Մամուլի տեսություն – 06.05.2023
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i198906-Մամուլի_տեսություն_06.05.2023
Համաշխարհային պատերազմում Դամասկոսի հաղթանակից հետո, Իրանի նախագահի այցը Սիրիա, համրվում է Մերձավոր Արևելքում դիմադրության պտուղների քաղելու նշան։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Մայիս 06, 2023 12:15 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն – 06.05.2023

Համաշխարհային պատերազմում Դամասկոսի հաղթանակից հետո, Իրանի նախագահի այցը Սիրիա, համրվում է Մերձավոր Արևելքում դիմադրության պտուղների քաղելու նշան։

Վաթանե Էմրուզ օրաթերթ

Արևմտյան Ասիայի հաղթական կոալիցիա

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսին, Ռաիսի Դամասկոս կատարած այցի ընթացքում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր համապարփակ ռազմավարական համագործակցության երկարաժամկետ ծրագրի և գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 15 կարևոր փաստաթղթեր՝ նավթի, տրանսպորտի, ազատ գոտիների և կոմունիկացիաների ոլորտում, որոնք ցույց կտան Թեհրանի և Դամասկոսի միջև ռազմավարական հարաբերությունների խորացումը առաջիկա տարիներին և վերակառուցման շրջանում։

Նախագահի Դամասկոս այցի ընթացքում Իրանը և Սիրիան իրականացրել են անվտանգության և պաշտպանության երկարաժամկետ համաձայնագրեր՝ ուղղված սիրիական կառավարության կայունացմանը և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նոր աշխարհագրության կայունացմանը՝ կենտրոնացած իսլամական դիմադրության վրա:

 

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստական ​​արտաքին գործերի նախարարությունն ընդունել է աշխարհում Իսրայելի դիրքերի անկումը

Ըստ Սիոնիստական ​​ռեժիմի արտաքին գործերի նախարարության փաստաթղթերի, որի որոշ հատվածներ հրապարակվել են իսրայելական լրատվամիջոցներում, այս նախարարության պաշտոնյաները ընդունում են աշխարհում այս ռեժիմի դիրքերի անկումը։

Ըստ Haaretz թերթի, ըստ այդ պաշտոնյաների, Բենիամին Նեթանյահուի կաբինետի քաղաքականությունը, հատկապես դատական ​​համակարգում փոփոխությունների և կաբինետի ծայրահեղական անդամների մոտեցումը պաղեստինցիների նկատմամբ, բացասաբար է ազդել համաշխարհային ասպարեզում սիոնիստական ռեժիմի վրա:

 

Ջավան օրաթերթ

Միայն մեկ ԱԹՍ մինչև ուղիղ պատերազմ

Կրեմլի պալատի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Մոսկվայի իշխանությունները ԱՄՆ-ին մեղավոր ճանաչեց և նրան հայտարարեց որպես այս հարձակման գլխավոր մեղավորը։ Լավրովն ասել է, որ Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումն անհնար է առանց Վաշինգտոնի իմացության, իսկ Ռյաբկովը զգուշացրել է, որ Մոսկվան և ԱՄՆ-ը գտնվում են բաց զինված հակամարտության շեմին, սակայն Ռուսաստանը փորձում է թույլ չտալ, որ դա տեղի ունենա։

 

Ջավան օրաթերթ

Ամերիկացի զինվորը, Նյու Յորքի մետրոյում խեղդամահ է արել սեւամորթ երիտասարդին

Նյու Յորքի մետրոյից հրապարակված սահմռկեցուցիչ կադրերում, սպիտակամորթ տղամարդը, ով համարվում է ԱՄՆ ՌԾՈՒ-ի զինվոր, խեղդամահ է անում սևամորթ երիտասարդին այլ ուղևորների աչքի առջև:

Տարօրինակն այն է, որ չնայած այն հանգամանքին, որ այս զինծառայողը ձերբակալվել է սպանությունը կատարելուց հետո, նա ազատ է արձակվել՝ առանց իրեն մեղադրանք առաջադրելու։

 

armenpress.am

ՀՀ ԱԺ պատգամավորները Թուրքիայում ընթացող ՍԾՏՀ ԽՎ նիստին բարձրացրել են Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության վտանգի հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին հայկական պատվիրակության անդամները բարձրացրել են Լաչինի միջանցքի շրջափակման հարցը, ընդգծել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության վտանգի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ պատգամավորները ներկայացրել են, թե ինչ աշխատանք են իրականացրել ԽՎ-ի նիստի շրջանակում:

Օրակարգի առանցքը եղել է խորհրդարանական դիվանագիտության դերը գլոբալ փոփոխությունների դինամիկայում: Տարբեր երկրների կողմից հնչել են տարբեր թեմաներով զեկույցներ:

«Անդրադարձա նախ Լաչինի միջանցքի շրջափակմանը, վերջին իրադարձությոններին, հսկիչ անցակետ տեղադրելուն և կոչ արեցի Ադրբեջանին հարգել իրենց իսկ կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչին, բնականաբար, իրենք բուռն արձագանքեցին»,-ասել է հայկական պատվիրակության նախագահ Բաբկեն Թունյանը:

Գևորգ Պապոյանն էլ շեշտել է, որ Ադրբեջանն ապօրինի շրջափակել է Արցախն ու արցախահայությանը:

 

armenpress.am

ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին՝ ձգտելու կայուն խաղաղության

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կայուն ներգրավվածությունը Վաշինգտոնում ընթացած քառօրյա բանակցություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ: Նա ընդգծել է, որ առաջընթաց կարող է գրանցվել միայն երկխոսության միջոցով:

«Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կայուն ներգրավվածությունը չորսօրյա բանակցություններում:

Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ՝ ձգտելու կայուն խաղաղության»,-նշել է Կլաարը:

 

tert.am

Փաստորեն, սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի վերջին օրերի ամենաուշագրավ ձևակերպումն այն էր, թե «Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանն ըստ էության բացվածք է տվել դեռ մեկ տարի առաջ ձևակերպած իր այն մտքին, թե Արցախի հարցով նշաձողը ստիպված է իջեցնել:

Վերջինս խոստովանել է, որ իր ասած արտահայտությունների տակ, պետք է հասկանալ ոչ թե Արցախի ինքնորոշման իրավունքի կամ անկախության գաղափարը, այլ ԻՆՔՆԱՎԱՐՈւԹՅԱՆ` Ադրբեջանի կազմում:

Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում. ահա բանակցությունների ողջ էությունը», - գրել է նա:

 

tert.am

Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Գաջիզադեն մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի՝ «France Inter» հանրայի ռադիոյի հետ հարցազրույցը, որում ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանում։ Նա նաև շեշտել էր, որ Լաչինի միջանցքը շարունակում է շրջափակված մնալ՝ պահանջելով բացել այն։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ նման հայտարարությունն «անհարգալի վերաբերմունք է Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ» (չակերտները՝ Tert.am-ի)։

«Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել Ֆրանսիայի ԱԳ նախարարին, որ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք է և Ադրբեջանի բաղկացուցիչ մասը», - նշել է Գաջիզադեն։

Անդրադառնալով Հակարիի կամրջի վրա հսկիչ անցագրային կետի տեղակայմանը՝ ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ «Ադրբեջանն իրականացնում է իր սահմանների պաշտպանությունը, և անցակետ հատումը տեղի է ունենում երկրի օրենսդրության և միջազգային մակարդակով ընդունված կանոնների համաձայն» (չակերտները՝ Tert.am-ի)։

«Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին», - հայտարարել է նա։

 

tert.am

Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը․ Վահե Հովհաննիսյան

Tert.am-ը հրապարակում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հերթական հոդվածը․

«Արդեն երրորդ տարին է՝ մայիսի 9-ին մենք չգիտենք մեր անելիքը, ասելիքը։ Ու՞մ ենք շնորհավորում, ինչի՞ համար։ Հաղթանակի կոնցեպտը վերածվել է աբստրակցիայի։

Իմ առաջարկն է.

Այս տարի մայիսի 9-ին տալ կոնկրետ բովանդակություն և կոնկրետ անուն։

Մենք ունենք հաղթանակի շատ կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի բանտարկությունը ազգային ծնկաչոքության ռիտուալ է թշնամու առաջ։ Սա Հայաստանի համար աննախադեպ վիճակ է։

Այսօր մի մեծ խումբ հանրային գործիչներ, քաղաքացիներ միասնաբար հանդես են գալիս՝ սատարելով գեներալ Խաչատուրովին։ Ես առաջարկում եմ՝ այս տարվա մայիսի 9-ը դարձնել Խաչատուրովին սատարելու համահայկական օր։ Իհարկե, մեծ հարց է, թե իրականում ով ում է սատարում, քանի որ իր ամրությամբ, չհանձնվելով, Խաչատուրովը, անգամ կալանքի տակ գտնվելով, շարունակում է պաշտպանել իր երկիրը և քաղաքացուն։

Այս տարվա մայիսի 9-ի մեր գլխավոր խորհրդանիշը գեներալ Գրիգորի Խաչատուրովն է, և մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք փոխադարձաբար պաշտպանել նրան։ Ցանկացած հրապարակային եղանակով՝ փողոցում, սոցցանցերում, ելույթներով, հրապարակումներով, ֆլեշմոբերով, ակցիաներով։ Կիսակոտրված-իներցիոն մայիսի 9-ը վերափոխենք պայքարի ու վճռականության օրվա։ Ամեն մեկս գտնենք մայիսի 9 նշելու մեր եղանակը ու սատարենք գեներալին, որն այսօր հաղթանակի իրական խորհրդանիշ է։

Մայիսի 9-ին այս պարզ քայլով սկիզբ դնենք նոր հանրային մեծ շարժման. «Մի´ լռիր, աջակցի´ր Խաչատուրովին, որ պահենք երկիրը»։ Գնանք հանրային համերաշխության բարդ ճանապարհով։ Չվախենանք»։