Մեկնաբանություն- Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա
(last modified 2023-05-07T14:14:47+00:00 )
Մայիս 07, 2023 17:44 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա

Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարները կիրակի օրը Կահիրեում կայացած փակ խորհրդակցության ժամանակ համաձայնության են եկել 12 տարվա բացակայությունից հետո Սիրիայի՝ Արաբական Պետությունների լիգա վերադառնալու վերաբերյալ: Այս որոշման նախագծում, որը կհրապարակվի ավելի ուշ, ասված է. «Սիրիական պատվիրակությունների մասնակցությունը Արաբական լիգայի նիստերին կվերսկսվի այսօրվանից՝ մայիսի 7-ից»։

Արաբական լիգայի այս որոշումը 180 աստիճանի շրջադարձ է Սիրիայի վերաբերյալ իր նախկին դիրքորոշման մեջ։ 2011 թվականի նոյեմբերի 12-ին սիրիական ճգնաժամի սկզբից մի քանի ամիս անց որոշ արաբական երկրներ, ինչպիսիք են Կատարը և Սաուդյան Արաբիան, ցանկացան կասեցնել Սիրիայի անդամակցությունը Արաբական լիգայի նիստերին: Այդ քայլի պատրվակն էր՝ Սիրիայի կառավարության կողմից ժողովրդին ճնշելը: Արաբական որոշ երկրներ նույնպես դադարեցրել և փակել են իրենց քաղաքական և նույնիսկ հյուպատոսական ներկայացուցչությունները Սիրիայում։ Այժմ, շուրջ 12 տարի ճգնաժամի սկզբից և Սիրիայի օրինական կառավարության տապալման նախագծի ձախողումից հետո, Արաբական լիգայի հանդիպման ժամանակ Նախարարները վերջնական որոշում են կայացրել Դամասկոսի անդամակցություն վերականգնելու և Սիրիան այս միությանը վերադարձնելու վերաբերյալ։ Այս ջանքերը սկսվել են երկու տարի առաջ, և այս ընթացքում Դամասկոսի Արաբական լիգա վերադառնալու հարցը դրվել է։ 

Կարևորն այն է, որ Արաբական պետությունների լիգան էր, որ խնդրեց Սիրիան վերադարձնել այս միությանը: Որոշ սիրիացի պաշտոնյաներ հայտարարել են, որ իրենք այդ լիգային վերադարձը չեն պահանջել և արաբական երկրներն իրենք են բարձրացրել այդ պահանջը։ Հիմա, երբ Դամասկոսը չի պնդել կամ չի խնդրել վերադառնալ Արաբական լիգա, հարց է ծագում, թե արդյոք Սիրիան է վերադառնում Արաբական լիգա, թե Արաբական լիգան է վերադառնում Սիրիա: Հետաքրքիր է նշել, որ սիրիական ճգնաժամի առաջին տարիներին, երբ մի շարք արաբական երկրներ խզեցին իրենց քաղաքական հարաբերությունները Դամասկոսի հետ, Բաշար Ասադը իր ելույթում ընդգծեց, որ արաբական երկրները շուտով կվերադառնան Սիրիա։ Կարծես եկել է այն օրը, որի մասին Ասադը խոսեց, և այժմ Արաբական լիգան վերադառնում է Սիրիա։

Միևնույն ժամանակ, Սիրիայի վերադարձը Արաբական լիգա համարվում է Դամասկոսի հետ հարաբերությունները կարգավորելու արաբական երկրների հավաքական շարժմանը համահունչ,  ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան-արաբական կոալիցիայի համատեղ նախագծի տապալումից հետո:  2011 թվականին սիրիական ճգնաժամն սկսվելով, Սաուդյան Արաբիան և Արևմուտքի հետ դաշնակից մի քանի արաբական երկրներ դարձան սիրիական կառավարությանն ընդդիմացող ահաբեկչական խմբավորումների հիմնական աջակիցները և խզեցին իրենց հարաբերությունները Սիրիայի հետ՝ փակելով իրենց դեսպանատները Դամասկոսում։ Սակայն Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ակնհայտ ջախջախումից հետո այս երկրները մեկ տասնամյակ անց եկան այն եզրակացության, որ հին ճանապարհը շարունակելը և դեպի Արևմուտք կողմնորոշվելը և Սիրիայի հետ հարաբերությունների կրճատումը իրենց ձեռնտու չէ, և նրանք պետք է նոր հարաբերություններ սկսեն Սիրիայի հետ։ 

Իհարկե, Դամասկոսի հետ հարաբերությունները կարգավորելու արաբական երկրների այս համատեղ ջանքերը բախվել են Միացյալ Նահանգների բուռն հակազդեցությանը։ Բայդենի կառավարությունը, ինչպես և ԱՄՆ-ի նախորդ կառավարությունները, ցանկանում է Սիրիայի օրինական կառավարության փլուզումը և, հետևաբար, դեմ է ցանկացած քայլի, որը ենթադրում է այդ երկրի պաշտոնապես ճանաչումը կամ ամրապնդումը:

Պիտակ