Մամուլի տեսություն - 02.05.2023
Երեկ՝ երկուշաբթի, Աշխատավորների միջազգային օրվան, Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում, զանգվածային բողոքի ցույցերը դաժանորեն ճնշվել են ոստիկանության կողմից։
Քեյհան օրաթերթ
Մեծ գործադուլ Անգլիայում և միլիոնավոր երթ Ֆրանսիայում
Աշխատանքի միջազգային օրվան՝ Ֆրանսիայում և Անգլիայում միլիոնավոր մարդիկ դադարեցին աշխատել և երթի դուրս եկան՝ ի նշան տնտեսական վատ պայմանների դեմ։ Միայն Ֆրանսիայում փողոց է դուրս եկել մեկ միլիոն հինգ հարյուր հազար մարդ, Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փարիզում և մի շարք այլ քաղաքներում ոստիկանությունը դաժանորեն ճնշել է ցուցարարներին։ Վերջին մեկ տարվա ընթացքում ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը Եվրոպային գրեթե սննկացրել է։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Համագործակցություն Իրաքից Ամերիկայի արտաքսման համար
Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքական ռազմավարական ծրագրի կարևորագույն հարցերից մեկը, որն ընդգծվում է մուսուլման և հարևան երկրների հետ հարաբերությունների հարցն է՝ շեշտելով տնտեսական խնդիրնը։ Իրաքը Իսլամական Հանրապետության հետ ավելի քան 1400 կիլոմետր ընդհանուր սահման ունի և այս առումով կարող է զգալի դերակատարություն ունենալ։
Նկատի ունենալով, որ Արևմտյան Ասիայի որոշ տարածկներում դեռևս կա ԻԼԻՊ-ի և ահաբեկչական շարժումների ստեղծման և ավելանալու հնարավորություններ, Իրանի և Իրաքի երկու երկրների համագործակցությունը միանշանակ կարող է արդյունավետ լինել այդ ահաբեկիչների դեմ պայքարում։
Էթելաաթ օրաթերթ
Ալ-Քազեմիին կանչել են հարցաքննության նահատակներ Սոլեյմանիի և Ալ-Մոհանդիսի սպանության գործով
Իրաքի դատախազությունը հայտարարել է այս երկրի նախկին վարչապետ Մուստաֆա Ալ-Քազեմիին կանչելու մասին՝ հետաքննելու նրա դերը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մահդի Ալ-Մոհանդիսիի, ինչպես նաև նրանց ընկերների սպանության մեջ։
Այս առումով Իրաքի դատախազությունը նախաձեռնել է հրամանատարների սպանությանը մասնակցելու գործով Իրաքի նախկին վարչապետ Մոսթաֆա Ալ-Քազեմիի դեմ դատախազական կոմիտե ստեղծելու ծրագիր և նրան կանչել է դատարան։
Էթեմադ օրաթերթ
Իսրայելական բանակը չեղյալ է հայտարարել Գազայի հետ սահմանին զորավարժությունները
Եբրայերեն աղբյուրները հայտարարել են, որ իսրայելական բանակը գերի Խիզր Ադնանի նահատակությունից հետո գտնվում է լիարժեք պատրաստության մեջ՝ վախենալով լարվածության սրումից և Գազայի հատվածում դիմադրության խմբերի հետ հնարավոր կոնֆլիկտից։
Իսրայելի բանակը նույնպես չեղյալ է հայտարարել զորավարժությունները Գազայի մերձակայքում։
Հաղորդվում է, որ այս պաղեստինցի բանտարկյալի նահատակության մասին հայտարարությունից հետո Գազայից երեք հրթիռ է արձակվել սիոնիստական բնակավայրերի ուղղությամբ, իսկ դրանից հետո հնչել են նախազգուշական ազդանշաններ։
tert.am
Կան կարգավորման հիմքերը քայքայող տարբեր փորձեր, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ. Կրեմլը՝ Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին
Կրեմլը կարծում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է interfax.ru-ն:«Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր զարգացումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումներն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։Պեսկովի խոսքով՝ «առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը, համապատասխանաբար, առայսօր այդ եռակողմ փաստաթղթերը բացարձակապես այլընտրանք չունեն»։Միաժամանակ, ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, «ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս հիմքի վրա կարգավորմանը, կարելի է ողջունել»։«Բայց մենք նաև գիտենք, որ կան կարգավորման հիմքերը քայքայող տարբեր փորձեր, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում խոսքը առաջինի մասին է»,- ասել է Պեսկովը։
tert.am
Ադրբեջանցիներն ականապատում են իրենց դիրքերի հարևանությամբ գտնվող, բայց արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, գողություններ են անում․ «Թաթոյան» հիմնադրամ
Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ Սյունիքում ադրբեջանցի զինծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները։ Այս մասին հայտարարություն է տարածել իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։
«Փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։ Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը», - ասված է հայտարարության մեջ։
«Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի խոսքով՝ ադրբեջանցիները կրակոցներ են արձակում գյուղի հարևանությամբ գտնվող դիրքերից՝ դրանով իսկ փորձելով ահաբեկել մարդկանց։
«Մարդիկ զրկվել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողոտարածքները, վարելահողերը, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից»,- շեշտեց Թաթոյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիներն ականապատում են իրենց դիրքերի հարևանությամբ գտնվող, բայց արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի հատվածները, ինչպես նաև գողություններ են անում՝ այդ թվում գողանալով խոշոր եղջերավոր կենդանիներ։
tert.am
Ադրբեջանը Լաչինի միջանցքի անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել
Ադրբեջանն Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ ապօրինաբար տեղադրած անցակետում ռենտգեն-սքաներներ է տեղադրել։ Այս մասին հայտնում է minval.az-ը: Խոսքը Smiths Detection ընկերության սարքավորումների մասին է:Նշվում է, որ այս ընկերության սկաներները ժամանակակից բազմատեսակ ռենտգեն համակարգեր են ձեռքի ուղեբեռում պինդ և հեղուկ պայթուցիկ նյութերի ավտոմատ հայտնաբերման համար:Հիշեցնենք, որ Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանավորվածությունները, ապրիլի 23-ին անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։
armtimes.am
ՀՀ-ն երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից որևէ մետր զիջելուն. Եղոյանը՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին
«ՀՀ-ն երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից որևէ մետր զիջելուն։ «Զանգեզուրի միջանցք»-ը Ադրբեջանն է ուզում, բայց էքստրատերիտորիալ միջանցք ՀՀ-ի տարածքից չի կարող տրվել»:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ արձագանքելով հարցին, թե ԱՄՆ-ում ընթացող բանակցությունների հարցերի շրջանակներում կա՞ն սուր հարցեր, ինչպիսին է «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված հարցը:
Հարցին՝ իսկ հայկական կողմը պատրա՞ստ է որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ-ի տարածքում, պատգամավորը շեշտեց, որ բանակցություններում նաև այդ հարցն է քննարկվում։
Հիշեցնենք՝ մայիսի 1-ին ԱՄՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:
news.am
Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունները այլընտրանք չունեն
Ղարաբաղում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր, բացի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ պայմանավորվածություններից, չկան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծումը եւ ինչ-որ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումը, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր են այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին։ Այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեին կարգավորմահը, դեռ չկան», - ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ այս եռակողմ փաստաթղթերը դեռ այլընտրանք չունեն։
«Իհարկե, ողջունելի է ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս հիմքի վրա կարգավորմանը, բայց մենք նաեւ գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք խարխլում են կարգավորման հիմքերը, որոնք հետագայում կարող են արդյունք չտալ։ Հուսանք, որ այս դեպքում խոսքը առաջին դեպքի մասին է»,- հավելել է Պեսկովը։