Մամուլի տեսություն – 04.05.2023
Ամերիկյան «National Interest» հրատարակությունը իր զեկույցում, անդրադառնալով Իրանի ներկքին հզոր պաշտպանական արդյունաբերությանը գրել է. «Պատժամիջոցները անկարող են կանգնեցնել Իրանի անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը»։
Քեյհան օրաթերթ
National Interest. Պատժամիջոցները անկարող են կանգնեցնել Իրանի անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը
Անօդաչու թռչող սարքերի ոլորտում Իրանի ձեռքբերումների մասին զեկույցում National Interest-ը գրել է. «Իրանի արտադրության և արտահանման ոլորտի դեմ պատժամիջոցները չեն կարողանա կանգնեցնել անօդաչու թռչող սարքերի արդյունաբերությունը»:
Ամերիկյան «National Interest» հրատարակությունը իր զեկույցում, հղում կատարելով Իրանի ուժեղ տեղական պաշտպանական արդյունաբերության համակարգին, գրել է. «Իրանական անօդաչու թռչող սարքերի մասերի շարունակական վաճառքը, չնայած պատժամիջոցներին, վկայում է այդ փոքրիկ ԱԹՍ-ների աճող կարևորության մասին, որոնք կարևոր դեր են խաղում պաշտոնական Թեհրանի անվտանգության ամրապնդման գործում:
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Մեդվեդև. Այլ ելք չկա, քան Զելենսկու ֆիզիկապես հեռացնելը
Կրեմլի պալատի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, որի համար Մոսկվան մեղադրում էր Ուկրաինայի կառավարությանը, ՌԴ նախկին նախագահը հայտարարեց, որ այլ տարբերակ չկա, քան ֆիզիկապես հեռացնել Վլադիմիր Զելենսկուն և նրա հանցախմբին։ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, որը հայտնի է որպես Վլադիմիր Պուտինից հետո երկրի ամենահզոր մարդը, շարունակել է իր մեկնաբանությունը Telegram-ի իր ալիքում և հավելել. «Նույնիսկ պարտադիր չէ, որ Զելենսկին ստորագրի անվերապահ հանձնման մասին որևե փաստաթուղտ»:
Էթելաաթ օրաթերթ
Էրդողանը նստել է քարոզչական գնացքը, Թուրքիան ընտրությունների նախօրեին նավթի հանք է հայտնաբերել
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել է նավթահանքի հայտնաբերման մասին, իսկ երեք օր առաջ էլ հայտարարել էր Սիրիայում ԻԼԻՊ-ի առաջնորդի սպանության մասին Թուրքիայի զինվորականների միջոցով։ Ելույթի ժամանակ նա հայտարարել է Թուրքիայի հարավ-արևելքում նավթային հանքավայրի հայտնաբերման մասին, որն ունի օրական 100 հազար բարել արդյունահանման հզորություն։
Էթեմադ օրաթերթ
Ավստրիական հրեշ; Այս տղամարդն իր դստերից 7 երեխա ունի
Ջոզեֆ Ֆրիցլը՝ գիշատիչ հրեշը, ով 24 տարի բանտարկեց իր դստերը և նրանից յոթ երեխա ունեցավ, ասում է, որ հարյուրավոր սիրային նամակներ է ստացել և դրա շնորհիվ «լավ մարդ» է։ Ավստրիացի այս տղամարդը հայտարարել է, որ արտասահմանում ապօրինի երեխաներ ունի:
Ջոզեֆ Ֆրիցլը՝ ավստրիացի սատանան, իր դստերը՝ Էլիզաբեթին 24 տարի բանտարկել է իր տան տակ կառուցած նկուղում և խոշտանգել նրան որպես սեռային ստրուկ։ Այս տղամարդն իր դստերից յոթ երեխա ունի։ Երեխաներից մեկը մահացել է, իսկ Ֆրիցլը դիակիզել է նրա մարմինը:
tert.am
Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների
«Մայիսի 3-ին ԱԺ-ում Մեղրի մաքսակետի սանիտարական պայմանների պահպանման և անցակետի աշխատանքի վերաբերյալ բարձրացված խնդիրների առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների։
Կոմիտեն ընդգծում է, որ մաքսակետում մաքսային մարմիներից բացի, գործունեություն են ծավալում այլ կառույցներ և մասնավոր կազմակերպություններ ևս: Հետևաբար, նրանց, ինչպես նաև մասնավոր անձանց մասով ՊԵԿ-ը չի կարող կառավարել բոլոր իրավիճակները: Հայտնում ենք, որ Մեղրի մաքսակետում մաքրման ծառայությունները մատուցվում են բաց մրցույթով ընտրված մասնավոր կազմակերպության կողմից: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ մաքսակետում տեղադրված են բազմաթիվ աղբամաններ, սակայն, հատկապես զբոսաշրջիկների մեծ հոսքի պարագայում, մաքսակետում պարբերաբար սանիտարական պայմանների հետ կապված խնդիրներ են առաջանում: Բացի այդ, սանիտարահիգիենիկ կանոնները հաճախ չեն պահպանվում քաղաքացիների կողմից, ինչը ևս հանգեցնում է տարածքի աղտոտմանը:
Ինչ վերաբերում է մաքսակետում իրականացվող գործառույթներին, ապա ներկա պահին մարդատար ավտոմեքենաների սպասարկումը տևում է մոտ 1 ժամ և իրականացվում է արտահերթ՝ անկախ նրանից, թե որքան բեռնատար և բեռնատարի վարորդ է գտնվում հերթում: Մաքսային մարմիններին ներկայացված փաստաթղթերի գերակշռող մասը պահպանվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում։ Այդուհանդերձ, քաղաքացու յուրաքանչյուր սահմանահատման պարագայում պահանջվում է անձնագիր և ավտոմեքենայի տեխանձնագիր, ինչն ընդունված է միջազգային պրակտիկայում։
Գործում է նաև շուրջօրյա բանկային ծառայություն, մաքսակետում տեղադրված և անխափան աշխատում է վճարային տերմինալը:
tert.am
Ադրբեջանն առայսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում․ Ալեն Սիմոնյան
Ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Թուրքիայում կայացող ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում․
«Սեւծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների: Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար:
2021 թվականին, այնուհետեւ` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արեւելյան եւ հարավ-արեւելյան սահմանների երկայնքով` ներխուժելով եւ գրավելով մեր ինքնիշխան տարածքները:
Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթեւեկության համար:
Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից:
Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առայսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում:
tert.am
ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք խմբի մուտքի ապահովումն անհրաժեշտություն է. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Չեխիայի աջակցությունը Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ երկարաժամկետ մոնիտորինգի առաքելություն տեղակայելու որոշմանը: Չեխիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Չեխիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը մանրամասն ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, անդրադարձել անվտանգային հարցերին։ Տեղեկացրել է, որ, չնայած բոլոր ջանքերին, իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված:
«Դրա պատճառն այն է, որ, չնայած հանրահայտ պայմանավորվածություններին, Ադրբեջանը շարունակում է ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը՝անընդհատ էսկալացնելով իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում», ֊ասաց Նիկոլ Փա
armenpress.am
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ
Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ալեքսանդր Լենցովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման վայրում առկա օպերատիվ իրավիճակը։
amenpress.am
Չեխիայի վարչապետը Հարավային Կովկասում խաղաղության համատեքստում կարևորեց հայերի իրավունքների երաշխավորումը
Եվրամիության անդամ պետությունների նպատակն է տարածաշրջանում հասնել խաղաղության, որը նշանակում է նաև հայերի իրավունքների երաշխավորում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետեր Ֆիալան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի վերաբերյալ հարցին:
«Չեխիայի Հանրապետությունը կարող է աջակցել և կաջակցի խաղաղության նախաձեռնություններին և այն ջանքերին, որոնք կհանգեցնեն տարածաշրջանում կայունացման»,-ասաց Չեխիայի վարչապետը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչումը հիմնարար նշանակություն ունի: Պետեր Ֆիալան նաև նշեց, որ Պրահայում քայլ արվել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի ընթացքում:
«Դա երկու երկրների հարաբերություններում պատմական հանգրվան կարելի է համարել: Իհարկե, իրավիճակի համար նպաստավոր չէր լինի, եթե ես միակողմանիորեն գնահատեի, թե ով և ինչպես է ինչը խախտում: Չեխիայի և ԵՄ անդամ պետությունների միասնական նպատակն է տարածաշրջանում հասնել կայունության և տևական խաղաղության, որը նշանակում է նաև երաշխավորել Հայաստանի, հայերի իրավունքները: Դա կարևոր հանգամանք է»,-ասաց Չեխիայի վարչապետը: