Մամուլի տեսություն – 05.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198852-Մամուլի_տեսություն_05.05.2023
Չնայած Թեհրանի հետ լարվածության աճին, ԱՀ նախագահը ոչ կառուցողական հայտարարություններով շարունակում է պնդել իր հակաիրանական դիրքորոշումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2023 12:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 05.05.2023

Չնայած Թեհրանի հետ լարվածության աճին, ԱՀ նախագահը ոչ կառուցողական հայտարարություններով շարունակում է պնդել իր հակաիրանական դիրքորոշումները։

Էթեմատ օրաթերթ

Ալիևը կրկին հռետորաբանություն էարել. Արդյո՞ք Իրանի և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները նորմալ կդառնան:

Ադրբեջանի նախագահն ասել է. «Այժմ Ադրբեջանի Հանրապետության և Իրանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ «Շատ դժվար է կանխատեսել՝ թե հարաբերությունները կմնան նույն մակարդակի վրա, կբարելավվեն, թե ավելի կսրվեն»։Անդրադառնալով անցած ձմռանը Թեհրանում այս երկրի դեսպանատան վրա կատարված հարձակմանը, Ադրբեջանի նախագահը որոշ հակաիրանական հայտարարություններ է արել։

 

Շարղ օրաթերթ

Թել Ավիվն ընդունում է Երկաթե գմբեթի թուլությունը

Հրապարակելով իր հետաքննության արդյունքները՝ Սիոնիստական ​​բանակը, միաժամանակ ընդունելով «Երկաթե գմբեթ» համակարգի թուլությունը, հայտարարել է, որ այս համակարգը ժամանակավոր տեխնիկական խափանում է ունեցել դիմադրության հրթիռային հարձակումների ժամանակ։

Իսրայելական ռեժիմի բանակն այնուհետև պնդեց, որ դիմադրության գիշերային հրթիռային հարձակումներում այս թերությունը շտկելուց հետո նա որսացել է այդ հրթիռների 90%-ը:

 

Համշահրի օրաթերթ

Իրանի մասին հեշթեգ, որը թրենդ է դարձել Twitter-ում; Բացառիկ և պատմական

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլահ դոկտոր Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի՝ Սիրիա կատարած պատմական այցից հետո երկու հեշթեգ՝ «Իրան և Սիրիա; Ռազմավարական դաշինքը» և «Մենք դիմադրեցինք և կառուցում ենք միասին» հայտնվել են սիրիական սոցիալական ցանցերի հեշթեգների առաջին տեղում և դարձել Թվիթերի գլխավոր թրենդը։

 

Ջավան օրաթերթ

Զելենսկու անօդաչու թռչող սարքը Կրեմլի տանիքի վրա

Կրեմլի պալատի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը, որը Ռուսաստանը մեկնաբանել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ Ուկրաինայի ահաբեկչական փորձ, ձախողվել է։ Այս հարձակումը տեղի է ունեցել երեկ վաղ առավոտյան, և Մոսկվան լուրը հայտնել է մոտ 12 ժամ անց և ընդգծել, որ իրեն իրավունք է վերապահում վրեժ լուծել «համապատասխան վայրում և ժամանակում»։

 

armenpress.am

Հնդկաստանի արտգործնախարարն առաջընթաց է նշել ՇՀԿ-ին Բելառուսի և Իրանի անդամակցության գործում

Հնդկաստանն առաջընթաց է նշում Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Բելառուսի և Իրանի անդամակցության գործընթացում: Նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը Փանաջիում ՇՀԿ-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության բացմանը։ Այդ մասին  «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Ուրախ եմ նշելու Իրանին և Բելառուսին որպես ՇՀԿ-ի լիիրավ անդամներ ընդունելու շարունակվող գործընթացում առաջընթացի մասին: Շնորհակալ եմ ՇՀԿ քարտուղարությանն այս ուղղությամբ գործադրած ջանքերի համար», - ասել է Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարը:

Ջայշանքարն ուրախությամբ արձանագրել է, որ Փանաջիի հանդիպմանը երկխոսության նոր գործընկերները ՇՀԿ-ի հետ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր։

«Մենք ողջունում ենք երկխոսության մեր նոր գործընկերներին և նրանց հետ ՇՀԿ-ի ձևաչափով փոխգործակցության ակտիվացման հույս ունենք»,- նշել է նա։

 

armenpress.am

Բելգիացի և ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչները դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը

Բելգիացի և ֆրանսիացի թվով երեսուներկու քաղաքական և հասարակական գործիչներ հայտարարություն են ընդունել, որով դատապարտել են Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրումը և Արցախի բնակչության կրկնակի շրջափակումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՅԴ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը, որը խորացնում է հումանիտար ճգնաժամը Արցախում և վատթարացնում է տարածաշրջանի փխրուն անվտանգությունը։ Սույնով մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, անհապաղ բացել Լաչինի միջանցքը, հեռացնել անցակետը, դադարեցնել թշնամական քաղաքականությունը Արցախի բնիկ հայ բնակչության դեմ և հանդես գալ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորագրած անձինք հիմնականում Ֆլամանդական և Վալոնական խորհրդարաններում Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ են, որոնց հետ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը ունի երկար և շարունակական դինամիկ հարաբերություններ:

 

tert.am

Ռուսաստանը կպատասխանի կոնկրետ գործողություններով. Լավրովը՝ անօդաչուներով Կրեմլի վրա հարձակման մասին

Ռուսաստանը գործողություններով կպատասխանի անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, այլ ոչ թե կքննարկի՝ արդյոք դա պատերազմի պատրվա՞կ էր: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը կարելի՞ է համարել casus belli։ԱԳ նախարարի խոսքով՝ այս պարագայում տերմինների մասին չարժե մտածել:«Դա ակնհայտորեն թշնամական արարք էր, միանգամայն պարզ է, որ առանց տերերի իմացության Կիևի ահաբեկիչները չէին կարող դա կատարել: Մենք պատասխանելու ենք ոչ թե խոսակցություններով առ այն, թե դա casus belli էր, թե ոչ, այլ կոնկրետ գործողություններով: Մենք մեծ համբերություն ունենք. կա այսպիսի ասացվածք. «Ռուսները երկար են ձին թամբում»»,- ասել է Լավրովը։Նա ընդգծել է, որ Կիևից և Վաշինգտոնից արված հայտարարություններն այն մասին, թե իրենք ներգրավված չեն եղել հարձակմանը, չեն նշանակում, որ դրանց կարելի է վստահել։ 

 

news.am

Առանց ԼՂ կարգավիճակի խնդրի կարգավորման անհնար է հասնել տևական խաղաղության. Ջեյմս Ուորլիք. «Ամերիկայի Ձայն»

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անիրատեսական է համարում այս փուլում կողմերի միջև վերջնական համաձայնությունը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով, առկա են բազմաթիվ չկարգավորված խնդիրներ, ներառյալ կոմունիկացիայի, փախստակամնների, սահմանների, բնական ռեսուրների կառավարման և այլ հարցեր: Դեսպան Ուորլիքը կարևորում է հատկապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ շեշտելով՝ առանց կարգավիճակի խնդրի կարգավորման, որը կգոհացնի կողմերին, անհնար է հասնել տևական խաղաղության:

«Ես չեմ խոսում Լեռնային Ղարաբաղի համար անկախության մասին: Չեմ կարծում, որ այդ հարցը դրված է բանակցային սեղանին, հատկապես Ադրբեջանի տեսանկյունից, բայց կարող է լինել ինքնորոշման որոշակի աստիճան, որն ընդունելի լինի Բաքվի համար»,- ասել է Ուորլիքը:Նրա պնդմամբ՝ մինչ օրս շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այսօր Հայաստանը շարժվում է այդ ուղղությամբ, իսկ ինչպիսի ձևակերպում դա կստանա փաստաթղթում, դեռևս անհայտ է, նշում է նախկին դեսպանը:

 

news.am

«Մենք պետք է հզոր բանակ ստեղծենք». Սամվել Բաբայանը հանրությանն է ներկայացրել ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը

Այսօր՝ մայիսի 4-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել հանրային քննարկում, որի ընթացքում «Արգելափակված ճանապարհ. ինչու՞ է շրջափակվել, ո՞վ պիտի բացի, ինչպե՞ս պետք է գործել» թեմայի շուրջ իր տեսլականն է ներկայացրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սամվել Բաբայանը նշել է, որ Ադրբեջանը մինչև Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը մի շարք անգամներ ապատեղեկատվություն էր տարածում, թե իբր այդ ճանապարհով հայկական կողմը զենք-զինամթերք է տեղափոխում, ուստի կանխատեսելի էր, որ փորձելու է ինչ-որ քայլեր ձեռնարկել:

«Հակառակորդը մեզ ամեն օր մեղադրում էր զենքեր բերելու մեջ, այսինքն հուշում էր, որ շուտով կփակի ճանապարհը: Մենք չէի՞նք կարող սքաներ սարք տեղադրել նախապես՝ հակառակորդից մի քայլ առաջ ընկնել, օրակարգ թելադրել»,-ասել է Ս. Բաբայանը՝ կարևորելով արցախյան կողմի նախաձեռնողականությունը՝ Ադրբեջանի կողմից մարտահրավերներին դիմակայելու հարցում: Նրա համոզմամբ՝ Արցախում օրերս մեկնարկած ստորագրահավաքը ոչ մի արդյունք չի տալու, քանի որ նման փորձ եղել է նաև 90-ականներին, սակայն ապարդյուն:

 

news.am

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին

այաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 4-ին, հանդիպել է ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավորներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Խամոյանը նշեց, որ խմբակցության պատգամավորները պարբերաբար հանդիպումներ են ունենում «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Ամենատարբեր հարցերի շրջանակներն ենք երեկ քննարկել»,- ասաց Խամոյանը։