Մամուլի տեսություն - 10. 05. 2023
Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից և կարևոր արդյունաբերական ապրանքների Իրանի հասանելիության սահմանափակումից հետո, Իրանի նախագահական գիտական բաժնում, ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակն է չեզոքացնել իրանական արդյունաբերության դեմ պատժամիջոցները՝ նպատակ ունենալով ներքին կարողությունները զարգացնել ռազմավարական արդյունաբերության համար։
Ջավան օրաթերթ
«Առաջին անգամ արտադրության» մեխանիզմով Իրանի արդյունաբերական խոչընդոտները կվերացվեն
Իրանի դերի փոփոխությունը էներգիա մատակարարողից դեպի արևմտյան երկրներ՝ Շեյլ նավթի ի հայտ գալուց հետո, 2012 թվականից Իրանի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցների կիրառումը և ընդհանուր կերպով Իրանի և Արևմուտքի միջև գործարքի կորուստը, որը ներառում էր նավթի վաճառքը, էներգիան և տեխնոլոգիաների ու միջանկյալ նյութերի ներմուծումը՝ առաջացրել է մի պահանճ՝ որն է գիտելիքահենք դարձնել ազգային տնտեսությունը։
Այս քաղաքականությունը ներառում է երկրի արդյունաբերական քաղաքականության փոփոխությունը և տարանցման և Մետաքսի ճանապարհի միջոցով ոչ նավթային առևտրի ընդլայնումը: Այս նպատակին հասնելու համար մեզ անհրաժեշտ է տեխնոլոգիաների մուտքը արդյունաբերության մեջ: Այլ կերպ ասած, ազգային տնտեսությունը պետք է դարձնել գիտելիքահենք և սա անհրաժեշտություն է, որի համար պետք է մտածել գործնական միջոցառումների մասին։
Քեյհան օրաթերթ
Իրանի ապրանքաշրջանառության մեջ դոլարի մասնաբաժինը հասել է 10%-ից ցածր
Իրանի էկոնոմիկայի նախարարը հայտարարեց. «Երկրի առևտրային փոխանակումներում դոլարի ազդեցությունը նվազել է մինչև 10%: Մինչդեռ երկու տարի առաջ այն մոտ 30% էր»։
Այսօր դոլարից կախվածության նվազման խնդիրը Իրանի տնտեսության կարեւորագույն կարիքներից մեկն է, ինչն ընդգծում են երկրի մասնագետներն ու տնտեսագետները։
Իրանի Կենտրոնական բանկի ռազմավարական քաղաքականությունն է դոլարի հետ փոխհարաբերությունների խզումն արտարժույթի և առևտրային գործարքներում, իսկ Իրանի և երկրների ու առևտրային գործընկերների, այդ թվում՝ Օմանի, ազգային արժույթի հիման վրա տնտեսական և առևտրային գործարքներ իրականացնելու հիմքերը լիովին պատրաստ է։
Վաթանե Էմրուզ օրաթերթ
Կրկին երեխաների սպանություն - Շուտով դժոխքի դարպասները կբացվեն սիոնիստների համար
Արին ալ-Ասվադ խմբավորումը հայտարարության մեջ հայտարարել է Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործության համար վրեժ լուծելու պատրաստակամության մասին: Հանցագործություն, որը թողել է 13 նահատակ, այդ թվում՝ 3 իսլամական ջիհադի հրամանատարների նահատակությունը։
Այս հայտարարության մեջ ասվում է. «Ով մեր Գազայի ժողովուրդ, ո՛վ հպարտ Գազա, այսօր մենք սգում ենք ձեր նահատակների և մեր նահատակների համար: Մենք գիտենք, որ Գազան սկիզբն է և վերջը, և Գազան, որը վրեժ է լուծում յուրաքանչյուր ճնշվածի նկատմամբ, գիտի, թե ինչպես վրեժ լուծել իր նահատակներից»:
Էթելաաթ օրաթերթ
Չինաստանի արտգործնախարար. Մերձավոր Արևելքը ոչ մի երկրի զբոսայգին չէ
Չինաստանի արտգործնախարարն իր ելույթում ասել է, որ Մերձավոր Արևելքը պատկանում է այդ տարածաշրջանի ազգերին և ոչ մի երկրի զբոսայգին չէ է։ «Թոմ Հոք» հրթիռային համակարգերով սուզանավեր Պարսից ծոցի տարածաշրջան ուղարկելու ԱՄՆ-ի ծրագրին ի պատասխան՝ Կին Գանգն ասաց. «Մենք շեշտում ենք, որ Ամերիկան պետք է դրական դեր խաղա տարածաշրջանում՝ պահպանելով խաղաղությունն ու կայունությունը, և ոչ թե հակառակը»։
tert.am
Փաշինյանը Խովաևի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
tert.am
Ադրբեջանը պահանջել է Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել․ Արցախի ԱՆ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են.
«Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:
Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:
Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:
Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց հուսանք այն շուտով կվերսկսվի:
Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ԱՀ Առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ:Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի»։
tert.am
Ի՞նչ արեցիք Սփյուռքի ուղարկած 150 միլիոնը, ես Նիկոլին չեմ ֆինանսավորել․ միջադեպ՝ Գերմանիայում Զարեհ Սինանյանի ելույթի ժամանակ
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնել էր Գերմանիա համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային և գործարար ոլորտի գործիչների հետ հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով: Հանդիպման ժամանակ միջադեպ է գրանցվել։ Ներկաներից մեկը հարց է ուղղել Սինանյանին, թե ուր են անհետացել պատերազմի օրերին Սփյուռքի կողմից հանգանակված և Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանված 150 միլիոն դոլարը։
«Սփյուռքից ի՞նչ եք ուզում, փող եք ուզո՞ւմ, 150 միլիոն տվել ենք, ի՞նչ արեցիք, ես Նիկոլին չեմ ֆինանսավորում, Սփյուռքը այդքան հավաքեց, ի՞նչ արեցիք»,- ասաց նա։
Ինչին ի պատասխան՝ Սինանյանն ասաց․
«Լսե՛ք, դուք չե՞ք ուզում լսել ինձ, եթե չեք ուզում լսել՝ գնացեք»։
armenpress.am
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Մոսկվայում
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում ռուսական կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում»,- նշեց ԱԳՆ մամուլի խոսնակը:
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածության մասին օրերս հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ ժամկետների մասին կհայտնեն ավելի ուշ։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մայիսի 1-ից 4-ը բանակցություններ են անցկացրել նաև Վաշինգտոնում։
news.am
Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութի կենտրոնական գրադարանը
Ադրբեջանցիներն ավերել են բռնազավթված Հադրութ քաղաքի կենտրոնական գրադարանը։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հադրութի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն՝ Վարսիկ Ամիրջանյանը, ով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութում է նկատել, որ շինությունը բացակայում է:
«Հադրութի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել էր դեռևս 1932 թվականին: Ադրբեջանցիների հրապարակած տեսանյութից երևում է, որ գրադարանի շենքից գրեթե ոչինչ չի մնացել»,- ասում է գրադարանի տնօրենը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի տվյալներով գրադարանի ֆոնդը կազմում էր մոտ` 39 հազար 720 կտոր գիրք։ Մոտ 750-800 ընթերցող ունեինք: Այս պահին գրքային ֆոնդից տեղեկություն չկա»,-նշել է Վ.Ամիրջանյանը՝ հավելելով, որ դիմելու են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդին՝ ադրբեջանական մշակութային հերթական վանդալիզմի դրսևորումը միջազգային ատյաններում բարձրաձայնելու համար:
news.am
«Նեմեսիսի» արձանի մասին վարչապետին չէի ասել. Դա պատմական փաստ է. Հրաչյա Սարգսյան
Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանն այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանում «Նեմեսիս» հուշակոթողի տեղադրմանը, հաղորդում է 24news.am-ը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք տեղյակ է եղել, որ քաղաքում նմանատիպ արձան է տեղադրվելու և այդ մասին հայտնե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Իհարկե, տեղյակ եմ եղել: Չէ, չէի ասել վարչապետին: «Կարծում եմ, որ դա պատմական փաստ է, որը ինչ-որ ձևով արձանագրվել է, հիմա ինչ՝ Թուրքիայի կառավարության կողմից պետք է ստիպեն, որ մեր դասագրքերում այդ տեղեկատվությունը հանե՞ն, ծիծաղելի է, կարծում եմ իրենք չպետք է խառնվեն մեր ներքին գործերին»,- ասաց Սարգսյանը։