Մամուլի տեսություն – 03.05.2023
Ֆրանսիան ականատես է եղել մեծ արյունալի ցույցերի ընդդեմ Մակրոնի կառավարության, Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Ցույցեր, որոնք վերածվեցին բռնության՝ ոստիկանական ուժեղ բռնաճնշումների հետևանքով:
Քեյհան օրաթերթ
Ֆրանսիայում քաղաքացիական պատերազմ է: Հարյուրավոր ոստիկաններ և ցուցարարներ վիրավորվել են
Ֆրանսիան ականատես է եղել մեծ արյունալի ցույցերի ընդդեմ Մակրոնի կառավարության Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Ցույցեր, որոնք վերածվեցին բռնության՝ ոստիկանական ուժեղ բռնաճնշումների հետևանքով: Ինչպես գրել է ֆրանսիական «Humanite» թերթը, երկրի 300 վայրերում անցկացված այս ցույցին ներկա է եղել առնվազն 2 միլիոն 300 հազար մարդ։
Երկուշաբթի օրը Ֆրանսիան ականատես եղավ մարդկանց զայրույթի պայթյունին ընդդեմ Մակրոնի կառավարության բռնակալության՝ խնայողության ծրագրերն առաջ տանելու, հատկապես կենսաթոշակային տարիքը 62-ից 64 տարեկան բարձրացնելու ծրագրի, որը, չնայած ժողովրդի ավելի քան 70 տոկոսի հակազդեցությանը, Մակրոնն օգտագործել է իր արտակարգ լիազորությունները՝ այն օրենք դարձնելու համար, ինչն էլ ավելի է զայրացրել արհմիություններին։
Ջավան օրաթերթ
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի զինվորները ձեռքերը ձգանի վրա դրած պատրաստ վիճակում են
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն ասել է. «Եթե թշնամին սխալվի, մենք ամենակարճ ժամկետում հզորությամբ կհարվածենք նրան»։
Բանակի ցամաքային զորքերի հրամանատար բրիգադի գեներալ Քյոմարս Հեյդարին, Քերմանշահ նահանգում գտնվող Շահիդ Նիքխահի 281-րդ զրահապատ բրիգադի տարբեր հատվածներ այցելելուց հետո մատնանշել է զինված ուժերի բարձր մարտական պատրաստվածությունը և ասել. «ԻԻՀ զինվորները պատրաստ են եռանդով պաշտպանել Իրանի սահմանները»:
Էթելաաթ օրաթերթ
Թուրքիայի նախագահական ընտրությունները հասավ երկրորդ փուլ
Optimar հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները, հավանաբար, կհասնի երկրորդ փուլ, և հավանական արդյունքը կլինի Թուրքիայի գործող նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հաղթանակն՝ այս երկրի ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ։ Հյուրիեթ թերթը, մատնանշելով այս հարցման արդյունքները, հայտարարել է, որ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կհավաքի ձայների 54,4 տոկոսը, իսկ Քըլըչդարօղլուն՝ 48,6 տոկոսը։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Ամերիկյան լրտեսությունը ընդեմ Գերմանիայի պաշտպանության նախարարության անձնակազմին - Վաշինգտոնը կրկին դավաճանել է գերմանացիներին
Այս օրերին նոր ու հակասական լուրեր են լսվում Վաշինգտոնի անվտանգության ու քաղաքական դաշնակիցների ու գործընկերների նկատմամբ ԱՄՆ-ի կուլիսային դավաճանությունների մասին։ Անցած տարիներին ամերիկյան լրտեսության մասին բազմաթիվ ապացույցներ են հրապարակվել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան և նույնիսկ նրա մերձավոր դաշնակիցներից, ինչպես օրինակ սիոնիստական ռեժիմը, սակայն այժմ այդ լրտեսությունները դարձել են շարունակական և ընդունված գործընթաց։ Ամերիկյան անվտանգության կազմակերպությունները, և այս հարցը հանգեցրել է արևմտյան դերակատարների և ամերիկյան դաշնակիցների զայրույթին:
armenpress.am
ՌԴ-ն Ուկրաինային մեղադրել է Կրեմլի վրա հարձակման փորձի մեջ, Կիևը հերքել է իր առնչությունը միջադեպին
Կիևը փորձ է ձեռնարկել անօդաչու թռչող սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հաջողությամբ հետ է մղվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
«Այսօր գիշերը Կիևի վարչակարգը փորձ է կատարել անօդաչու թռչող սարքերով հարված հասցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի Կրեմլի նստավայրին», - արձանագրել են Կրեմլում։
ՌԴ ղեկավարի մամուլի ծառայության տվյալներով՝ «երկու անօդաչու թռչող սարքեր նշանառության տակ են վերցրել Կրեմլը»։
«Զինվորականների և հատուկ ծառայությունների կողմից ռադիոտեղորոշման պայքարի համակարգերի կիրառմամբ ժամանակին ձեռնարկված գործողությունների շնորհիվ սարքերը դուրս են բերվել շարքից», - ընդգծել են Կրեմլում։
Նշվում է, որ բեկորների ընկնելու հետևանքով Կրեմլի տարածքում տուժածներ չկան, նյութական վնաս չի պատճառվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել և շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:
Կրեմլն այս գործողությունները գնահատում է որպես ծրագրված ահաբեկչական գործողություն և մահափորձ Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ Հաղթանակի օրվա նախօրեին։
Կիևը հերքել է ԱԹՍ-ներով հարձակմանն իր առնչությունը: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը BBC-ին հայտնել է, որ «Կիևի նպատակը գրավված տարածքների ազատագրումն է, ոչ թե Մոսկվան»:
Ըստ Reuters-ի՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էլ հայտնել է, որ Կրեմլի վրա հարձակումը ոչինչ չէր փոխի մարտի դաշտում և «կհրահրեր Ռուսաստանին ավելի արմատական գործողությունների դիմել»:
Tert.am
Քանի դեռ չունենք տևական խաղաղություն, նշանակում է՝ ինչ-որ մեկը բավարար ջանքեր չի գործադրում, ով է այդ ինչ-որ մեկը, այլ հարց է․ Նիկոլ Փաշինյան
Միջազգային ռազմավարական իրադրությունը ուղիղ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության վրա, մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադրությունն էլ իր հերթին ազդեցություն է ունեցել միջազգային ռազմավարական իրադրության վրա։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ռազմավարական գնահատականը, եթե կարճ ձևակերպենք, ապա կարող ենք ասել, որ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են, կամ դեֆորմացված են, ինչը նշանակում է, որ մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների հետ։ Այն համակարգը, որը ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունը և կայունությոնը մեր տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ։ Մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել կամ այդ դեֆորմացիայի բերած արտահայտությունները հարթել»,- ասաց նա։
Փաշինյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչը կամ ով կարող է երաշխավորել ՀՀ անվտանգությունը։
«Անվտանգությունը կարող է ապահովել համապարփակ խաղաղությունը, հարցը, թե ով է, որ կարող է ապահովել մեր անվտանգությունը, ինքնին սխալ է, որովհետև, եթե ապահովողը ով է, դա նշանակում է, որ անվտանգային սպառնալիքը իրականում մեծ է ու եթե կառավարվում է, ապա արվում է ժամանակավորապես։ Խորքային ռազմավարական առումով անվտանգություն կարող է ապահովել խաղաղությունը։ Արդյո՞ք իրատեսական է խաղաղությունը կամ հնարավոր է այն։ Այո, խաղաղությունը հնարավոր է, բայց պետք է դետալացված արձանագրել, թե ինչպես է այն հնարավոր»,- ասաց Փաշինյանը։
Վերջինս ընդգծեց, որ այդ հարցում կա երկու կոմպոնենտ՝ քաղաքական կամք խաղաղության հասնելու համար և խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասները։
«Ակնհայտ է, որ մենք խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք, խնդիրն այն է, թե ինչքանով մեզ կհաջովի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել ՀՀ-ի ու ՀՀ ժողովրդի համարն։ Մեր խնդիրն է կարողանալ իրատեսությունը, ընդունելիությունը ու հարցի հետ կապված է մոցիաները հնարավորնս բալանսավորել։ Քանի դեռ մենք չունենք տևական խաղաղություն, դա նշանակում է, որ ինչ-որ մեկը բավարար չափով ջանքեր չի գործադրում, ու ով է այդ ինչ -որ մեկը, այլ հարց է։ Մենք ապրում ենք գլոբալ անորոշությունների ժամանակաշրջանում ու մեր անորոշությունները դրանից դառում են կրկնակի։ Մենք ականապատ դաշտի միջոցով ենք քայլում ու ինչքան քայլում ենք այդ դաշտի միջով, այնքան ականները ավելի խտանում են»,- ասաց Փաշինյանը։
Armenpress.am
Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա
Վլադիմիր Զելենսկին չհայտարարված այցով ժամանել է Ֆինլանդիա: Ըստ երկրի նախագահի գրասենյակի՝ այսօր Ֆինլանդիայում կանցկացվի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Ավելի վաղ հանդիպմանը Զելենսկիի մասնակցության մասին չի հայտարարվել։
«Նախագահ Նիինիստյոյի և նախագահ Զելենսկիի միջև պաշտոնական բանակցությունների ընթացքում կքննարկվեն հանուն պաշտպանության Ուկրաինայի պայքարի և Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցերը, երկու երկրների երկկողմ հարաբերությունները և համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Օրվա երկրորդ կեսին Նիինիստյոն կանցկացնի Հյուսիսային Եվրոպայի երկրների և Ուկրաինայի գագաթնաժողովը, որին կմասնակցեն Զելենսկին, ինչպես նաև Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոտիրը:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ գագաթնաժողովում քննարկվելու են Հյուսիսային Եվրոպայի երկրների կողմից Ուկրաինային ցուցաբերվող հետագա աջակցությունը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացումը և արդարացի խաղաղություն հաստատելու Ուկրաինայի նախաձեռնությունը։
News.am
Ալիեւն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների բանակցություններում առաջընթացի հույս ունի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները գոնե տեսանելի առաջընթաց կգրանցեն։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Հույս ունեմ, որ բանակցությունները Վաշինգտոնում եթե արդյունքներ չբերեն էլ, ապա գոնե տեսանելի առաջընթաց կունենան»,- չորեքշաբթի ասել է Ալիեւը օկուպացված հայկական Շուշիում ընթացող միջազգային գիտաժողովում։