանը, Ջո Բայդենը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
2020 թվականի նախընտրական քարոզարշավի առաջին օրերին Բայդենը հայտարարեց, որ «դա կամուրջ կլինի Ամերիկայի դեմոկրատ առաջնորդների նոր սերնդի համար, որը շուտով կգան աշխատանքի և կստանձնեն երկրի ղեկը»։ Միացյալ Նահանգների 80-ամյա նախագահը երեկ հայտարարեց, որ մտադիր չէ իր տեղը զիջել Դեմոկրատական կուսակցությունից ընտրական մյուս թեկնածուներին և նախատեսում է առաջադրվել նաև 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Բայդենի թեկնածության հայտարարությունը այն իրավիճակում է, երբ, ըստ հարցումների, ամերիկացիների մոտ 70%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղու վրա է, և որ 80-ամյա Բայդենը չպետք է լինի նախագահական ընտրությունների թեկնածու։ Մյուս կողմից՝ մարդկանց 60%-ը կարծում է, որ Թրամփը չպետք է թեկնածու լինի։
Էթելաաթ օրաթերթ
Ռուսաստան. Մենք Ամերիկայի հետ ուղղակի պատերազմի շեմին ենք
ՌԴ ԱԳՆ-ի զենքի չտարածման և սպառազինությունների վերահսկման բաժնի տնօրենը զգուշացրել է, որ Ռուսաստանն և ԱՄՆ-ն՝ որպես երկու միջուկային տերություններ, նրանց միջև ուղղակի հակամարտության վտանգը մեծանում է։
Վլադիմիր Երմակովն ընդգծել է, որ իրավիճակի բարելավման համար ԱՄՆ-ն պետք է անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկի լարվածությունը նվազեցնելու և Ռուսաստանի անվտանգության դեմ թշնամական ճանապարհից հրաժարվելու ուղղությամբ։
news.am
Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է Հաագայի դատարան
Լաչինի միջանցքի մուտքի մոտ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, NEWS.am-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:
news.am
Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ մանրամասները. ՀՀ ԱԳՆ
Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Նշենք, որ մենք հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ հանդիպում սպասվում է:
«Խնդրի շուրջ հստակության պարագայում հանրությունը, ինչպես եւ նախկինում, պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշել են ԱԳՆ-ից:
Հիշեցնենք, որ հայկական կողմը առաջարկել էր հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ըստ գերատեսչության՝ այդ շրջանում ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը փակ պահվող Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն էր:
news.am
Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է Հաագայի դատարան
Լաչինի միջանցքի մուտքի մոտ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, NEWS.am-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները եւ շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը: news.am Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ մանրամասները. ՀՀ ԱԳՆ Ռուսական կողմի հետ քննարկվում են դեկտեմբերին հետաձգված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման անցկացման հստակ ժամկետները եւ հանդիպման մանրամասները: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Նշենք, որ մենք հետաքրքրվել էինք՝ արդյո՞ք ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ հանդիպում սպասվում է: «Խնդրի շուրջ հստակության պարագայում հանրությունը, ինչպես եւ նախկինում, պատշաճ կերպով կտեղեկացվի»,- նշել են ԱԳՆ-ից: Հիշեցնենք, որ հայկական կողմը առաջարկել էր հետաձգել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Ըստ գերատեսչության՝ այդ շրջանում ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը փակ պահվող Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման եւ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն էր:
news.am
Անցակետին Արեւմուտքի արձագանքի բացակայությունը կարող է դրդել Բաքվին շարունակել հրադադարի ռեժիմի խախտումը․ Stratfor
Stratfor վերլուծական կենտրոնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինում ապօրինի անցակետի տեղադրմանը։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաբնակ տարածքին կապող միակ ճանապարհին, անցակետ է տեղադրել, հաջորդ օրը հաղորդել է Eurasianet.org-ը։ Արեւմտյան շատ կառավարություններ եւ քաղաքական գործիչներ դատապարտել են այդ քայլը եւ կոչ արել դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին: Ճանապարհը փակ է 2022 թվականի դեկտեմբերից, սակայն անցակետի ստեղծումը ցույց է տալիս Բաքվի ակնհայտ մտադրությունը՝ խստորեն կարգավորել Լեռնային Ղարաբաղի ապագա բոլոր մուտքերն ու ելքերը։ Իրադարձությունների նման զարգացումը կարող է խաթարել 2020 թվականի հայ-ադրբեջանական հրադադարի համաձայնագիրը, քանի որ Լաչինի ճանապարհը պետք է գտնվեր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, եւ Բաքուն համաձայնել է «երաշխավորել» դրա երկայնքով երկու ուղղություններով երթեւեկությունը։
Անցակետին Արեւմուտքի նշանակալի արձագանքի բացակայությունը կարող է դրդել Բաքվին շարունակել հրադադարի ռեժիմի բռնի խախտումները: Բացի այդ, ադրբեջանական անցակետը տեղակայված է ռուս խաղաղապահների բազայի հարեւանությամբ, որոնք պետք է ճանապարհը բաց պահեն, ինչն էլ ավելի է խաթարում Ռուսաստանի եւ նրա խաղաղապահ զորակազմի վստահությունը 2020 թվականի հրադադարի համաձայնագրի պահպանման նկատմամբ: Ապրիլի 25-ին գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը դարձել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարը՝ փոխարինելով գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի հունվարից: Փետրվարի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ «այնտեղ (Լաչինի միջանցքում) որեւէ անցակետի ստեղծում չի նախատեսվում»։
tert.am
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր: