Մամուլի տեսություն – 27.04.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198334-Մամուլի_տեսություն_27.04.2023
Իրանական որոշ մամուլներ քննարկել եմ Հաագայի դատարանում Հայաստանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության և կովկասյան տարածաշրջանում այս երկու երկրների միջև լարվածության սրման հետևանքներն։
(last modified 2026-04-17T10:02:02+00:00 )
Ապրիլ 27, 2023 13:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 27.04.2023

Իրանական որոշ մամուլներ քննարկել եմ Հաագայի դատարանում Հայաստանի բողոքն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության և կովկասյան տարածաշրջանում այս երկու երկրների միջև լարվածության սրման հետևանքներն։

Քեյհան օրաթերթ

Նահատակ՝ Ջանի Բեթ Ուշանայի վերջին հրաժեշտի արարողությունը

Տեղի ունեցավ ասորի նահատակ Ջանի Բեթ Ուշանայի վերջին հրաժեշտի արարողությունը,որի մասունքները 38 տարի անց հայտնաբերվել և նույնականացվել են: Արարողությանը ներկա էին մեծ թվով մարդիկ, նահատակի որոշ ծանոթներ, ինչպես նաև ասորի  կրոնական հոգևորականներ և պաշտոնյաներ։

Նահատակ Ջանի Բեթ Ուշանան Իրանի կրոնական փոքրամասնությունների նահատակներից է, ով Տիգրիսի արևելքում Բադրի գործողության ժամանակ զոհաբերել է իր կյանքը երկրի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար և նահատակվել։

  Նա   անհայտ նահատակների թվում էր, մինչև որ վերջապես, 38 տարի անց, ԴՆԹ-ի միջոցով ճանաչվեց ասորի նահատակի սուրբ մասունքներն։

Տարիներ առաջ, գերագույն առաջնորդը հանդիպեց այս հարգելի նահատակի ընտանիքին, և այս հանդիպումից  հատվածները տպագրվեցին «Քրիստոս Ղադրի գիշերը» գրքում։

Էթելաաթ օրաթերթ

Հայաստանի բողոքն Հաագաին՝ ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության

 

Հայաստանը բողոք է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհի վրա անցակետ տեղադրելու  համար, որը ճանաչված է որպես Լաչինի միջանցք։ Այս անցակետը ստեղծվել է անցած կիրակի օրվանից։ Խորհրդային Միության փլուզումից հետո երկու երկրները երկու անգամ պատերազմել են Լեռնային Ղարաբաղի համար, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի Հանրապետության մաս, բայց հիմնականում բնակեցված է հայերով:

Ջավան օրաթերթ

24-ժամյա կիբեր հարձակում զավթիչների վրա - Նեթանյահուի կայքէջը կոտրելուց մինչև կես միլիոն սիոնիստների տեղեկության գողանալը

 

Սիոնիստական ռեժիմի մեծ թվով կայքեր այս ռեժիմի տարբեր հատվածներում վերջին քսանչորս ժամվա ընթացքում կիբերհարձակումների թիրախ են դարձել, ինչը ցույց է տալիս նրա կիբերանվտանգության խոցելիությանը:

Վաթաե Էմրուզ օրաթերթ

Խնդրել Պուտինի ընկերին

 

Սի Ցզինպինի հետ Մակրոնի վերջին հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը զանգահարել է Չինաստանի նախագահին և խնդրել Պեկինին միջնորդել պատերազմը դադարեցնելու համար։

Ուկրաինայի նախագահը Twitter-ում հայտնել է Չինաստանի նախագահի հետ «օգտակար» զրույցի մասին։ Իր թվիթում Սի Ծինփինի հետ զրույցից հետո Զելենսկին հայտարարել է նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպան նշանակելու մասին։ Նա իր թվիթում գրել է. «Ես երկար և օգտակար հեռախոսազրույց ունեցա Սի Ցզինպինի հետ։ Կարծում եմ, որ այս շփումը, ինչպես նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը ուժեղ խթան կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը»։

armenpress.am

Մոսկվան Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար գործադրում է անհրաժեշտ ջանքերը. Զախարովա

 

Ռուսաստանն անհրաժեշտ ջանքերն է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:

«Ռուսաստանը հստակ ձևակերպել է իր դիրքորոշումը ՌԴ արտգործնախարարության՝ ապրիլի 24-ի հայտարարությունում: Ներկայում ինչպես տեղում ռուսական խաղաղապահ զորակազմի գծով, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման և 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններին վերադառնալու համար»,-ասել է դիվանագետը:

Զախարովան հավելել է, որ Մոսկվան «սկզբունքայնորեն կարևոր է համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի լուծումների որոնման գործում»:

armenpress.am

ԼՂ-ն հայության նոր կառափնարանի վերածելու Ադրբեջանի ջանքերը պետք է կասեցվեն. Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու պայմաններում անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց  կառավարության նիստում իր ելույթում

Վարչապետը շեշտեց, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը:

«Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն: Եվ սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում: Որպես առաջին քայլ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»,-ասաց Փաշինյանը:

tert.am

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Զախարովա

 

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել։ Կոնկրետ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ»,- ասել է նա։

tert.am

Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը

 

Հայաստանը մերժել է Լաչինի ճանապարհի զուգահեռ վերահսկողության առաջարկը. նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ մամուլի ասուլիսում:

«Նախագահի անում է ադրբեջանական կողմի բազմաթիվ առաջարկներ։ Դրանցից մեկը Լաչինի ճանապարհին թափանցիկ ռեժիմ ապահովելն է։ Սակայն հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։

Լաչինի ճանապարհին թափանցիկ հսկողություն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը համապատասխան քայլեր է ձեռնարկել անցակետի գործառույթ մտցնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղությամբ՝ քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների համար», - ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։

news.am

Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն․ ԱԽ քարտուղար

 

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը եւ այնտեղ գտնվում են ռուս խաղաղապահները: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքը ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին եւ այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է ՌԴ-ն: Իհարկե, կարող են տարբեր մեղադրանքներ, հայտարաություններ լինեն, բայց  իրականությունը սա է եւ, բնականաբար, ՌԴ-ն պետք է գործի, որովհետեւ 120 հազար հայեր, որոնք գտնվում են ԼՂ-ում էթնիկ զտման չենթարկվեն, որովհետեւ այս գործողությունների միակ նպատակը ԼՂ-ում էթնիկ զտում կատարելն է, դրա մասին ադրբեջանական հանրությունն է խոսում, որոշակի չափով նաեւ պաշտոնական մակարդակով՝ վերջնագրեր ներկայացնելով ԼՂ-ում ապրող հայերին եւ ՌԴ-ն պետք է գործի»,-ասաց նա:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ եթե բանակցությունների միջոցով խնդիրը չի լուծվում, ՌԴ-ն պետք է քայլեր ձեռնարկի:

news.am

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել

 

Ապրիլի 25-ին ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար, ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ավելի վաղ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ղեկավարում էր գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը։

«2023 թվականի ապրիլի 25-ից ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը նշանակվել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար»,- ասվում է հաղորդագրության մեջ։